Բաբելոն՝ «աստվածների դուռ»


Բաբելոնի աշտարակաշինությունը առաջին կոլեկտիվ մեղքն էր։ Այստեղ տեղի է ունենում մեղանչման դրսեւորում հասարակական, քաղաքական, կոլեկտիվ իմաստով։ Եթե Ադամ և Եվա դրվագում, Կայեն և Աբել դրվագում անհատական մեղքեր են գործում, ապա այստեղ գործում են հավաքական մեղք, որը իշխանության մեղքն է։ Որեւէ հավաքականության մեջ միշտ կա իշխանության չարաշահման խնդիր և անցնում է այն ուժի խոսքը, որը տիրապետություն ունի։ Ի՞նչ հակադրություն կա Բաբելոնի աշտարակաշինության և Հոգեգալսուտի արարողությունների միջև, ի՞նչ նմանություններ ունեն մեր այսօրվա կյանքի հետ. մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։

Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյան


Արցունքը, արտասուքը, լացը մարդկային երեւույթ է սկսած մերծննդյան պահից։ Այս իմստով թույլերին հատուկ երեւույթ չէ, որը սխալմամբ այդպես է ընկալվում։ Հակառակը՝ եթե մենք քրիստոնեական դիտանկյունից նայենք թույլ են նրանք, ովքեր վախենում են մեղադրվել իրենց գործած սխալների համար եւ ուժեղ են այն մարդիկ, որոնք քաջություն ունեն իրենց սխալն ընդունելու, ապաշխարհելու, վերադառնալու Աստծո հավատարմության դաշտ։ Եւ ամենակարեւորը՝ երբ արցունք ենք թափում անկեղծ զղջումով, այ սա է, որ մարդկայնացնում է մարդուն։ Ինչո՞ւ է Քրիստոս լալիս, իր լացով ի՞նչ պատգամ է ուղղում մեզ, ինչու՞ ենք արտասվելու շնորհ խնդրում Աստծուց. մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։

Հավատքը որպես մրցավազք


Սպորտը կրթում է ոչ միայն ֆիզիկական զորություն, այլ բարոյական արժեքներ։ Օրինակ հարգանք դիմացինի նկատմամբ։ Սպորտում կանոններ կան, իսկ կանոնը դիմացինի իրավունքները հարգելն է։ Սպորտի մարդը առաջին օրվանից առնչվում է կանոններին։ Սպորտը նաեւ ենթադրում է զոհողություն, ինչը քրիստոնեական կյանքի առանցքն է։ Ինչու՞ է Պողոս առաքյալը քրիստոնեական կյանքը սպորտի հետ համեմատում, ի՞նչ զուգահեռներ ու նմանություններ կան. մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։

Սուրբ Հաղորդությունը՝ բարիքի բաժնեկցություն /մաս 2/


Պաշտել Աստծուն նշանակում է անցնել բաժնեկցության ճանապարհով։ Մենք սպառողական հոգեբանություն ունենք՝ գալիս ենք եկեղեցի, Սուրբ Պատարագի ենք մասնակցում, լսում ենք Աստծու խոսքը, Սուրբ հաղորդություն ենք ստանում, բայց դրանից հետո բարիք չենք գործում։ Հովհան Ոսկեբերանն ասում է՝ ցանկանում ես պատվել Քրիստոսի մարմի՞նը։ Շատ լավ։ Նա ով ասել է՝ այս է իմ մարմինը, նաեւ ասել է՝ քաղցած էի եւ ինձ հաց տվեցին։ Նաեւ ասել է, որ եթե այս ամենը չեք անի իմ եղբայրներից մեկին, արած չեք լինի նաեւ ինձ։ Ոսկեբերանը մի օրինակ է բերում՝ ինչ իմաստ ունի պատվել Քրիստոսին Սուրբ սեղանի վրա ոսկե սպասքով, երբ եկեղեցու դռանը քո քրիստոնյա եղբայրը մեռնում է սովից։ Մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։

Սուրբ Հաղորդությունը՝ բարիքի բաժնեկցություն /մաս 1/


Սուրբ հաղորդությունը, որ Պատարագի միջոցով է տրվում, եկեղեցական ծիսական կյանքի առանցքն է՝ սիրտն է։ Այդ արարողության միջոցով մեր Տիրոջ փրկագործությունը արտահայտված մարդեղությամբ, հրապարակային գործունեությամբ և չարչարանքներով դառնում են մեզ ժամանակակից։ Մենք հացի եւ գինու միջոցով հաղորդակից ենք դառնում մեր տիրեջ մարմնին եւ արյանը՝ համաձայն իր խոսքի։ Ինչու՞ ենք հեշտ ընդունում Տիրոջ խորհրդաբանական մարմինն ու արյունը, սակայն մեծ դժվարությամբ ապրում հաղորդակցության միության մեջ. մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։

