|
Հայ եկեղեցու նոր ծիսակարգերըՔառորդ դարում, Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետության տարիներին, հայ եկեղեցու ծիսական կյանքը հարստացել է։ Նորին սրբության տնօրինությամբ եկեղեցական օրացույցում նոր կարգեր և արարողություններ են հաստատվել։ Դրանք հետզհետե դարձել են եկեղեցական կյանքի անբաժան մասը: Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, հոգևոր պաշտամունքի նոր կարգեր հաստատելով, շարունակում է հայ եկեղեցու հայրապետերի գործը: |
|
Կաթողիկոսի կարգադրությունները Հայ Առաքելական Եկեղեցու համար իրավական ուժ ունենԳևորգ եպիսկոպոս Սարոյանի կարգալուծության համար հիմք են հանդիսացել նախկին եպիսկոպոսի կարգազանցությունները: Կաթողիկոսի կարգադրությունները եկեղեցական իրավունքի աղբյուր են՝ տիեզերական և տեղական ժողովների կանոնների, ինչպես նաև կանոնագրքերի հետ միասին։ Այսինքն՝ Կաթողիկոսի որոշումները պարտադիր են ամբողջ եկեղեցու համար։ Միայն նա կարող է օծել մյուռոնը։ Միայն նրա ձեռամբ են ձեռնադրվում եպիսկոպոսները։ Նա է հրավիրում եկեղեցական ժողովները, նշանակում կամ հաստատում թեմակալ առաջնորդներին: Նա իրավունք ունի նաև պատժել կարգազանց հոգևորականներին։ |
|
Հռոմի Պապը Սուրբ Պողոսի տաճարում հատուկ անդրադարձել է Հայ Եկեղեցու ավանդինՍրբազան Քահանայապետը Քրիստոնյաների միության համար ամենամյա աղոթքի շաբաթվա ամփոփիչ արարողության ժամանակ հայտարարել է, որ այս տարվա աղոթքները պատրաստվել են Հայաստանի Եկեղեցիների կողմից։ Նա համարում է, որ դրանք վկայությունն են այն քաջ քրիստոնեական հավատքի, որը հայ ժողովուրդը դրսևորել է իր պատմության ընթացքում: Պապը շեշտել է, որ Հայաստանը, որպես առաջին քրիստոնյա ազգ, շատ վաղ է ընդունել Ավետարանը՝ Փրկության Խոսքի անվախ քարոզիչների շնորհիվ։ Այդ երկրից հավատքը տարածվել է Արևելք և Արևմուտք՝ դառնալով միասնության և խաղաղության սերմ։ |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ թեմակալ առաջնորդներ են նշանակվելԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ։ Մեկ այլ տնօրինությամբ՝ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ: |
|
Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում անցկացնելը պայմանավորված է Հայաստանում ստեղծված իրավիճակովԵպիսկոպոսաց ժողով, Ավստրիա, Հայաստան, պատմական հանգամանքներ, կանոնական հանգամանքներ, ազատ ընթացք, օրինական ընթացք, լիարժեք ընթացք, արտաքին ճնշումներ, պետական բռնաճնշումներ, եկեղեցու գործունեություն |
|
Եկեղեցուն հետապնդելը լիովին հակասում է Հայաստանի ՍահմանադրությանըՀայ եկեղեցու բարձրաստիճան հոգևոր դասը թիրախավորվել է եկեղեցուն անկախությունից զրկելու և համակարգային ճնշումներն ուժեղացնելու համար։ Մարդկանց հատկապես հուզում է, որ եկեղեցուն հետապնդելը լիովին հակասում է Հայաստանի Սահմանադրությանը: |
|
Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ վստահության ցուցիչՄասյացոտնի թեմի առաջնորդական նորանշանակ տեղապահ Հայր Ռուբենը ծնվել է 1979թ. Հրազդան քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Հրազդանի, ապա Առատաշեն գյուղի միջնակարգ դպրոցներում։ |
|
Շրջանառվող «ներեկեղեցական հակադրությունների» թեզն արհեստածին է․ ԳՀԽՔաղաքականության մեջ Եկեղեցու ներգրավված լինելու մեղադրանքը անհիմն և անընդունելի համարելով՝ ԳՀԽ-ը մերժելի որակեց իշխող ուժի կողմից արհեստական օրակարգերի ձևավորմամբ Հայ Եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը, ինչը նոր բաժանումներ ու հակառակություն է առաջ բերում ազգային կյանքում։ |
|
Մեր աղոթքն է, որ բոլոր գերյալները շուտափույթ վերադառնան հայրենիք․ կաթողիկոսԱմենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով գերիների վերադարձի թեմային, մաղթել է, որ Տիրոջ օրհնությամբ և համայն ժողովրդի զորակցությամբ նրանք վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականոն ընթացքը։ |
|
Հոգեւորականները հանդես են եկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին սատարող հայտարարություններովԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հասցեին հնչող զրպարտությունների ֆոնին, եկեղեցական համակարգի օղակներից հնչել են հակադարձ՝ հավատարմության և զորակցության հրապարակային հարյուրավոր հայտարարություններ։ Դրանք արվել են անհատապես, միասնական թեմերով և պաշտոնապես։ |
|
Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին ՊատարագըԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է պաշտոնից՝ առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պատճառով: Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Ռուբեն վարդապետ Զարգարյանը: Թեմը կանգնած էր կառավարման և ներքին պառակտման ճգնաժամերի և հոգևոր կյանքի վերակազմավորման անհրաժեշտության առաջ։ |
|
Ամենայն հայոց Հայրապետի գահակալության շրջանում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորականՀոգեւորականների մի մասը հոգևոր ասպարեզից ինքնակամ է հեռացել՝ չկարողանալով կրել եկեղեցականի ծանր բեռը: Ոմանք չեն արդարացրել իրենց հոգևոր պետերի հույսերը: Ըստ վիճակագրության, փաստացի 38 հոգևորական ասպարեզը թողել է իր դիմումի համաձայն, 27-ն ինքնակամ լքել է ծառայության վայրը, 15-ը՝ կարգալույծ է արվել թեմակալ առաջնորդների ներկայացրած միջնորդագրերի հիման վրա, և 21-ը՝ ուղղակիորեն Վեհափառ Հայրապետի կողմից։
|











