Ավելի քան 5 տասնյակ երկրից 600 պատվիրակի մասնակցությամբ ապրիլի 22-ին մեկնարկեց Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովը: Համաժողովի բացմանը ներկա էին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Զուգահեռ ընթանում էր նաև Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. Մարդկային կյանքը – Աստծո պարգև» միջեկեղեցական նիստը, որը նախագահում էր Ամենայն հայոց հայրապետը: Մասնակցում էին Հայաստան ժամանած Քույր եկեղեցիների հոգևոր պետեր և պատվիրակություններ, միջեկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ:
2015-04-23
Telecast type: Լուր Ռեպորտաժ