|
ԱխթալաԳուգարաց աշխարհի իշխանների կալվածք-ագարակն ու վանքը պատմագրությանը հայտնի են դեռևս հիգերորդ դարից։ Հետագա դարերում, երբ այստեղ պղնձահանքեր են հայտնաբերվել, Ագարակը վերանվանվել է Պղնձահանք, իսկ վանքը՝ Պղնձահանքի վանք։ Ախթալա անունով բնակավայրն ու եկեղեցին պատմական աղբյուրներում շրջանառվում են 14-րդ դարից։ |
|
Գյումրու Սուրբ ԱմենափրկիչըԳյումրու խորհրդանիշներից մեկը համարվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին այս տարի տոնում է կառուցման 150 ամյակը։ Պատմում են, որ գյումրեցիները երազել են Աիի Մայր տաճարի նմանությամբ եկեղեցի ունենալ և 1850 ականներին կառուցման համար հանգանակություններ են սկսել։ 1873 թվականին մեծ դժվարություններով և սպասումներով կառուցված եկեղեցին 1930 ականներին խորհրդային իշխանությունների պարտադրանքով դադարել է գործել, իսկ 37 թվականին բոլշևիկները պայթեցրել են Զանգակատունը։ Սուրբ Ամենափրկչին վերջին հարվածը 1988 թվականի կործանարար երկրաշարժն է հասցրել, եկեղեցին խոնարհվել է: Երկար տարիների վերականգնումից հետո 2024 թվականին ավարտվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնումը և Ամենայան Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ վերաօծվեց: |
|
«Մենք» հկ-ն ազգագրական պարեր է սովորեցնում«Մենք» կրթամշակութային ՀԿ –ի կազմում ազգագրական պարի երեք խումբ է գործում՝ հիմնական, սիրողական և երեխաների: Նրանք տիրապետում են ոչ միայն ազգագրական պարերին, այլև քաջատեղյակ են դրանց իմաստաբանությանը և առաքելություն են ստանձնել տարածել ու սովորեցնել մեր պարերը՝ հեռավոր գյուղից մինչև մայրաքաղաք: |
|
Մայր Տաճարի վերաօծման և մյուռոնօրհնության արարողությունների պատրաստությունՄայր Տաճարի վերաօծման և մյուռոնօրհնության արարողությունների պատրաստություն Սեպտեմբերի 28, 29 -ին կայանալիք Մայր Տաճարի վերաօծման և մյուռոնօրհնության արարողությունների համար հայկական զարդանախշերով ասեղնագործվում, կարվում են եկեղեցական տոնական նոր հանդերձներ։ Մայր Տաճարի եկեղեցական պարագաների, սպասքի վերականգնման աշխատանքները կատարում են լավագույն մասնագետները։ |
|
Մայր Տաճարի երգչախմբի առաքելությունըՏասնամյակների հարուստ պատմություն ունեցող Մայր Տաճարի երգչախումբը պատրաստվում է սեպտեմբերի 28, 29 -ին կայանալիք համազգային կարևորագույն իրադարձություններին, որի ընթացքում երգչախումբը կարևոր մասնակցություն է ունենալու։ Նրանց երգեգեցողությամբ է վերաօծվելու Մայր Տաճարը և կատարվելու մյուռոնօրհնության արարողությունը։ |
|
Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցիԱռանց սյուների առաջին հայկական եկեղեցին
|
|
«Ոսկե սերունդ» ամառային ճամբարԱրցախից բռնի տեղահանված 63-79 տարեկան անձանց համար հունիսի 11-ից հուլիսի 7-ը «Միասին» ՀԿ-ն Ծաղկաձորում կազմակերպել է «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ամառային ճամբար: Ծրագրի նպատակն է հրավիրել հասարակության ուշադրությունը տարեցների խնդիրներին, ցուցաբերել սոցիալ-հոգեբանական աջակցություն, նպաստել նրանց առողջ ապրելակերպին, օգտակար և հետաքրքիր առօրյայի կազմակերպմանը։ Ծրագիրն իրականացվել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանասավորմամբ։ |
|
Արցախի հեղինակային երգի ակումբի վերածնունդըԱրցախի հեղինակային երգի ակումբը հիմնել է Ջուլիետտա Առուստամյանը Շուշիում կիթառի դասարանի իր սաների հետ: Նրանք միասին մի քանի պատերազմ են անցել, տեղահանությունից հետո Հայաստանում փորձում են կրկին գործիքներ ձեռք բերել, ստեղծագործել, երազել Արցախ վերադառնալու մասին: Ակումբը այժմ գործում է «Բաց հարթակի» տարածքում, երաժիշտներին աջակցում է նաև հեղինակ կատարող Արեգ Նազարյանը: |
|
ԳՀՃ քառաձայն արական երգչախմբի առաքելությունըԳեւորգյան հոգեւոր ճեմարանի երգչախումբը աշխատում է, որպեսզի առաջիկայում մասնակցի միջազգային մրցույթների և թողարկի ձայնագրություններ։ Երգչախմբի նպատակն է տարածել ու ճանաչելի դարձնել հայ հոգևոր ու ժողովրդական երգը, լինել Կոմիտաս վարդապետի գործի կրողն ու շարունակողը։ |
|
«Ուրու» բենդ«Ուրու» բենդի նոր երգերը շուտով կողողեն համացանցը «Ուրու» բենդի երգերը շուտով հասանելի կդառնանա սոցիալական բոլոր հարթակներում: Բենդը ձևավորվել է անվանի ռոք երաժիշտ Արիկ Գրիգորյանի ղեկավարությամբ՝ Թումոյի աշխատարաններում: Վերջին մեկ տարում խումբը հանդես է գալիս համալրված կազմով և ընդլայնված երգացանկով: Մեկ գաղափարի շուրջ համախմբված ութ տարբեր անհատականություններ ստեղծագործում են հայերեն և երաժշտություն գրում հայ պոետների գործերով: |
|
Լուսինե ԶաքարյանՆա առաջինն էր, որ հոգեւոր երգը, միջնադարյան տաղերը, շարականները ոչ միայն կատարեց, այլ նաեւ հնչեցրեց միջազգային բեմերից։ Նա ավելի քան 30 տարի մայր տաճարի երգչախմբի մեներգչուհին էր։ Ֆիլմը ներկայացնում է Լուսինե Զաքարյանի վաստակը և նրա անունը կրող տուն թանգարանի հինգամյա գործունեությունը: |
|
«Կարին» ավանդական երգի-պարի խումբԳագիկ Գինոսյանի սաները պատրաստվում են շարունակել նրա գործը 2001 թվականին մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հիմնադրած «Կարին» ավանդական երգի-պարի խումբը նրա մահից հետո էլ շարունակում է գործել նույն ավանդույթներով ու ոգով: Գագիկ Գինոսյանի սաները մեծ պատասխանատվությամբ ու կամքով ստանձնել են շարունակելու իրենց վարպետի գործը: |












