![]() |
ՌաֆայելըՌաֆայելը որոշել է հոգևորական դառնալ: Նա Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցում ընկերների հետ շապիկ է հագնում, խորան բարձրանում, մասնակցում պատարագներին: Հատկապես հետաքրքիր են անցնում կիրակի օրերը։ Ընկերներով մաքրում են եկեղեցին, երգում շարականներ, ավելի ուշ խաղում են եկեղեցուց դուրս: |
![]() |
Խոր Վիրապի դպիրները Ամանորի պատրաստություն են տեսնումԽոր Վիրապ վանքի դպիրների ու երգչախմբի համար այս կիրակին տարբերվող էր: Երգեցին, պարեցին, միմյանց օգնեցին, թոնիրը վառեցին, լավաշ ու տարեմուտի գաթա թխեցին: Ընտանեկան ջերմությամբ ու սիրով լի օրվա ականտեսն էր մեր նկարահանող խումբը: |
![]() |
Սուրենն ու ՆարեկըՍուրենն ու Նարեկը եղբայրներ են, ամեն կիրակի հաճախում են Երևանի Սբ. Աննա եկեղեցի, շապիկ հագնում, խորան բարձրանում: Սուրենը որոշել է ուսումը շարունակել Երուսաղեմում: Մեր նկարահանող խումբը օրն անցկացրեց Սուրենի և Նարեկի հետ՝ շախմատ, զբոսանք, աղավնիների խնամք ու էլի շատ բաներ բացահայտելով տղաների առօրյայում: |
![]() |
Թովմա վարդապետ ԽաչատրյանՀայր Թովման ուրախությամբ է հիշում առաջին հանդիպումը քամանչայի հետ, որն արդեն քսանութ տարի իր անբաժան ընկերն է։ «Շնորհը Աստծո պարգևն է մարդուն, այն պիտի ճանաչել ու ավելացնել աշխատանքով»,-ասում է հայր սուրբը և պատմում իր երաժշտական ուղու, հանդիպումների, ընկերների մասին։ Մեր նկարահանող խումբը մեկ օր անցկացրեց Թովմա վարդապետի հետ՝ իր սիրելի ծննդավայր Չարենցավանում: |
![]() |
Եղեգնաձորի դպիրներըԵղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու դպիրները պատրաստվում են պատարագի, յուրաքանչյուրը գիտի իր անելիքը: Նրանք Տեր Ներսեսի օգնականներն են: Մեր նկարահանող խումբը կիրակին անցկացրեց փոքրիկ դպիրների հետ: |
![]() |
Դադիվանքի սարկավագները2020թ. նոյեմբերի 9-ից հետո Հայ եկեղեցու հոգևորականները չընդհատեցին իրենց ծառայությունը Դադիվանքում: Չնայած բոլոր դժվարություններին և վանքի տարածք մուտք գործելու արգելքին, Դադիվանքում հոգևոր ծառայությունը շարունակվում էր: Շրջափակում ու բռնագաղթ տեսած սարկավագներն այսօր հուզմունքով են հիշում Դադիվանքում ապրած իրենց ամեն օրը: Հուսով են, որ մի օր վերստին կհնչի հայերեն աղոթքը հայոց հնագույն սրբավայրում: |
![]() |
Իսահակ վարդապետ ՊողոսյանԻսահակ վարդապետ Պողոսյանն իրեն գրող չի համարում, ասում է՝ առաջին հերթին հոգևորական եմ։ Իր ստեղծագործական ուղու, գեղեցիկ ճամփորդությունների ու կյանքում տեղի ունեցած կարևոր հանդիպումների մասին է պատմում հայր սուրբը։ |
![]() |
Թադեոս ՎարդանյանՄինչ Վազգենյան դպրանոց ընդունվելը, Թադեոսը սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջում: Թադեոսը պատմում է նկարչությունը չթողնելու և հոգևոր ճանապարհն ընտրելու իր որոշման մասին. «Ամեն անգամ Սևանավանք բարձրանալիս բոլորովին այլ զգացողությամբ ու գույներով է կտավը լցվում»: |
![]() |
Հայկն ու ԴավիթըԴավիթն ու Հայկը եղբայրներ են, ամեն կիրակի հաճախում են Մարաշի Սբ. Աստվածածին եկեղեցի, շապիկ հագնում, խորան բարձրանում: Ընտանիքում հաճելի ավանդույթ կա` ճամփորդել Հայաստանով ու ճանաչել իրենց համար դեռ չբացահայտված եկեղեցիները: Եղբայների առօրյան հագեցած է՝ զբաղվում են ձեռքի աշխատանքով, հաճախում «Թումո», զբոսնում Արցախից իրենց տուն տեղափոխված երեխաների հետ: |
![]() |
Հակոբ արքեպիսկոպոս ԳլնճյանՖրանց Վերֆելի «Երեմիա. լսեք ձայնը» վեպը գերմաներենից հայերեն է թարգմանել Ուրուգվայի հայոց թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը: Գիրքն արժանացել է ՀՀ գրողների միության «Կանթեղ» մրցանակի: Հակոբ սրբազանը գրական ու թարգմանական արժեքավոր ժառանգություն ունի, թեև շատ համեստ է համարում իր վաստակը: «Ինչ կարողանում ենք ստեղծել, միայն Աստծո շնորհի ու ողորմածության շնորհիվ է»,-ասում է սրբազանը: |
![]() |
Գորիսի դպիրներըԳորիսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խորանը մանկաշատ է: Տղաները վաղուց ընկերացել են, միասին ուխտի բազմաթիվ ճանապարհներ են անցել: Մեր նկարահանող խումբը մի կիրակի անցկացրեց դպիրների հետ: |
![]() |
Գորիսի երգչախումբըԳորիսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախմբում տարբեր տարիքի երեխաներ են հավաքված: Խմբավարն ասում է՝ կարճ ժամանակում սերտել են շարականներն ու արդեն պատարագ են երգում: Փորձեր, ճամփորդություններ, խաղ ու զրույցով են անցնում երեխաների կիրակիները: Մեր նկարահանող խումբը մեկ օր անցկացրեց երգչախմբի հետ: |