|
Կրթությունը ազատազրկման վայրերում. օրենք և համագործակցությունԿրթության խոսույթը քրեակատարողական համակարգում առաջնահերթ չէ: Այդ մասին են վկայում այն բազմաթիվ անհարմարությունները, որոնք առկա են կրթության իրավունքը իրացնել ցանկացող դատապարտյալների կյանքում: Ի՞նչ օրենսդրական մեխանիզմներ կան մեր երկրում ազատազրկվածների կրթության իրավունքի իրացման համար: Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերում կրթության իրավունքի ապահովման հնարավորություններն ընդլայնելու համար: Քննարկում են «Էրազմուս+» բարձրագույն կրթության փորձագետ Լուսինե Ֆլջյանը և քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը: |
|
Կրթությունը ազատազրկման վայրերումԿրթության իրավունքը հավասարապես պետք է իրացվի ինչպես ազատության, այնպես էլ` անազատության մեջ: Մասնագետները փաստում են, որ կրթության իրավունքի ապահովումը ազատազրկման վայրերում մեղմում է քրեակատարողական հիմնարկի բացասական ազդեցությունը, նպաստում ազատազրկված մարդու անձնային աճին, օգնում քրեական ենթամշակույթի հաղթահարմանը, իսկ պատժի կրումից հետո առավել հեշտացնում վերաինտեգրումը հասարակական կյանքին: Կրթության ի՞նչ պահանջ և ի՞նչ պայմաններ կան քրեակատարողական հիմնարկներում: Թեման քննարկում են Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» փոխտնօրեն, սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը: |
|
Բուլիինգը դպրոցական միջավայրումԱշխարհում յուրաքանչյուր երեք երեխայից մեկը ենթարկվում է բուլիինգի՝ հալածանքի, նվաստացման, ագրեսիայի։ Ինչպիսի՞ վիճակագրություն կա Հայաստանում: Ի՞նչ պատճառներ ունի բուլի վարքագծի դրսևորումը: Դպրոցական միջավայրում բուլիինգի կանխարգելման նպատակով ինչպիսի՞ կրթական և օրենսդրական դաշտ կա Հայաստանում: Ի՞նչ պետք է իմանան ծնողները և ինչպե՞ս կարող է երեխան հակազդել բուլիինգին։ Զրուցում են հոգեբան Արմինե Վահանյանը և Վորլդ Վիժըն Հայաստան կազմակերպության երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը: |
|
Մագիստրոսական կրթության խնդիրներըԱսպիրանտական կրթության անհաջողությունները փորձագետները հիմնականում պայմանավորում են բուհական կրթության երկրորդ աստիճանի՝ մագիստրատուրայի ձախողմամբ։ Կրթության ոլորտի պատասխանատուները պարբերաբար հայտարարում են մագիստրատուրայի կրթական ծրագրերի և բովանդակության արմատական փոփոխությունների մասին։ Ի՞նչ դեր է կատարում մագիստրատուրան մեր կրթական համակարգում և ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ մագիստրոսական կրթության կայացման համար: Քննարկում են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսոր Հայկ Պետրոսյանը: |
|
Փոփոխություններ հանուն որակիՎիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում գիտական աստիճանի ձգտող և ատենախոսություն պաշտպանող մարդկանց շատ ցածր տոկոսն է այնուհետ մնում գիտության ասպարեզում։ Շատերի համար գիտական աստիճան ունենալը պարփակվում է հարմար կարգավիճակ և լավ աշխատանք ձեռք բերելու հեռանկարով։ Գիտական աշխատանքի նկատմամբ լրջություն չկա նաև այն պատճառով, որ այդ աշխատանքի որակի նկատմամբ խիստ պահանջներ չկան։ Ե՞րբ և ի՞նչ պայմաններում կարող է փոխվել այս վերաբերմունքը։ Զրուցում են ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը: |
|
Բուհերի ինքնավարությունը և ակադեմիական ազատությունըՏարիներ շարունակ կրթության փորձագետները հրատապ են համարում բարձրագույն կրթության համակարգի ներքին և արտաքին ինքնավարության, բուհերի կառավարման մարմինների նկատմամբ վերահսկողության, այդ մարմինների ներսում շահերի բախման, ակադեմիական ազատության սահմանափակման խնդիրները, որոնք լուրջ խոչընդոտ են բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների ճանապարհին։ Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ այս խնդիրների հաղթահարման համար, ի՞նչ հնարավորություններ է ստեղծում ոլորտի օրենսդրությունը ակադեմիական ազատության և բուհական ինքնավարության իրացման համար։ Քննարկում են ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական, բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը և «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը: |
|
Անդրանիկ Մանուկյան. «Ես բացահայտում եմ ինձ»Անդրանիկ Մանուկյան. «Ես բացահայտում եմ ինձ» |
|
Սիրանույշ Մելիքյան. «Որտեղ հայ եկեղեցի կա, այնտեղ՝ հայի պահպանված ինքնություն կա»Սիրանույշ Մելիքյան. «Որտեղ հայ եկեղեցի կա, այնտեղ՝ հայի պահպանված ինքնություն կա»: |
|
Նաիրայի և Անատոլիի երիտասարդ ընտանիքըԵրիտասարդ ամուսիններ Նաիրա Աթոյանը և Անատոլի Ոսկանյանը 2018-ը համարում են հրաշքներով լի տարի: |
![]() |
Գիտելիք արտադրող, թե՞ արտագրողԲարձրագույն որակավորման կոմիտեն սկսել է արձագանքել գիտական ատենախոսություններում տեղ գտած գրագողության փաստերին: Հայաստանյան պրակտիկայում քիչ չեն դեպքերը, երբ գիտական աստիճանի հայցորդը աստիճանաշնորհում ստացել է կեղծիքի միջոցով: Ինչպե՞ս է հայտնաբերվում ուսանողի կամ ասպիրանտի գրագողության փաստը և ի՞նչ է հետևում դրան: Ի՞նչ գիտի ուսանողը գիտական էթիկայի ու ազնվության մասին: Քննարկում են Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Քրիստինե Համբարյանը: |
|
Գիտությունը՝ հասարակության կարիքների համարԶալցբուրգյան սկբունքներից մեկի համաձայն, ասպիրանտական կրթության հիմնական բաղադրիչը գիտելիքի զարգացումն է՝ նորարարական հետազոտությունների միջոցով։ Ինչպե՞ս է այս սկզբունքը տեղայնացվում Հայաստանում: Ինչպե՞ս է գիտությունը պատասխանում հայաստանյան հասարակության կարիքներին: Զրուցում են «Էրազմուս+» բարձրագույն կրթության մասնագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը և Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Մարինա Գալստյանը: |
|
Գիտությամբ զբաղվելու «հմայքը»Ովքե՞ր և ինչո՞ւ են հանդուրժում Հայաստանում գիտական ատենախոսությունների պաշտպանության ցածր որակը, ի՞նչ դեր ունեն այդ գործում մասնագիտական խորհուրդները և գիտական ղեկավարները, ի՞նչ սկզբունքով են ընտրվում գիտական թեմաները և ինչպե՞ս է չափվում գիտնականի արդյունավետությունը: Ի՞նչ լուծումներ են առաջարկում գիտությամբ զբաղվողները: Զրուցում են ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը և Մ. Մաշտոցի անվան մատենադարանի ավագ գիտաշխատող Աննա Օհանջանյանը: |