Նա, որ չի դատապարտում, դատապարտվում է


Չկա մեղք, որը չունենա հետեւանք։ Խնդիրն այն է, թե ով է վճարում հետեւանքի համար։ Երբ շնության մեջ բռնված կնոջը բերում են Հիսուս Քրիստոսի մոտ դատապարտելու, նա չի դատապարտում, հետո իրեն են կմեղադրեն նույն մեղքի մեջ՝ Աստծո օրենքը խախտելու։ Մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։

 

Կյանքը՝ տրված խաչից


Խաչի վրա է հիմնադրվում Քրիստոսի եկեղեցին։ Սա մեծ խորհրդաբանություն ունի եւ կապված է կին-տղամարդ հարաբերությանը։ Երբ նայում ենք Արարչագործության Պատմությունը, տեսնում ենք, որ մարդու արարումը ավարտվում է ընտանիքի արարումով և կինն է արարվում։ Կինը արարվում է հողեղեն էակի կողոսկրից։ Հետեւաբար այստեղ՝ եկեղեցին՝ որպես հարս, հիմնադրվում է Քրիստոսի կողոսկրից։ Սա մատնանշում է եկեղեցու երկու կարեւոր խորհուրդները՝ մկրտության խորհուրդը, որով մենք վերածնվում ենք եւ դառնում ենք եկեղեցու զավակ և սուրբ հաղորդության խորհուրդը, որով մենք հաղորդակից ենք դառնում եկեղեցու հիմնադրին՝ Հիսուս Քրիստոսին։ Ի՞նչ էական տարբերություններով են ավետարանիչները ներկայացնում Հիսուսի մահը. մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։

Հիսուսի խաչը՝անհրաժեշտությու՞ն


Աստված իր որդուն ուղարկել էր, որպեսզի մարդկությանը դարձի բերեր՝ դեպի կյանքի ակնաղբյուր, դեպի սիրո ճանապարհ։ Այլ խնդիր է, որ աշխարհը մերժեց այս ճանապարհը և արդարությանը, ճշմարտությանը, սիրուն փարվելու փոխարեն, ընտրեց կեղծիքի ճանապարհը։ Հիսուսի դատավարության մեջ, ինչքա՞ն կեղծիք կա, ինչքա՞ն անարդարություն կա, ինչքա՞ն ատելություն կա եւ դրա դիմաց խաչի վրայից Հիսուսի ներողամտությունը։ Աստված ուղարկեց իր որդուն ոչ թե խաչելու, այլ իր կողմից ստեղծած մարդուն փրկության համար։ Հիսուս կարո՞ղ էր խուսափել խաչի մահից. մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։

Հրաշքը՝ նշան, խաչը՝ փառք


Հովհաննես Ավետարանիչի համար խաչելության իրադարձությունը մի կողմից եկեղեցու հիմնարկեքի իրադարձություն է, մյուս կողմից հոգեգալուստ է՝ ավանդում է հոգին դեպի հայրը, բայց միեւնույն ժամանակ բաշխում է աշխարհին։ Հովհաննեսի համար խաչի իրադարձությունը Աստծո սիրո և փառավորման վկայությունն է։ Համատես ավետարանիչներն ինչու՞ են Քրիստսի հրաշքները ներկայացնում որպես իրադարձություն, իսկ Հովհաննես ավետարանիչը՝ ցույց տալիս դրանց աստվածաբանական բացատրությունն ու նպատակը: Մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։

Ո´վ կին, ահա քո որդին


Հիսուսը խաչի իրադարձության մեջ տեսնում է իր փառքն ու հաղթանակը։ Պատահական չէ, որ մեր եկեղեցին խաչը պատկերում է ոչ թե տառապանքի ու ցավի, այլ կյանքի նշանով՝ ծաղկած խաչի։ Աստվածամայրը կյանքի օրինակ է, թե ինչպես պետք է տանել փորձությունը և ինչպիսի հույս պետք է ունենալ՝ հարության եւ հաղթանակի։ Ինչո՞ւ Քրիստոս Մարիամ Աստվածածնին երբեք չի դիմել Մայր անվամբ. մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։

Լռության ձայնը


Մեր կյանքում կատարվող անիրավությունների, անարդարությունների ժամանակ ինչու՞ է Աստված հաճախ լուռ, ինչպե՞ս պետք է հասկանալ այդ լռությունը. մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։

Հավատը վախի մեջ


Աստվածճանաչողությունը հեշտ ճանապարհ չէ։ Դա երկար կյանքի փորձառություն է։ Այն հատկապես իրական վավերական է դառնում, երբ մարդն անցնում է կյանքի ճգնաժամի միջով։ Հենց այդտեղ է շատ հստակ երեւում, հավատում ես Աստծուն, թե՞ ոչ։ Ապավինում ես, թե զգացողություն ունես, որ Աստված քո համար ժամանակ չունի, կամ չկա։ Ինչպե՞ս են ծովն ու փոթորիկը հնազանդվում Հիսուսին. մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։