«Տաղավարում. գրականության և արվեստի շուրջ» շարքի հերթական հաղորդումը նվիրված է հայ թատրոնի պատմության եզակի մի առեղծվածի՝ 19-րդ դարի թատրոնի մի դերասանուհու, որը հռչակվել էր՝ որպես Օրիորդ Գայանե: Մեծ համբավ ձեռք բերելուց հետո տարածվում է, որ նա իրականում ոչ թե կին է, այլ տղամարդ: Խաղացել է ընդամենը մեկ տարի, բեմ է բարձրացել ընդամենը չորս դերակատարումով ու հեռացել թատրոնից: Հաղորդումը փորձում է պատասխանել հարցին. իրականում կի՞ն էր այդ փայլուն դերասանուհին և խարդավանքի զոհ, թե՞ իսկապես տղամարդ էր:

2025-10-22T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար