Alt

«Բարեկամություն» պարախմբի համերգը հյուրախաղերից առաջ


Բարեկամություն» պարի պետական անսամբլը մի քանի օրից հյուրախաղերի է մեկնում Ֆրանսիա: Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի դահլիճում տեղի ունեցած համերգը անսամբլի գլխավոր փորձն» էր պատասխանատու հյուրախաղերից առաջ: Մայիսի 23-ի համերգը պարախումբը նվիրեց արցախյան պատերազմի հերոս գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:

Alt

Նոր գրքեր 19.05.2014


Առաջին անգամ արևելահայերեն լույս է տեսել 20-ր դարի արաբ բանաստեղծ Նիզար Կաբբանիի Գիրք անձրևի» բանաստեղծական ժողովածուն:
Հրատարակվել է Ալեքսանդր Մուրադբեկյանի (հետագայում`Ամենայն հայոց Խորեն Մուրադբեկյան կաթողիկոս) Մայրը» վիպակը:
Պատմաբան Ստեփան Ստեփանյանցը Ստեփան Կերտող գրական կեղծանունով լույս է ընծայել իր առաջին վեպը՝ Խաղաղություն ամենեցուն»:

Alt

Քրիստին Արժիլեի նվիրատվությունը Ազգային պատկերասրահին


Մայիսի 18-ին` թանգարանների միջազգային օրը, Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրվեցին 20-րդ դարի նշանավոր սյուրռեալիստ նկարիչների` Սալվադոր Դալիի, Վասիլի Կանդինսկու, Հանս Բելմերի գրաֆիկական գործերը:

Alt

«Նորայր Քարտաշյան և Վան նախագիծ» խմբի անդրանիկ ձայնասկավառակը


Չորս տարվա ընթացքում Նորայր Քարտաշյան և Վան նախագծի» արշավախումբը Արևմտյան Հայաստանի հայաթափված գավառներում կատարել է էթնոերաժշտական հետազոտություններ և մեծ քանակությամբ նյութ հավաքել: Օրերս լույս է տեսել երաժշտախմբի առաջին ձայնասկավառակը:

Alt

Դանիել Բարենբոյմը և Բեռլինի պետական նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում


Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում մայիսի 13-ին Երևանում էր Բեռլինի պետական նվագախումբը` աշխարհահռչակ դիրիժոր և դաշնակահար Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ: Աշխարհի ամենահեղինակավոր երաժիշտները կատարեցին Շուբերտի Անավարտ» և Բեթհովենի յոթերորդ սիմֆոնիաները:

Alt

Նոր գրքեր 12.05.2014


Հայերեն է թարգմանվել Ջեյն Օստինի Հպարտություն և նախապաշարմունք» վեպը:
Մայր Աթոռի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Խորեն վարդապետ Հովհաննիսյանի վարդապետական թեզը՝ Հարսանեկան ծիսաշարի կանոնները և արարողություները հայոց եկեղեցում»:

Alt

Հաշմանդամություն ունեցողների խնդիրներին նվիրված քննարկում Մայր Աթոռում


Հաշմանդամների ինքնուրույնացման, հանգստի ու աշխատանքի խնդիրները լուծելի են, եթե հասարակությունը պատշաճ ուշադրություն դրսևորի և լուծումներ մշակի: Հայ եկեղեցու երիասարդաց միավորման կազմակերպած քննարկումն ուղղված էր հաշմանդամություն ունեցողների խնդիրներին: Մայիսի 8-ի քննարկմանը մասնակցում էր նաև Փարոս» կամերային երգչախումբը:

Alt

«Թևանիկ» ֆիլմի պրեմիերան


Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմը ռեժիսորի երկրորդ անդրադարձն է արցախյան պատերազմին: Հիմքում Առնոլդ Աղաբաբովի սցենարն է:
Ֆիլմն ստեղծվել է հայ-լիտվական համագործակցության արդյունքում: Մայիսի 5-ին Մոսկվա» կինոթատրոնում Թևանիկ» ֆիլմի պրեմիերան էր: Ֆիլմը կներկայացվի Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում:

Alt

Քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի ցուցահանդեսը


Երևանի պատմության թանգարանի Թանգարանի նվիրատուներ» շարքի առաջին հանդիպումը քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի հետ էր՝ նվիրված վարպետի 91-ամյակին: Ցուցադրվել են մայրաքաղաքի ամենատարեց Պատվավոր քաղաքացու» քանդակները:

Alt

«Երազ» բալետ-ֆանտազիան՝ նորովի


Ապրիլի 28-ին Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում Երազ» բալետը համալրված և թարմացված էր: Բալետային ողջ գործողության ընթացքում կատարվող ավազային անիմացիայի հեղինակը Մանանա Նավասարդյանն էր: Օպերային թատրոնի բեմում առաջին անգամ ելույթ ունեանալու հնարավորություն էին ստացել նաև խորեոգրաֆիկ ուսումնարանի սաները:

Alt

Հայ շարականային արվեստը Վահան Արծրունու բանախոսությամբ


Արարատյան քննարկումներ» ծրագրի շրջանակում կոմպոզիտոր Վահան Արծրունին բանախոսել է հայ հոգևոր երաժշտության ու մեր առաջին շարականների մասին:

Alt

Նոր գրքեր 28.04.2014


Երևանյան գրատներում կարելի է գնել բրազիլացի ժամանակակից գրող Ալբերտո Մուսայի Ձախ կողմի վարպետը» վեպը:
Մայր Աթոռի գրատներում ընթերցողին է սպասում Քրիստոսի հրաշքների և բժշկությունների հայ միջնադարյան մեկնությունները» ժողովածուն: