![]() |
Բժիշկները. Նորայր Միքայելյան, Սարգիս ՄանուկյանԲժիշկներ Նորայր Միքայելյանն ու Սարգիս Մանուկյանը մտերիմ ընկերներ են: 44-օրյա պատերազմի առաջին օրերին դիմածնոտային վիրաբույժ Նորայր Միքայելյանը մեկնում է Արցախ: Առանց իմանալու նրա գնվելու հստակ վայրը՝ ընկերոջ հետևից ճանապարհ է ընկնում վիրաբույժ Սարգիս Մանուկյանը: Հանդիպումը շատ չի ուշանում, բայց ինչ դժվարություններ դեռ պիտի հաղթահարեին, չէին պատկերացնում: Պատերազմի ու խաղաղ օրերի մասին պատմում են ընկերները: |
![]() |
Բժիշկը. Կորյուն ԴալլաքյանԿորյուն Դալլաքյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, վիրաբույժ է: |
![]() |
Վահե սարկավագ ՄկրտչյանՎահե սարկավագ Մկրտչյանը 44-օրյա պատերազմի ժամանակ գնդերեց էր Արցախում: Սարկավագը պատմում է զինվորների սիրո և սխրանքի մասին: |
![]() |
Թովմաս ուրարակիր ԱռաքելյանԹե ինչպես մի փոքրիկ միջադեպը դարձավ նոր գրքի սկիզբ, ինչպես փոքրիկ ծավալով տեսանյութերը դարձան շատ դիտարժան ու նոր մտահղացումների իրականացման բերեցին, պատմում է Թովմաս ուրարակիր Առաքելյանը: |
![]() |
Գրիգոր սարկավագ ԹադևոսյանԳրիգորը դուդուկ նվագում էր դեռ փոքր տարիքից, բայց երաժշտությանը լրջորեն սկսեց վերաբերվել, երբ ուսումնասիրեց հոգևոր երաժշտությունը: Սարկավագը պատմում է, որ դուդուկով շարականներ նվագելու փորձը նոր դռներ բացեց իր առջև: Ճեմարանական առօրյայի մաս է դարձել ընկերներով նվագելը: |
![]() |
Արտակ Գևորգյան, ռազմական բժիշկՎիրաբույժ Արտակ Գևորգյանը վերհիշում է 44-օրյա պատերազմը: «Երկու օրով արձակուրդ տվեցին: Աղջիկս չէր թողնում հետ գնամ: Էդ պահն ավելի դժվար էր, քան նախընթաց օրերը: Քո երեխան է, բայց մեկ այլ մարդու երեխա էլ քեզ է սպասում»: |
![]() |
«Տոնոյան» բժշկական կենտրոն«Տոնոյան» բժշկական կենտրոնի անձնակազմը, վիրաբույժ Տարոն Տոնոյանի գլխավորությամբ, առաջին իսկ օրից մասնակցել է ինչպես Քառօրյա, այնպես էլ՝ 44-օրյա պատերազմներին: Բուժանձնակազմի սկզբունքն է եղել՝ մինչև վերջ մնալ զինվորի կողքին, ինչ գնով էլ լինի: |
![]() |
Կարո սարկավագ Ղարիբյան44 –օրյա պատերազմի ժամանակ Կարո սարկավագ Ղարիբյանը ծառայում Հադրութում: Պատերազմի ու խաղաղ օրերի մասին է պատմում Կարո սարկավագ Ղարիբյանը: |
![]() |
Մանավազդ սարկավագ Մկրտչյան2020թ. 44-օրյա պատերազմում Մանավազդ սարկավագ Մկրտչյանը գնդերեց էր Արցախում: «Այդ օրերին զինվորների հետ յուրաքանչյուր հանդիպում ու զրույց անջնջելի կնիք են թողել»: Գնդերեցները զինվորի հետ կիսել են պատերազմի ու խաղաղության օրերը: |
![]() |
Իմ ԾաղկազարդըՍբ.Գայանե վանքի խորանը այս Ծաղկազարդին մանկաշատ էր: Տարբեր համայքներից եկած փոքրիկ դպիրները միացել էին տոնական պատարագին: Անակնկալներով լի օրվա մասին պատմում են երեխաները: |
![]() |
Արտակ սարկավագ Ղևոնդյան«Շնորհը ինքնաճանաչողության ճանապարհ է: Այդ ճանապարհը պիտի անցնել լուռ»: Հոգևոր երգեցողությունը և բանաստեղծություններ գրելը Արտակ սարկավագ Ղևոնդյանի համար ամենաներդաշնակ վիճակն է: Արդեն լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Մի բուռ լռությունը»: |
![]() |
Բյուրականի դպիրներըԲյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու դպիրները կիրակի վաղ առավոտյան շտապում են եկեղեցի՝ պատրաստվելու պատարագին: Դեռ պիտի հասցնեն Տեր Վրթանեսի հետ տնօրհնեքի մասնակցել ու այցելել Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան: Մեր նկարահանող խումբը կիրակին անց է կացրել Բյուրականի դպիրների հետ: |