|
|
Պոլսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերաբացվեցՆորոգումից հետո վերաօծվել է Պոլսի Կուզգունճուկ թաղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Արարողությանը մասնակցել է Պոլսի հայոց պատրիարքարանի ամբողջ հոգևոր դասը` պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ: |
|
|
Նորաօծ եպիսկոպոսների հետ հանդիպել է Ամենայն հայոց հայրապետըՀայոց հովվապետը նորաօծ հինգ եպիսկոպոսներին հորդորեց մշտապես աղոթքով իմաստություն խնդրել Բարձրյալից՝ անշեղ կատարելու համար պարտքը հայրենիքի և ժողովրդի առջև: |
|
|
ԱՄՆ արևմտյան և Ֆրանսիայի հայոց թեմերի ուխտավորները հանդիպել են Ամենայն հայոց հայրապետի հետՎեհափառ հայրապետը կարևորեց աշխարհասփյուռ հայոց թեմերից հայորդիների` ուխտավորաբար Ս. Էջմիածին այցելությունները, հատկապես, Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում: Այդպես նրանք առավել հաղորդ են դառնում հայրենիքում առկա հիմնահարցերին և բռնի տեղահանված արցախցիների խնդիրներին։ |
|
|
Վատիկանում կոչ են արել մոնիտորինգ իրականացնել ԼՂ քրիստոնեական ժառանգության նկատմամբՀոկտեմբերի 4-ին Վատիկանում մեկնարկել է Եպիսկոպոսների սինոդի 16-րդ ընդհանուր վեհաժողովը: Այն կոչ է արել մոնիտորինգ իրականացնել Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության նկատմամբ: Միջազգային հանրությանը հորդոր է հղվել հումանիտար աջակցություն ցուցաբերել շուրջ հարյուր հազար արցախցի տեղահանվածներին` հաղթահարելու հումանիտար արտակարգ դրությունը։ Եպիսկոպոսների սինոդին Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից մասնակցում է Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: |
|
|
«Հայաստանի ժողովուրդը մոռացված չէ». Քենթրբերիի արքեպիսկոպոսն այցելել է Մայր Աթոռ Ս. ԷջմիածինՀոկտեմբերի 5-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հյուրընկալեց Անգլիկան եկեղեցու առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին։ Անգլիկան եկեղեցու գահերեցին ուղեկցում էին պատվիրակության անդամները և Միացյալ Թագավորության հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: |
|
|
«Գավիթ» հարթակը քննարկում է «Հայաստան և Արցախ. գոյաբանական մարտահրավերներ» թեմանՍուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռի նախաձեռնությամբ ստեղծված «Գավիթ» հարթակի հանդիպումը` Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ: «Հայաստան և Արցախ. գոյաբանական մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեմայով հանդիպմանը մասնակցեցին եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ: |
|
|
Համաեվրոպական հանրահավաքներ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դեմՀոկտեմբերի 1-ին Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումը դատապարտող ցույցեր ու հավաքներ են տեղի ունեցել եվրոպական տարբեր քաղաքներում՝ Պրահայում, Բրյուսելում, Լոնդոնում, Վիեննայում, Աթենքում, Կոպենհագենում, Ստոկհոլմում, Լիսաբոնում, Փարիզում, Բոֆիայում, Մարսելում, Վարշավայում, ինչպես նաև Կանադայի Մոնրեալ քաղաքում: Իրավիճակին անդրադարձել է նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը: |
|
|
ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորների հանդիպումը Ամենայն հայոց հայրապետի հետՄի քանի տասնյակ ուխտավորներ, ամերիկյան տարբեր քաղաքներից, թեմի հոգևորականների հետ մի քանի օր անցկացնելու են Հայաստանում` իրենց ուխտը կատարելու, ինչպես նաև մասնակցելու Մայր Աթոռում կայանալիք եպիսկոպոսական ձեռնադրությանը: Վեհափառ հայրապետը ուխտավորներին ներկայացրեց բոլորին անհանգստացնող իրավիճակը` կապված Արցախի և բռնի տեղահանության ենթարկված արցախահայության հետ, ընդգծեց Սփյուռքի կարևորությունը՝ աշխարհում հայկական ձայնը լսելի դարձնելու հարցում: Ուխտավորներին գլխավորում էր ԱՄՆ Արևելյան առաջնորդական տեղապահ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը: |
|
|
Հոկտեմբերի 1-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, աղոթքի հատուկ կարգ կկատարվի Արցախի համարԳարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 1-ը Արցախի համար համազգային աղոթքի օր է: Այդ օրը դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, պատարագ կմատուցվի «Սուրբ Տրդատ» բաց խորանում, ժամը 10:30-ին։ Այս առիթով դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։ Հրապարակվել է թեմեր տարվող մասունքների, սրբությունների ցանկը: |
|
|
Գորիսը ողողված է արցախցի բռնագաղթյալներով. տեսանյութ արցախցիների ընդունման կայանիցՍյունյաց թեմի հոգևորականները արցախցիների ընդունման Գորիսի կայանում են: Զրուցում են մխիթարության կարոտ մարդկանց հետ, փորձում են սփոփանքի խոսքեր գտնել: |
|
|
Իրավիճակն Արցախում և Արցախի շուրջ 28.09.2023Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր՝ մինչև 2024 թ․ հունվարի 1-ը լուծարել պետական բոլոր հիմնարկները և դրանց ենթակա կազմակերպությունները: Այս հրամանագրով Լեռնայն Ղարաբաղի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Արցախից Հայաստան բռնի տեղահանված քաղաքացիների թիվը հասել է 70 հազարի: |
|
|
Սուրբ Գևորգի մասունքը կտարվի Մասյացոտնի թեմՍեպտեմբերի 30-ին Մայր Աթոռից Սուրբ Գևորգ զորավարի մասունքը կտարվի Մասյացոտնի թեմի` սրբի անունը կրող եկեղեցիներ: Մինչև օրվա վերջ հավատացյալները կարող են օրհնություն ստանալ` հաղորդակցվելով խնդրակատար սրբի մասունքին: |