Աղոթքի ուժըԻնչպե՞ս կարող է աղոթքը բուժական ազդեցություն թողնել անբուժելի կամ ծանր հիվանդությունների դեպքում: Բժիշկը, հոգեբան և հոգևորականը պատմում են իրենց մասնագիտական փորձից: |
|
Հին ու նոր կրքեր «Զորաց քարերի» շուրջՎերջին ամիսներին Սիսիանում գտնվող «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցի շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում: Հուշարձանը հայտնի է նաև «Քարահունջի աստղադիտարան» անվամբ: Թեժ քննարկումների առիթ են դարձել այստեղ կատարվող պեղումները, որոնք ըստ էության հերքում են հուշարձանի՝ աստղադիտարան լինելու վարկածը: |
|
Սոցաջակցության ծառայությունների վիճակը մարզերումՍոցիալական աջակցության համայնքային ի՞նչ ծառայություններ կան Հայաստանի մարզերում, ովքե՞ր են մատուցում այդ ծառայությունները և ի՞նչ կարիքներ ունեն հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքները։ |
|
Ներառական կրթություն. «Զապորոժեցն» ու «Մերսեդեսը»Երևանում գործող առնվազն չորս հատուկ դպրոցի շուրջ 130 երեխա 2019թ.-ի սեպտեմբերի 1-ից կտեղափոխվի հանրակրթական դպրոցներ: Ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են ծրագրվում դպրոցներում և համայնքներում, ի՞նչ նոր ինստիտուտներ են ներդրվում և որո՞նք են դրանց գործառույթները: Ինչպե՞ս են համատեղվելու ներառական կրթության նպատակներն ու հայաստանյան իրողությունները: |
|
Անցնցում ներառման սպասումովԸստ ՀՀ կառավարության գործողությունների ծրագրի, 2019թ-ին համընդհանուր ներառման կանցնեն Երևանը, Շիրակը և Արագածոտնը։ Հատուկ դպրոցները կվերակազմակերպվեն որպես տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, իսկ այդ դպրոցներում կրթություն և խնամք ստացող տարբեր խնդիրներով երեխաները կտեղափոխվեն հանրակրթական դպրոցներ։ Թեև փոփոխությունները սպասելի էին, բայց դպրոցներում խուճապային տրամադրություններ են սկսվել։ Ակնհայտորեն անհանգստություն կա գործընթացի անցնցում ընթացքի վերաբերյալ։ |
|
Ալիխանյան եղբայրներԱբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրները հայտնի են ԽՍՀՄ միջուկային զենքի ստեղծման գործում ունեցած դերակատարմամբ: Նրանք հսկայական ավանդ են ունեցել նաև Հայաստանում գիտության, հատկապես, ֆիզիկայի զարգացման գործում: Արտեմ Ալիխանյանը ստեղծեց Երևանի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը, որը ժամանակին լավագույններից մեկն էր աշխարհում: Եղբայրները մեծ ավանդ ունեցան Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ստեղծման գործում: Նրանք ստեղծեցին նաև Արագածի վրա գտնվող առաջին արագացուցիչը: |
|
Իրական ներառականության սպասումովՀայաստանում գոյություն ունեցող 1464 դպրոցների ընդամենը 20 տոկոսն է մինչ այժմ իրականացնում ներառական կրթություն: Գնահատվում է, որ գործընթացը դանդաղ է ընթանում: Ինչպե՞ս է մեր հանրությունը ընկալում ներառականությունը և ինչպե՞ս են դպրոցները պատրաստվում դրան: |
|
Անդրեյ ԽրժանովսկիԱնդրեյ Խրժանովսկի
«Ինձ միշտ հետաքրքրել է երկու ուղղություն, որոնք առաջին հայացքից իրար հակասում են: Մի կողմից՝ վավերագրական գրականությունը, հատկապես՝ մեմուարները, աշխարհագրական նկրագրությոնները, ճամփորդությունները: Մյուս կողմից՝ լրիվ հակառակը, հորինվածքը, երևակայականը: Ու ես կարող եմ հասկանալ իմ հանդիսատեսին, որն ասում է՝ լավ, մենք ընդունում ենք ձեր ֆիլմերը, միայն թե չասեք, թե դրանք մուլտիպլիկացիոն են»:
Անդրեյ Խրժանովսկի՝ անիմացիոն ֆիլմերի մեծագույն ռեժիսորներից մեկը:
|
|
Ընտանեկան կյանքը՝ ծրագիրՄասնագետներն ասում են, որ համատեղ կյանքի մոդելավորումը նվազեցնում է ապագա ընտանիքին սպառնացող ռիսկերը, որոնք պետք է փորձել գնահատել մինչամուսնական շրջանում։ Ի՞նչ ռիսկեր կան այդ շրջանում, ինչպե՞ս նվազեցնել դրանց ազդեցությունը ընտանեկան կյանքի վրա։ Զրուցում են հոգեբան Արմինե Վահանյանը և Տ․ Եսայի քահանա Արթենյանը։ |
|
Ֆրանսուա ՏրյուֆոՖրանսուա Տրյուֆո` «Նոր ալիքի» հիմնադիրներից: Ֆրանսաիական կինոյի ամենակնամեծար ռեժիսորը: |
|
Էդմոնդ ՔյոսայանԿինոյի ամենահամառ երազողներից՝ Էդմոնդ Քյոսայան: Մարդ, ում երազանքը փոխեց խորհրդային կինոն: |
|
Ծնելիության նվազման մշակութային գործոններըՀայաստանում ծնելիության գործակիցը յուրաքանչյուր կնոջ հաշվով 1.6 երեխա է, որն ըստ վիճակագրության խիստ ցածր ցուցանիշ է: Ծնելիության նվազման հիմնական պատճառները սոցիալ -տնտեսական են: Դրանց կողքին փորձագետներն առանձնացնում են նաև մշակութային գործոնները: Մշակութային նորմերի փոփոխությունն ինչպե՞ս կարող է ազդել ծնելիության ցուցանիշների վրա: Քննարկում են ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը և գենդերային հարցերով խորհրդատու Նվարդ Մանասյանը: |