|
Մարտիրոսաց վանքՎայոց ձորի Մարտիրոս գյուղի 13-րդ դարի վիմափոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Գեղարդից հետո ամենախոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում։ Այն ամբողջությամբ կերտված է Նզար սարի ներսում։ Քառակուսի հատակագծով համալիրը բաղկացած է նախագավիթից, ժամատնից և եկեղեցուց։ Այն ամբողջությամբ ժայռի մեջ է, դրսից միայն մի փոքր մուտք ունի, որը ժամանակին շատ ավելի աննկատ է եղել։ |
|
Հայաստանի պարի պետական անսամբլՀայաստանի պարի պետական 65 ամյա անսամբլը գործում է երիտասարդական ավյունով, փորձասենյակում նոր բեմադրությունների վրա են աշխատում, շտկում՝ նախկինում արվածները: Մայր կոլեկտիվը ֆինանսական խնդիրներ ունի, դրանք լուծելու դեպքում կունենան նոր զգեստներ և գործիքավորման նոր հնարավորություններ: |
|
Սահմանամերձ Խնձորուտի պատմությունն ու առօրյանԽնձորուտը հիմանդրել են 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի հետևանքով Պարսկաստանի Խոյի և Սալմաստի շրջաններից գաղթած հայերը: Գյուղի ներկայիս տարածքում խնձորուտցիները հաստատվել են ավելի ուշ՝ 1969 թվականից սկսած: Խնձորուտի պատմությունը «Հին գյուղ» կոչվող տարածքում է, որը գյուղից վերև է: |
|
ԲագարանՀայ-թուրքական գյուղերն այնքան մոտ են իրար, որ բագարանցիները օրը մի քանի անգամ ստիպված լսում են մոլլայի ձայնը։ Չնայած սահմանամերձ Բագարան գյուղը բազմաթիվ հոգսեր ու խնդիրներ ունի, բայց տներ են կառուցվում, հայկական նոր ընտանիքներ կազմում։ |
|
«Ակունքի» նոր նախագիծը՝ «Սասունցի Դավթի» երգերն ու պարերըԿեսդարյա պատմություն ունեցող «Ակունք» ազգագրական համույթը ներկայացնում է պատմական Հայաստանի բոլոր հատվածների երգերն ու պարերը։ Հիմնադիր կազմից մի քանիսն են մնացել խմբում, հենց նրանք էլ նորերին են փոխանցում Ակունքի տասնամյակներով հաստատված ավանդույթները։ Այժմ խմբի գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ Արթուր Շահնազարյանի հետ մշակում են Սասունցի Դավիթ էպոսի երգերն ու պարերը, որոնք շուտով կներկայացնեն հանրությանը։ |
|
ՋրափիՀայաստանի և Թուրքիայի 311 կմ սահմանագծի 72 կմ-ը Շիրակի մազին է բաժին ընկնում։ Ջրափին մարզի 15 բնակավայրերից մեկն է, որ սահմանամերձի կարգավիճակ ունի։ Գյուղը կառուցվել է 1974 թվականին: Ախուրյանի ջրամբարի կառուցման արդյունքում Ներքին և Վերին Ջրափի գյուղերը միավորվել են և տեղափոխվել վերև: |
|
Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ1938 թվականին հիմնադրված Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը հարուստ կենսագրություն ունի: Տասնամյակների ընթացքում անսամբլում աշխատել են անվանի բազմաթիվ երաժիշտներ ու բալետմայստերներ: Այժմ հզոր ավանդույթներ ունեցող անսամբլը կերտում է իր նորօրյա պատմությունը: |
|
Վերին Ծաղկավան. Շխմուրադի վանքՏավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի այցեքարտն ու հպարտությունը 12-13 դդ Շխմուրադի վանքն է։ Այն գյուղից 6-7 կմ հարավ-արևմուտք է գտնվում։ Երբեմնի հզոր վանական համալիրը այժմ խոնարհված է: Եթե Շխմուրադի վանական համալիրը վերականգնվի ու դեպի սրբավայր տանող ճանապարհը բարեկարգվի, գյուղի կյանքում նոր փուլ կսկսվի: |
|
«Նվիրիր համերգ»․ Պառավաքար«Կայթ» մշակութային հանգույցը սկսել է «Նվիրիր համերգ» նախագիծը, որը նախատեսում է անվճար համերգներ կազմակերպել Հայաստանի հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում: Հանրության դրամական օժանդակությամբ ստեղծված ֆոնդը գյուղական համայնքներում հարթակ կտրամադրի երաժիշտներին։ Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղում արդեն կայացել է «Նվիրիր համերգ» նախագծի առաջին համերգը: |
|
ԼուսագյուղԱրագածոտնի մարզի Լուսագյուղը հարուստ է հնամենի սրբավայրերով, ուխատեղիներով` Մխեի վանք, Վերի Վանք կամ Սուրբ Գրիգորի վանք, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Նախնիներից ժառանգություն ստացած սրբավայրերը հազարավոր ուխտավորներ ունեն նաև այժմ։ |
|
Ախթալայի Սուրբ Աստվածածնի վանքը«Ես Մարիամ՝ դուստր Կյուրիկեի, կանգնեցրի զպղնձահանս հողհատի Սուրբ Աստվածածինս։ Որք երկրպագեք, զաղոթքս մեզ հիշեցեք»։ Մարիամ իշխանուհու պատվերով ստեղծված այս արձանագրությամբ խաչքարը Ախթալայի բակում է, այն վանքի փաստացի անձնագիրն է։ 1188 թվականին պատրաստված խաչքարը տարբեր ժամանակաշրջաններում օտարների, հատկապես վրացիների կողմից վանքը յուրացնել փորձելու և վեճերի լուծման անհերքելի վկայագիր ունեցող իրեղեն ապացույց է։ Ախթալայի վանքը Աստվածածնի անունը կրող ամենամեծ վանքն է տարածաշրջանում: Այն նաև որմնանկարներով ամենահարուստ վանքերից է՝ միջնադարյան 960 քմ եզակի որմնանկարներ են մեզ հասել, որոնք 800 տարվա ընթացքում երբևէ չեն վերականգնվել: |
|
ԱխթալաԳուգարաց աշխարհի իշխանների կալվածք-ագարակն ու վանքը պատմագրությանը հայտնի են դեռևս հիգերորդ դարից։ Հետագա դարերում, երբ այստեղ պղնձահանքեր են հայտնաբերվել, Ագարակը վերանվանվել է Պղնձահանք, իսկ վանքը՝ Պղնձահանքի վանք։ Ախթալա անունով բնակավայրն ու եկեղեցին պատմական աղբյուրներում շրջանառվում են 14-րդ դարից։ |












