|
Կայացել է միջեկեղեցական հանձնախմբի նիստՀռոմում կայացած Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների պաշտոնական երկխոսության Միջազգային միացյալ աստվածաբանական հանձնախմբի նիստին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անունից զեկույցով հանդես է եկել Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ |
|
ԵԽ-ում քննարկվել է Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության հարցըԵվրոպական Խորհրդարանում կայացած խորհրդաժողովում քննարկել են Արցախի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցը։ Մայր Աթոռի ներկայացուցիչը կոչ է արել պաշտպանել Արցախի մշակութային և կրոնական ժառանգությունը, հարգել կրոնի, հավատքի ազատությունը, հնարավորություն ընձեռել ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին այցելել տարածաշրջան և փաստագրել հուշարձանների կարգավիճակը: Խորհրդաժողովի բանախոսները հայտարարել են, որ ագրեսորին հնարավոր է զսպել միայն գործուն քայլերով։ |
|
Ս․ Կապուտիկյանի ծննդյան 105-ամյա հոբելյանին վերահրատարակվել է բանաստեղծուհու «Էջեր փակ գզրոցներիցը»Հունվարի 20-ին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակի առիթով պանթեոնում տեղի ունեցավ աղոթքի և խնկարկման արարողություն: Բանաստեղծուհու տուն-թանգարանում կայացավ նրա «Էջեր փակ գզրոցներից» գրքի շնորհանդեսը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1997-ին՝ Գարեգին Ա հայրապետի տնօրինությամբ։ Երկրորդ հրատարակությունը տեղի է ունեցել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի մեկենասությամբ: |
|
Ամփոփ լրահոս 19.01.2024Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հովվական այց է կատարել Իսպանիայի Մալագա համայնք։ Լոս Անջելեսի Ս․ Հրեշտակաց տիրամայր կաթոլիկ մայր տաճարում տեղի է ունեցել էկումենիկ միջոցառում՝ «Մեկ պատճառ, բազմաթիվ հավատքներ. Միավորող ձայներ հանուն գերության մեջ գտնվող հայերի» խորագրի ներքո: Այս ամիս օծման 12-րդ տարեդարձն է նշել ԱՄՆ Արևմտյան թեմի Անապատի սուրբ Կարապետ եկեղեցին: |
|
Ամփոփ լրահոս 12.01.24Սիրիայի նախագահական պալատի պետնախարար Մանսուր Ազամը Ս. Ծննդյան տոնի կապակցությամբ այցելել է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդարան: Երուսաղեմի հայոց պատրիարքության միաբանները շնորհավորել են դավանակից հոգևոր հայրերին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Հունաց Թեոֆիլոս 3-րդ պատրիարքի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև «Կովերի պարտեզ» կալվածքի հետ կապված խնդիրներին: Գերմանիայի հայոց թեմի բոլոր 16 համայնքներում մատուցվել են Սուրբ Ծննդյան պատարագներ և կատարվել են Քրիստոսի մկրտությունը խորհրդանշող ջրօրհնեքի արարողություններ: |
|
Շիրակի թեմում հաստատված արցախցի ընտանիքներին օգնություն է տրամադրվել բեյրութահայերի կողմիցՍուրբ Ծննդյան տոներին Մայր Աթոռում գտնվող բեյրութահայ բարերարներ Անահիտ և Հրայր Տանձիկյանները այցելել են Շիրակի թեմում հանգրվանած արցախցիներին: Բեյրութում գործող «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումը» Տանձիկյանների միջոցով Սբ. Ծննդյան նվերներ էր ուղարկել արցախցի ընտանիքների: Շուրջ 100 բազմանդամ ընտանիք նաև սննդի փաթեթներ է ստացել: |
|
«Փրկչի Ծնունդը հրավեր է խավարից դեպի լույս». հայրապետական պատարագ Ս. Ծննդյան տոնին (06.01.2024)Հունվարի 6-ի առավոտյան Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի զանգերն ազդարարեցին հայրապետական պատարագի սկիզբը: Հայ եկեղեցու գահակալը Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնի պատարագ մատուցեց, կատարեց Ջրօրհնեքի կարգ: Ամենայն հայոց հայրապետը Ս. Ծննդյան պատգամն ուղղեց համայն ժողովրդին, քաջալերեց և հուսադրեց Արցախից բռնի տեղահնված իր զավակներին: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամն ամբողջությամբ՝ տեսանյութում: |
|
Ամփոփ լրահոս 29.12.2023ԱՄՆ հայոց Արևելյան թեմում Սուրբ Վարդան առաջնորդանիստ տաճարի կամավորները եկեղեցու սրահում տոնական նախաճաշի են հրավիրել ամենակարիքավոր մարդկանց՝ անտուններին և նեղության մեջ գտնվողներին: Արևմտյան թեմում թեմակալ առաջնորդն այցելել է Կալիֆոռնիայում գտնվող տարեցների խնամքի «Արարատ» տուն: Կանադայի հայոց թեմում Ս. Սահակ և Ս. Մեսրոպ ազգային շաբաթօրյա դպրոցում աշակերտության համար Կաղանդի տոնակատարություն է կազմակերպվել: |
|
Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի հավաքը ԵրևանումՆորաստեղծ հիմնադրամի նպատակն է առաջարկել հոգևոր-հոգեբանական վերականգնման ծրագիր նրանց, ովքեր կցանկանան փարատել դժվարին ժամանակների տագնապն ու անհանգստությունները: |
|
Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճանՄեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանում փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչման արժանանալուց հետո Մայր Աթոռ է վերադարձել կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղար Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը։ Հայր սուրբը, Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո, Վեհափառ հայրապետի օրհնությամբ, ուսումնառությունը շարունակել է Նոթինգեմի համալսարանի Աստվածաբանության և կրոնագիտության ֆակուլտետում: |
|
Գևորգյան հոգևոր ճեմարանի 11 սան ձեռնադրվեց սարկավագԴեկտեմբերի 25-ին՝ սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնի օրը, Գևորգյան հոգևոր ճեմարանի հինգերորդ լսարանի 11 սաներ սարկավագական աստիճան ստացան: Ձեռնադրությունը տեղի ունեցավ Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ձեռնադրող հոգևորականը Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն էր: |
|
Միանձնուհիներ. քողածածկ կյանք20-րդ դարում կուսանոցների վերացմամբ կանանց հոգևոր ծառայության ավանդույթը Հայաստանում մարել է: Այդ ավանդույթը վերականգնվեց 2018 թվականին, երբ Արագածոտնի թեմի Ղազարավան համայնքում հիմնադրվեց մենաստան: Կանանց հնարավորություն տրվեց առանձնանալ և հոգևոր կյանք վարել։ Ղազարավանի մենաստանում վերականգնվում է հինավուրց ավանդույթը, որ մեր երկրում խզվել էր շուրջ մեկ դար առաջ: |











