Alt

Նոր գրքեր 20.10.2014


Նոբելյան մրցանակակիր» նոր մատենաշարով Անտարես» հրատարակչությունը
լույս է ընծայել թուրք հայտնի գրող Օրհան Փամուքի Իմ անունը Կարմիր է» և ավստրիացի գրող, քննադատ Էլֆրիդե Ելինեկի Դաշնակահարուհին» վեպերը: 

 

Alt

Աղանդների դերը աշխարհաքաղաքական, մշակութային և քաղաքական գործընթացներում


Քննարկմանը Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի և Երևանի աշխարհաքաղաքական ակումբի հրավերով մասնակցում էին հայ և արտասահմանյան փորձագետներ: Զեկուցումներում նրանք նկարագրեցին ուսումնասիրված աղանդավորական ուղղությունների գործունեության հետևանքները: 

Alt

Ալեքսանդր Նեկրասովի ցուցահանդեսի բացումը Ազգային պատկերասրահում


Ալեքսանդր Նեկրասովը սրբանկարիչ չէ, ոչ էլ սրբանկարի ռուսական դպրոցի հետևորդը: Զուսպ արտահայտչամիջոցներով գեղանկարներում ու գծանկարներում հեղինակի՝ հոգևորի մասին պատկերացումներն են ու փնտրտուքը: 
Ցուցադրության խորագիր է ընտրվել ավետարանական հայտնի Քանզի հողմը փչում է այնտեղ, ուր կամենում է» խոսքը: 

 

Alt

Նոր գրքեր 13.10.2014


Սարգիս Խաչենց-Փրինթինֆո» հրատարակչությունը լույս է ընծայել Տիրան Չրաքյանի (Ինտրա) ստեղծագործության առաջին ամփոփ ժողովածուն: 
Մայր աթոռի հրատարակչությունը լույս է ընծայել  Հովհաննես Կարբեցի կաթողիկոսի կենսագրության վերաբերյալ նոր ուսումնասիրություն: 

 

Alt

Երաժշտական երկխոսություն Մետաքսի մեծ ճանապարհին


Երաժշտական երկխոսություն Մետաքսի մեծ ճանապարհին» փառատոնը Մետաքսի նոր ճանապարհի ուղենշային հանգույց դառնալու Հայաստանի առաջին հայտն է: 
Երևանում էին Մետաքսի ճանապարհի Ասիայի պատմական նշանավոր ուղու ութ երկրի ներկայացուցիչ: 

 

Alt

Ծաղկաձորում ավարտվեց «Ես եմ» երիտասարդական կինոփառատոնը


Հոկտեմբերի մեկից չորսը անցկացվեց Ես եմ» երիտասարդական միջազգային ութերորդ կինոփառատոնը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ ֆիլմերը ցուցադրվեցին մայրաքաղաքից դուրս: Աշխարհի տարբեր երկրներից ներկայացված 200 հայտից ժյուրին ընտրել էր մոտ 60 ֆիլմ: Հայտնի են մրցանակակիրների անունները: 

Alt

Հայկական գրադարանների միջազգային համաժողովի մեկնարկը


Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց հայկական գրադարանների միջազգային երրորդ համաժողովը: Մայր Աթոռի մատենադարանում հավաքվել էին գրադարանային գործի, հայ գրքի, հայ պարբերական մամուլի մասնագետներ արտերկրից: Նրանք ներկայացնում են իրենց պահոցների հայկական գրականությունն ու մամուլը, թվայնացման ընթացքն ու տեխնոլոգիան: 

Alt

Նոր գրքեր 06.10.2014


Հայերեն է թարգմանվել բրազիլացի ժամանակակից գրող Պաուլու Կոելյուի    ամենահայտնի վեպը՝ Ալքիմիկոսը»: 
Եկեղեցական հռետորություն և ժամանակակից աստվածաբանական խոսքի փոխանցում» վերնագրով լույս է տեսել հույն աստվածաբան Գեորգիոս Ֆիլիասի դասագիրքը:

 

Alt

Գևորգյան հոգևոր ճեմարանի հրատարակչական գործունեությունը


Վերջին տարիներին Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանը զբաղվում է նաև ակտիվ գրահրատարակչական աշխատանքով: Այստեղ տպագրության են պատրաստվում նոր դասագրքեր, կից օժանդակ նյութեր և հեղինակային գրքեր: Նյութերը հավաքում, կազմում և հրատարակում են ոչ միայն դասախոսնները, այլև երիտասարդ ճեմարանականները:

Alt

Գրողներ Մեգ Ռոզոֆֆն ու Յանուշ Լեոն Վիշնևսկին՝ Հայաստանում


Գրական տապան» փառատոնին Հայաստանում հյուրընկալված լեհ գրող Յանուշ Վիշնևսկին ներկայացրել է իր նոր՝ Գրանդ» վեպի հայերեն թարգմանությունը: Վարպետության դասեր է անցկացրել անգլոամերիկյան գրող Մեգ Ռոզոֆֆը:  

Alt

Եկեղեցական միջազգային լրահոս 26.09.2014


Վերաբացվել է Լաս Վեգասի հայկական շաբաթօրյա դպրոցը:
Չեխական համալսարանում կուսումնասիրեն հայերեն:
Հարյուր միջոցառում` Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ:
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփեյերը դատապարտել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը: 
Պայթեցվել է Մերձավոր Արևելքի հնագույն տաճարներից մեկը:
Հույն եկեղեցին ընդդեմ հակառասիստական օրենքի:
Ավարտվեց ուղղափառ լրատվամիջոցնների միջազգային փառատոնը:
Ապահարզանը` հեշտ և արագ. ռեֆորմներ կաթոլիկ եկեղեցում:

 

Alt

Նոր գրքեր 22.09.2014


Թարգմանիչ Սամվել Մկրտչյանի և Անտարես» հրատարակչության համագործակցությամբ մեկ հատորով լույս են տեսել Վիլյամ Ֆոլքների Արջը» վիպակը և Աբիսողոմ, Աբիսողոմ» վեպը, որոնք  20-րդ դարի ամերիկյան նորագույն արձակի գլուխգործոցներից են: 
Մայր Աթոռի հրատարակչությունը լույս է ընծայել պատմաբան Ավագ Հարությունյանի Հայոց ցեղասպանություն և հայկական հարց. գրքերի մատենագիտություն, 1862-2010 թվականներ» գիրքը՝  տասնինը լեզվով հրատարակված մոտ 17 հազար թեմատիկ գրքերի համապարփակ մատենագիտությունը: