|
|
Ամփոփ լրահոս 10.03.2023Մեծ Պահքի առիթով մարտի ԱՄՆ Արևելյան թեմում տեղի է ունեցել տարածաշրջանի հոգևորականների հավաք` նախագահությամբ թեմակալ առաջնորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանի: ԱՄՆ Արևմտյան թեմում գործող հայ եկեղեցու երիտասարդական միավորման կենտրոնական խորհրդի անդամները Արիզոնայի Սուրբ Աբգար եկեղեցում հանդիպել են տեղական կառույցի անդամների հետ: Երուսաղեմի հայոց պատրիարքարանում տեղի է ունեցել միաբանական ընդհանուր ժողովի 10-րդ նիստը: Բեյրութի էջմիածնասեր կանանց միավորումը օգնություն են բաշխել Հաճն թաղամասում գտնվող սուրբ Գևորգ եկեղեցու կարիքավոր ծխականներին: |
|
|
Ամենայն հայոց կաթողիկոսը օրհնության խոսք է հղել «Ապագա հայկականը» համաժողովի մասնակիցներինՀամաժողովի առաջին օրվա քննարկումները նվիրված էին «Ապագա հայկականը» նախաձեռնության 15 նպատակներից երրորդին` պատմական պատասխանատվությանը: Այդ հանձնախումբը ղեկավարում է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ |
|
|
«Ապագա հայկականը» նախաձեռնության մամուլի ասուլիսըՄարտի 9-ին կայացավ «Ապագա հայկականը» նախաձեռնության մամուլի ասուլիսը` եռօրյա համաժողովին ընդառաջ: Նախաձեռնության համահիմնադիրները և փորձագիտական խմբերի ղեկավարները խոսեցին առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովին նախապատրաստվելու ընթացքի և անելիքների մասին: |
|
|
Ամփոփ լրահոս 06.03.2023Սբ. Գրիգոր Նարեկացու հիշատակության տոնին նվիրված արարողություն Վատիկանի Ս. Պետրոս տաճարում: Արցախի թեմի կիրակնօրյա դպրոցները: Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի սաների ուխտագնացությունը Գալիլիայի սրբավայրեր: |
|
|
Սիրիան այսօր. զրույց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդի հետՓետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժը հարվածեց նաև Սիրիայի հյուսիսային շրջաններին: Միայն Հալեպի և Իդլիբի գավառներում մոտ չորս հազար զոհ է գրանցվել: Իսկ զոհերի ընդհանուր թիվը մոտ վեց հազար է: Տուժել է նաև տեղի հայկական համայնքը: |
|
|
Մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: ԳՀԽ անդամներն աղոթեցին 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար: Ժողովի օրակարգը՝ տեսանյութում: |
|
|
Հոգեհանգստի կարգ Սումգայիթի ոճրագործության զոհ դարձած հայերի հիշատակին1988թ. փետրվարի 27-ից 29-ին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպվեց հայ բնակչության ջարդ: Քաղաքի 18 հազար հայությունը դարձավ փախստական: Հայոց եկեղեցում տարիներ շարունակ այս օրերին հիշատակի արարողություններ են կազմակերպվում անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար: Տեսանյութը Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցուց է: |
|
|
Արտաքսման կիրակի. պատարագ Ս. Գայանե վանքումՊահքի ընթացքում պատարագներն անցկացվում են փակ վարագույրով, հաղորդություն և մաս չի բաժանվում: Այդ օրերին պատարագի քարոզը վերաբերում է օրվա խորհրդին: Սուրբ Գայանե վանքում պատարագի արարողությանը մասնակցեց նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Արտաքսման կիրակին հաջորդում է Բուն բարեկենդանին և խորհրդանշում է դրախտային լիությունից ու բարիքներից զրկվելը: |
|
|
ԱՄՆ տարվա լավագույն կառույց հայկական Ս․ Սարգիս եկեղեցինԱյս տարի Հյուսիսային Դալասի արվարձան Քառըլտոնի Սուրբ Սարգիս հայ առաքելական եկեղեցին ճանաչվել է 2022 թվականի ԱՄՆ լավագույն կառույց: |
|
|
Արցախի թեմում մեկնարկել է նորաստեղծ ընտանիքներին ուղղված ծրագիրՎրթանես սրբազանի նախաձեռնությամբ ծրագրում ընդգրկվել են տարբեր մասնագետներ, որպեսզի Արցախում ապրող ամուսնական զույգերը ոչ միայն հոգևոր գիտելիք ստանան, այլև կենցաղային հմտություններ: Նպատակը Արցախում ընտանիքների ամրացումն է, ընտանիքների բարեկեցության մակարդակի բարելավումը: |
|
|
Թբիլիսիում նշեցին Հովհաննես Թումանյանի 154-րդ տարեդարձը և Բուն բարեկենդանըԹբիլիսիի առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանը, շնորհավորելով Բուն բարեկենդանի տոնի կապակցությամբ, նաև հորդորեց հոգեպես պատրաստված բռնել Մեծ Պահքի ճանապարհը, որպեսզի աղոթքով ու մաքուր հոգով արժանանան Սուրբ Հարության տոնին: Փետրվարի 19-ը նաև հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն ամեն տարի Թբիլիսիում նշվում է տարբեր միջոցառումներով: |
|
|
Ամփոփ լրահոս 17.02.23Մաստրիխտում նշվել է Սուրբ Կարապետ հայ առաքելական եկեղեցու օծման 10-ամյակը։ Ֆլորենցիայի քաղաքապետն արգենտինահայ գործարար, Մայր Աթոռի բարերար և Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին է հանձնել քաղաքի հին դարպասների բանալիների կրկնօրինակները: Կահիրեի Ղպտի ուղղափառ եկեղեցու Սուրբ Պիշո վանքում տեղի է ունեցել Արևելյան ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության 19-րդ ժողովը: Արցախի թեմ ծառայության է մեկնել նորաօծ Վաչագան քահանա Գյուրջյանը: |