Սերգեյ Դովլաթով


Սերգեյ Դովլաթովը ողջ կյանքի ընթացքում խորհրդային հարազատ» մամուլում կարողանում է տպագրել մեկ պատմվածք, այն էլ` արտադրական թեմայով: Խորհրդային երկրում նրան` Նահանգներում ապրող և ամենահեղինակավոր պարբերականներում տպվող գրողին, ճանաչում էին ինքնահրատ» նյութերով և Ազատություն» ռադիոկայանով հեռարձակվող հեղինակային հաղորդումով: Վերջին՝ 13-րդ գիրքը, որ պիտի հրատարակվեր Խորհրդային Միությունում, լույս տեսավ 1990-ին` գրողի մահվանից մի քանի օր հետո:

Alt

Նոր գրքեր.


Գրատներում արդեն կարելի է ձեռք բերել Միգել դե Ունամունոյի Մառախուղ» վեպը, Ջեյմս Մեթյու Բարրիի Փիթեր Փենը Քենսինգթոնյան այգիներում» հեքիաթ-վիպակը, Անահիտ Պարսամյանի Աշոտ Երկաթի խաչը» վիպակը:

Alt

Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակը բանաստեղծի անունը կրող թանգարանում


Փետրվարի 19-ին Թումանյանի թանգրանի բազմաքանակ էքսկուրսիաներին ավելացել էին տոնական միջոցառումները: Թանգարանը անակնկալներ էր պատրաստել հայոց ամենասիրված բանաստեղծի տարեդարձի և գիրք նվիրելու օրվա առթիվ:

Alt

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Կլաուդիո Աբբադոյի հիշատակին


Փետրվարի 19-ին, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյան» համերգասրահում աշխարհահռչակ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի պատվին հնչեց Վերդիի Ռեքվիեմը»: Բեմում էին հայ անվանի մենակատարներ Հասմիկ Պապյանը, Բարսեղ Թումանյանը, Նարինե Անանիկյանը, Լիպարիտ Ավետիսյանը:

Alt

Գարեգին Բ կաթողիկոսը դիմել է Շվեյցարիայի կառավարությանը


Ամենայն հայոց հայրապետը կոչ է արել շվեյցարական կառավարությանը բողոքարկել թուրք նացիոնալիստ Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումը:

Alt

Նոր գրքեր


Գրախանութներում արդեն կարելի է գնել Վիլյամ Շեքսպիրի Համլետ» ողբերգության նոր թարգմանությունը, ավստրիացի հայտնի արձակագիր Առնո Գայգերի` Ծեր թագավորը իր աքսորավայրում» վեպի հայերեն թարգմանությունը, Գր. Նարեկացու Մատյան ողբերգության» պոեմի աշխարհաբար թարգմանության երկրորդ` լրամշակված հրատարակությունը:

Alt

Բենջամին Բրիտտենի 100-ամյակը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում


Բենջամին Բրիտտենը Հայաստանում» վերնագրով դասախոսություն, ֆիլմի ցուցադրություն, երաժշտական կատարումներ: Անգլիացի կոմպոզիտորի 100-ամյակը նշվեց Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում:

Alt

Սուրբ Սարգսին նվիրված տոնակատարություն Արաբկիրի հայորդյաց տանը


Արաբկիրի հայորդաց տանը հյուրընկալվել էին Հայաստանի հինգ մանկատնից եկած մոտ երեք հարյուր երեխա: Այնտեղ էր Հավատամք» հոգևոր կենտրոնը:

Alt

Սուրբ Սարգսի տոնը Թումանյանի թանգարանում


Հովհաննես Թումանյանի թանգարանի Ռոտոնդա» թատերախմբի ներկայացումը ստեղծվել է 2006թ.-ին, երբ մանկական թատերախումբը Արգավանդի եկեղեցու հոգևոր հովվի հրավերով մասնակցում էր սուրբ Սարգսի տոնական միջոցառումներին: Այս տարի Ռոտոնդան» Թումանյանի թանգարանում հյուրընկալել էր սիրիահայ մեր հայրենակիցներին:

Alt

Նոր գրքեր գրախանութներում


Անտարես» հրատարակչության Արգելված գրքեր» մատենաշարում լույս է տեսել Միշել Ուելբեքի Տարրական մասնիկներ» վեպը: Նույն հրատարակչության Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով հրատարակվել է Էռնեստ Թեոդոր
Հոֆմանի հանրահայտ նորավեպերի առաջին հայերեն ժողովածուն:
Մայր Աթոռի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Զաքարիա վարդապետ Բաղումյանի Անապակ բաժակի խնդիրը հայոց եկեղեցում» աշխատությունը:

Alt

«Այբ» ավագ դպրոցի երգչախումբը


Այբ» ավագ դպրոցի սաները հայկական ազգային երաժշտություն, հոգևոր ու աշխարհիկ խմբերգեր են սովորում:

Alt

Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի համերգային կատարումը


Ավստրիացի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Կախարդական սրինգ» օպերայի բեմադրությունը մինչև տարեվերջ կհամալրի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկը: Մինչ այդ ներկայացվեց Կախարդական սրինգի» համերգային կատարումը: Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր շվեյցարացի դիրիժոր Միքայել Վենդեբերգը: