Սուրբ Ծննդյան համերգային ծրագիր«Շողակաթը» Սուրբ Ծննդի առիթով ներկայացնում է Հայաստանի երգչախմբերի և նվագախմբերի կատարումներով տոնական համերգային ծրագիր: |
|
Կրոնի ու մշակույթի փոխազդեցություններըՍուրբ Ծնունդը, Խաչելությունն ու Հարությունը, քրիստոնեական մշակույթի առանցքային թեմաներն են շուրջ 2000 տարի։ Բոլոր ժամանակների ամենանշանակալի պատմական այս իրադարձությունները դարեր շարունակ վերապատմվում են հոգևոր և աշխարհիկ երաժշտության, կերպարվեստի տարբեր ուղղությունների, թատրոնի, կինոյի միջոցով։ «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանի հյուրը արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանն է, որն անդրադարձել է արվեստում քրիստոնեության դրսևորումների, կրոնի և մշակույթի փոխազդեցություններին։ |
|
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ժողովրդական նվագարանների համույթ, մաս 1Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ժողովրդական նվագարանների համույթը, որի գեղարվեստական ղեկավարն է Արմինե Հարությունյանը, կատարել է «Թագվորի մեր» երգը, մշակումը` Գրիգոր Առաքելյանի և «Ուզունդարա», «Զուռնի տրնգի» մեղեդիները: |
|
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ժողովրդական նվագախումբ, մաս 2Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ժողովրդական նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Նարինե Զաքարյանն է, կատարել է Խաչատուր Ավետիսյանի «Ազգագրական պարերի շարանը»: |
|
«Փարոս» կամերային երգչախումբ, մաս 2«Փարոս» կամերային երգչախումբը կատարում է Ռոբերտ Պետրոսյանի «Ֆանտազիա Սայաթ-Նովայի թեմաներով» և Արվո Պյարտի «Ուրախ լեր, Սուրբ Կույս» խմբերգային ստեղծագործությունները: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար, խմբավար` Րաֆֆի Միքայելյան:
|
|
Իրական դպրոցի «Ճարտար» ակումբի երգչախումբԿոմպոզիտոր Բենջամին Բրիտենի «Սուրբ Ծննդյան երգերի ծես» ստեղծագործությունը կատարում է Իրական դպրոցի «Ճարտար» ակումբի երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարը Տաթևիկ Շախկուլյանն է: |
|
«Կայթ» նվագախումբ և Կորյուն Դավթյան, մաս 1«Կայթ» նվագախումբը և մեներգիչ Կորյուն Դավթյանը կատարել են «Թագպար» և «Ետ ու առաջ» ստեղծագործությունները: Գեղարվեստական ղեկավարն է Գրիգոր Քարտաշյանը։
|
|
«Կայթ» նվագախումբ, մաս 2«Կայթ» նվագախումբը կատարել է «Հավկունք վըր ծովուն» և «Համբարձման երգ» ստեղծագործությունները: Գեղարվեստական ղեկավար՝ Գրիգոր Քարտաշյան։
|
|
Նարե ՀայրապետյանԴաշնակահար Նարե Հայրապետյանը կատարել է Ռոբերտ Շումանի «Արաբեսկը» և Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պարը»։ |
|
Ամանորյա համերգային ծրագիր«Շողակաթը» Ամանորին ներկայացնում է Հայաստանի երգչախմբերի և նվագախմբերի կատարումներով տոնական համերգային ծրագիր: |
|
«Արևային զանգակներ» երգչախումբ, մաս 1«Արեւային զանգակներ» երգչախումբը կատարել է Ֆրանց Գրուբերի «Լուռ գիշերը»․ Յոհաննես Բրամսի «Օրորոցայինը»,Անտոնին Դվորժակի «Երգ, որն ինձ իմ մայրն է սովորեցրելը»։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարն է Մանուշ Հարությունյանը: |
|
«Արևային զանգակներ» երգչախումբ, մաս 2«Արեւային զանգակներ» երգչախումբը կատարել է Շառլ Ազնավուրի «Սիրո մի կյանք», Ս. Մեսրոպ Մաշտոցի «Բազում են գթությունքդ», Ս. Ներսես Շնորհալիի «Առավոտ լուսո» ստեղծագործությունները: Գեղարվեստական ղեկավար, խմբավար ` Մանուշ Հարությունյան: |