Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթը։ Մրցույթն այս տարի առաջին անգամ անցկացվում է վոկալ մասնագիտությամբ։ Բացման համերգին ելույթ ունեցան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, հատուկ այդ օրվա համար Հայաստան ժամանած ԱՊՀ երկրների երիտասարդական նվագախումբը, Օպերային թատրոնի երգչախումբը, ՌԴ Մեծ թատրոնի մենակատարներ, պատվավոր հյուրեր։
2017-06-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