ՄկրտությունՀովհաննես Մկրտիչը գիտեր մի բան, որ դեռ ոչ մեկ չգիտեր: Տեսնես ի՞նչ, որ երկիր մոլորակը կլո՞ր է, թե՞որ կետը ամենամե՜ծ կենդանին է: Դե չէ´, դրանք ես էլ գիտեմ… |
|
Հիսուս հանդարտեցնում է փոթորիկըՄիսաք - Կանայում հարսանիք է` քեֆ, ուրախություն: Արսինե - Հա, Հիսուսն էլ է հրավիրված: Միսաք - Հյուրերը խմում են, պարում ու ուտում: Արսինե -Ու էլի խմում, պարում ու ուտում մինչև… Միսաք -Մինչև ի՞նչ: Արսինե -Մինչև գինու վերջանալը: Միսաք -Վա՜յ, բա ի՞նչ են անելու… |
|
Առաջին հրաշքը
Միսաք - Կանայում հարսանիք է` քեֆ, ուրախություն:
Արսինե - Հա, Հիսուսն էլ է հրավիրված:
Միսաք - Հյուրերը խմում են, պարում ու ուտում:
Արսինե -Ու էլի խմում, պարում ու ուտում մինչև…
Միսաք -Մինչև ի՞նչ:
Արսինե -Մինչև գինու վերջանալը:
Միսաք -Վա՜յ, բա ի՞նչ են անելու…
|
|
Հիսուսի փորձությունը անապատում
Արսինե - Տես` շոգից ոնց է տանջվում Հիսուս, քառասուն օր է` ոչինչ չի կերել…
Միսաք - Հա, բայց մեկ է` Աստծուն չի դավաճանի ու սատանայի խոստումներին չի հավատա, չէ՞:
Արսինե - Չէ հա: Սատանան ու՜ր, հավատը ու՜ր:
|
|
Սուրբ Ծնունդ
Միսաք – Տե´ս, հրեշտակը ուրախացել է, գիտի`ով է ծնվել:
Միսաք – Մենք էլ ենք ուրախ: Մենք էլ արդեն գիտենք:
Արսինե – Որ Հիսուսն է ծնվել:
Միսաք – Հիսուսն է ծնվել:
|
|
Հիսուս ջրի վրա
Էլզա - Հիսուս փոթորիկը տեսավ հեռվից ու իջավ ծով առաքյալներին օգնելու:
Միսաք - Մի րոպե, իսկ ո՞նց պիտի հասնի նավին:
Էլզա – Դե ոնց-ոնց` ջրի վրայով:
Միսաք- Կատակ ես անո՞ւմ:
Էլզա – Առաքյալներն էլ չէին պատկերացնում…
|
|
Ավետիս
Աղջիկ – Տե´ս, Գաբրիել հրեշտակապետն էր:
Տղա – Էն որ ավետիս է բերո՞ւմ:
Աղջիկ – Հա, դրա համար էլ իջել է: Աստծո հատուկ ծրագրի մասին է պատմելու:
Տղա – Ամենահատուկ ու ամենակարևոր, ու ամենագլխավո՞ր:
Աղջիկ – Հա´, ամենա, ամենա…
|
|
Սամսոն և Դալիլա
ԱՐԵՎԻԿ - Մի օր Դալիլան հարցնում է, թե ինչից է, որ Սամսոնը այդքան ուժեղ է:
ՄԻՍԱՔ - Ճիշտ որ, ես էլ չգիտեմ:
ԱՐԵՎԻԿ - Ու ոչ ոք էլ չպիտի իմանար: Դա Սամսոնի ու Աստծո գաղտնիքն էր, բայց…
|
|
Սողոմոն Իմաստունը
Արևիկ - Սողոմոն թագավորի երազում Աստված գալիս է նրա մոտ ու հարցնում` ի՞նչ ես ուզում, Սողոմո́ն:
Միսաք - Թողհարստություն, հզորություն, անմահություն ուզի:
Արևիկ - Հա, նա կարող էր այդ ամենը ունենալ:
Միսաք - Բայց չի ուզո՜՞ւմ:
Արևիկ - Չէ́, Սողոմոնը ուրիշ բան է խնդրում:
Միսաք - Ի՞նչ, ի՞նչ:
Արևիկ - Հիմա կասի` կիմանաս:
|
|
Դանիելն ու առյուծները
Անի - Թագավորը շատ է տխրում Դանիելի համար, բայց օրենքը փոխել չի կարելի:
Միսաք – Ու ի՞ նչ, Դանիելին իսկապե՞ս գցելու են առյուծների մոտ:
Անի - Արի նայենք` կիմանանք:
|
|
Զորավար Նեեմանը ու փոքրիկ աղջիկը
Անի - Նրանց թագավորը Իսրայելի թագավորին պիտի նամակ գրի, ու հիմա սուրհանդակը գնում է թագավորի մոտ:
Միսաք - Ո՞ր թագավորի, Իսրայելի՞:
Անի - Չէ́, հիմա` իրենց:
Միսաք - Էսօր շատ խառն ես խոսում:
Անի - Որովհետև խառը հարցեր ես տալիս: Արի միասին նայենք:
|
|
Հովնանը ձկան փորում
Աղջիկ - Հովնանը պատմում է ամեն ինչ, ասում է, որ փոթորիկն իր պատճառով է և նավաստիները իրեն պետք է ջուրը նետեն:
Տղա - Բայց չեն նետի, չէ՞, չեն նետի, չէ ՞:
Աղջիկ - Նետեցի´ն:
Տղա - Վա՜յ, չեմ հավատում: Հովնանը խեղդվո՞ւմ է:
Աղջիկ - Չեմ հիշում, արի նայենք...
|