Մեծ Բրիտանիայի հայերը մասնակցել են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններին


Ապրիլի 23-ին Լոնդոնում կայացավ հիշատակի ամենամյա երթը: Ամեն տարի այս օրերին Մեծ Բրիտանիայի հայերը հավաքվում են Անգլիայի մայրաքաղաքում: Նրանք անցնում են Լոնդոնի փողոցներով՝ արդարության ճանաչման ու հատուցման կոչեր կրող պաստառներով:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ստեղծվել է Արցախի և Նախիջևանի բաժին


ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ներկայացրեց հաշվետու տարին:

 

Լրագրողները ծանոթացել են Մայր տաճարի հիմնանորոգության ընթացքին, հանդիպել Հայոց հայրապետի հետ


Մայր Աթոռ այցելած լրագրողները հնարավորություն ունեցան շրջել նորոգվող Մայր Տաճարում, հարցեր ուղղել շինարարության պատասխանատուներին, տեսանկարահանել հինավուրց սրբավայրը:

Ամենայն հայոց կաթողիկոսը պատասխանել է մի շարք լրատվամիջոցների հարցերի


Հայաստանյան տարբեր լրատվամիջոցների համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվել էր շրջայց: Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալուց հետո լրագրողները տարաբնույթ հարցեր ուղղեցին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բոլոր հայ թարգմանիչները՝ ԳԱԱ հիմնարար գրադարանի էլեկտրոնային շտեմարանում


Գրադարանային շաբաթը նվիրված է թարգմանչաց արվեստին: Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի «Թարգմանչաց արվեստ» էլեկտրոնային շտեմարանը հասանելի կլինի բոլորին:

Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցու ներքնահարկի սրահը կծառայի որպես մշակութային կենտրոն


Ապրիլի 12-ին, բարեկարգման ծավալուն աշխատանքներից հետո, տեղի ունեցավ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներքնահարկի սրահի բացման արարողությունը: Սրահն այսուհետ պետք է ծառայի որպես հոգևոր-մշակութային կենտրոն:

 

Մահացել է գրականագետ Վարդան Դևրիկյանը


59 տարեկան հասակում կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը: Գիտնականը 2015 թվականից ղեկավարում էր ԳԱԱ գրականության ինստիտուտը: Երկար տարիներ Վ. Դևրիկյանը եղել է նաև «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիրը և Մայր Աթոռի Ձեռագրատան վարիչը:

 

Ս. Հարության տոնը Ամստերդամի հայ համայնքում


Զատկական պատարագը Ամստերդամի հայ համայնքի համար մատուցեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

 

Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմում


Հավատացյալներով լեփ-լեցուն էին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիները: Տոնական պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի՝ Բաթումի, Ռուսթավի, Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում գործող հայոց եկեղեցիներում:

 

Ապրիլի 9-ին Հայ առաքելական եկեղեցին տոնախմբեց Հիուս Քրիստոսի Հրաշափառ Հարությունը


Ամենուրեք հայոց եկեղեցիներում ընթերցվեց Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի պատգամը:

 

Ս. Հարության ճրագալույցի պատարագից հետո Վեհարանում կատարվեց տնօրհնեք


Վեհափառ հայրապետը մաղթում է, որ Ճրագալույցի բաշխված լույսը պայծառացնի իր զավակների սիրտը, միտքը և հոգին, որպեսզի յուրաքանչյուրը զորանա իր հավատքի մեջ:

 

Ավագ ուրբաթը և Ավետման տոնը Ստեփանակերտի մայր տաճարում


Չորս տարի առաջ, ապրիլի 7-ին` Աստվածամոր ավետման տոնին, Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ օծվեց Արցախի մայր տաճարը: Արցախի թեմի առաջնորդը ցավով նշեց` այս տարի Ստեփանակերտում տոնակատարությամբ չեն նշում տաճարի օծման տարեդարձը ոչ միայն Ավագ ուրբաթի հետ համընկնելու պատճառով: Պատերազմն ու դրա հետևանքները շատ բան են խաթարել արցախցիների կյանքում: