Ասպիրանտուրայից՝ դոկտորանտուրա. գիտական աստիճանաշնորհումներԻ՞նչ համակարգային տարբերություններ կան ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի միջև: Ե՞րբ և ի՞նչ բարեփոխումներ են սպասվում գիտական աստիճանաշնորհման համակարգում, աստիճանաշնորհման մասնագիտական խորհուրդների և գիտական ղեկավարների ինստիտուտի գործունեության մեջ: Քննարկում են Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը և Բարձրագույն որակավորման կոմիտեի աշխատանքների համակարգող Ատոմ Մխիթարյանը: |
|
Անցնցում կանցնե՞նք անցումային արդարադատությանը
Հիմնավո՞ր են մտավախությունները, որ գործադիր իշխանության հայտարարած անցումային արդարադատության մարմինների ստեղծման դեպքում երկրում քաոս կտիրի: Ինչո՞ւ անցումային արդարադատությունը չի հակասում երկրի սահմանադրությանը և ինչպես է այն վերականգնելու հասարակական համերաշխությունը, պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը և երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը: Քննարկում են detector.am վերլուծական նախագծի գլխավոր խմբագիր Էդգար Վարդանյանը և իրավաբանական գիտությունների թեկնածու
Տիգրան Ղազարյանը:
|
|
Այլընտրանքային նախադպրոցական կրթություն
Հայաստանում 3-6 տարեկան երեխաների մոտ 33 տոկոսը չի ընդգրկվում նախադպրոցական կրթության մեջ, թեև պետությունը ծրագրել էր մինչև 2015թ-ը հասնել ընդգրկվածության 90 տոկոսանոց ցուցանիշի։ Գյուղաբնակ երեխաները ավելի շատ են դուրս մնում ծառայություններից: Հիմնական պատճառը համայնքում մանկապարտեզ կամ նախակրթարան չլինելն է կամ՝ եղած հաստատությունների ծառայությունների որակն և ընդունելության խոչընդոտները: Ի՞նչ լուծումներ կան խնդրի համար: Քննարկում են ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանը և կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ նախագահ Իրինա Հովհաննիսյանը:
|
|
Ազատության սահմաններըՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության համաձայն, Վայոց Ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ բռնություն են գործադրել: Պաշտպանը այս փաստը վտանգավոր է համարում հասարակության մեջ հանդուրժողականության և համերաշխության տեսանկյունից: Իսկ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի գնահատմամբ, կաթողիկոսի նկատմամբ ոտնձգությունը վերաբերելի է նաև Արցախի քաղաքացիների բացարձակ մեծամասնության խղճի և դավանանքի ազատությանը: Փորձագիտական գնահատականներով, վերջին մեկ ամիսը շարունակաբար խախտվում են Հայ Առաքելական եկեղեցու սեփականության իրավունքը և կրոնական կազմակերպության՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները: Խախտվել են նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները և Հայ առաքելական եկեղեցու գահակալի սահմանադրական մի շարք իրավունքներ: Թեման քննարկում են «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը և ԵՊՀ պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Արթուր Վաղարշյանը: |
|
Բարեփոխումների անհրաժեշտություն՝ բարեփոխումներից հետո«Կրթական ոլորտի բարեփոխումները, որոնք արվել են վերջին քսան տարում, չեն հասել դասարաններ ու լսարաններ: Այնտեղ և նախարարության կաբինետներում գոյություն ունեցող աշխարհները շատ տարբեր են: Ներկրված բարեփոխումները չեն հարմարեցվել մեր կրթական միջավայրին, ներդրվել են սպրինտի ձևով»,- ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Ինչպե՞ս կարգավորել կրթական կյանքը բարեփոխումներից հետո: Կրթության և գիտության նախարարությունը խոստանում է վերանայել ոլորտի բարեփոխումները: Զրուցում են կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը և ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզի Մակյանը: |
|
Եկեղեցին կհաղթահարի նաև այս ճգնաժամըՇիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գնահատմամբ, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը սկսվել է հերձվածի հատկանիշներով և վերածվում է աղանդի։ Վերջնական որակումը, սակայն, կարող է տալ միայն եկեղեցական բարձրագույն իշխանությունը։ «Հայ եկեղեցին կհաղթահարի նաև այս ճգնաժամը։ Բայց մենք չենք ուզում, որ դա լինի խզման, կորստյան գնով։ Մենք ուզում ենք այս ճգնաժամը հաղթահարել իրենց հետ միասին»։ |
|
Հակականոնական խնդիրներ, եկեղեցու բարենորոգումներՄայր Աթոռի միաբանական ժողովը հայտարարել է, որ որոշել է դիմել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ Կորյուն աբեղա Առաքելյանի հակականոնական և հակաեկեղեցական ընթացքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարգապահական հանձնախմբում քննության առնելու համար: Միաբանական ժողովը պարզաբանել է, որ Պատարագի թափորի ընթացքը խոչընդոտելը և եկեղեցում աղոթական մթնոլորտը խաթարելը վիրավորում է բազմաթիվ հավատացյալների հոգևոր զգացումները: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարային քննարկումն անդրադառնում է բարոյաէթիկական ու հակականոնական խնդիրներին, որոնք առաջ են եկել վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաների հետևանքով: |
|
Բացահայտումների ժամանակըՎերջին օրերին սոցիալական ցանցերում և առցանց մամուլի էջերում պտտվում են բողոքի կոչեր՝ հասցեագրված Հայ եկեղեցուն, Մայր Աթոռի միաբանությանը և Ամենայն հայոց կաթողիկոսին: Համացանցում հրապարակված մի քանի բողոք-նամակի հեղինակները նախորդ տարիներին կարգալույծ արված հոգևորականներ են, որոնք իրենց խնդիրների լուծման համար առաջարկել են նաև բողոքի երթ անցկացնել: Մայր Աթոռի ինչպես առանձին միաբաններ, այնպես էլ ընդհանուր միաբանությունը, հանդես են եկել նամակներով և տեսաուղերձներով, որոնցում առաջարկում են խնդիրները լուծել եկեղեցում ընդունված կարգին համապատասխան: Ինչո՞ւ է առաջացել բողոքի այս մարտավարության անհրաժեշտությունը և ի՞նչ կապ ունեն այդ զարգացումները թավշյա հեղափոխության համատեքստի հետ: Քննարկում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը և լրագրող Արա Գալոյանը: |
|
ՈղջամտությունՈրպես առաքինություն՝ ողջամտությունը սուրբգրային տեքստերում բղջախոհության հակառակ իմաստն ունի: Ժամանակի ընթացքում այդ առաքինությունը բնորոշող բառն սկսել է ընկալվել որպես խոհեմության հոմանիշ: Այսօր նաև հանդուրժողականության ու համբերատարության նշանակություն է ստացել: Ո՞րն է համբերատարության ու անտարբերության սահմանը, կարո՞ղ է ինչ-ինչ հանգամանքներում ըմբոստությունը դիտվել որպես ողջամտություն: Այս և այլ հարցերի մասին՝ հոգևորկանի ու արվեստագետի տեսակետները: |
|
Չկրկնել անցյալի սխալներըԹավշյա հեղափոխությունից հետո երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունների հարաբերություններում ստեղծվել է մի իրավիճակ, որի առանձին դրվագներ հիշեցնում են Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի և կառավարության հարաբերությունները: Առաջին և երրորդ հանրապետությունների քաղաքական համակարգը խոցելի է հատկապես մենիշխանության ձգտումների տեսանկյունից: Այս պահին երկրում մեծ ակնկալիքներ կան նոր ընտրություններից և այդ ընտրություններում ժողովրդի դրսևորելիք հասունությունից: Ի՞նչ պետք է իմանալ անցյալի մասին, որպեսզի ապագան ավելի ապահով լինի: |
|
Մենք և կայուն ժողովրդավարությունըՓորձագետների գնահատմամբ, հայաստանյան հեղափոխությունը չի կարող ավարտված համարվել, մինչև չհասնի կայուն ժողովրդավարական հանգրվանի: Ի՞նչպես ճանաչել ու տարբերել իրական ժողովրդավարությունը, ինչպե՞ս հասնել կայուն ժողովրդավարության, արդյո՞ք հանրության մեջ գիտակցված ու պահանջված են ժողովրդավարական արժեքները: Եվ վերջապես, ինչպե՞ս խուսափել քաղաքական համակարգի վտանգավոր շրջադարձերից: Զրուցում են Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանը և քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը: |
|
Իշխանութուն-հանրություն կապը հեղափոխությունից հետոՀանրության ընկալման մեջ գրեթե անկասկած է, որ հայաստանյան ներկա փոփոխությունների հեղինակը ժողովուրդն է: Հետևաբար, յուրաքանչյուրը ձգտում է իր ներդրումն ունենալ նաև իշխանափոխությանը հաջորդող գործընթացներում։ Պահանջված կլինի՞այսուհետ քաղաքացու ներդրումը, որն այդքան գնահատվում էր հեղափոխության թեժ օրերին: Ինչպիսի՞ն է իշխանություն-հանրություն կապը և ի՞նչ ներուժ ունի նրանց հաղորդակցության ներկա ձևը սոցիալական կառուցվածքների փոփոխության առումով: Քննարկում են հասարակագետ Ժաննա Անդրեասյանը և արձակագիր Հովհաննես Երանյանը: |