![]() |
2024թ.-ի երկրորդ կիսամյակը «Երրորդ հազարամյակի» տաղավարումՄայր տաճարի բացում, մյուռոնօրհնություն, ինքնություն, պատմություն, կրթություն, արցախցիների իրավունքներ: «Երրորդ հազարամյակի» տաղավարում այս թեմաներն է քննարկել Աննա Սարգսյանը 2024 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում: Զրույցների լավագույն հատվածները ամփոփված են մեկ տեսանյութում: |
![]() |
Կրթվելու նպատակըԱյս աշնանը «Երրորդ հազարամյակը» հեռուստադիտողների եւ օգտատերերի ուշադրությունը սեւեռեց բարձրագույն կրթության խնդիրներին։ Օր օրի զարգացող տեխնոլոգիաները մեկը մյուսի հետեւից քանդում են ավանդական ու նույնիսկ ոչ վաղ անցյալում նոր համարվող ոլորտները։ Բարձրագույն կրթությունը, թեեւ թվում է կոնստանտ երեւույթ է, բայց նոր տեխնոլոգիաները քարը քարին չեն թողնում եւ արդեն լեգիտիմ հարց է առաջանում՝ ո՞րն է բարձրագույն կրթության իմաստը, ի՞նչ կառուցվածք ու բովանդակություն պետք է ունենա այն։ Ո՞ր մոդելը պետք է ընտրեն ոլորտի քաղաքականություն մշակողները։ Բարձրագույն կրթության վերաբերյալ Աննա Սարգսյանի աշնանային զրույցների լավագույն դրվագները մեկ թողարկումով։ |
![]() |
Արցախը՝ անուններով2020թ. լույս է տեսել «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր» մենագրությունը՝ պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Բալայանի աշխատասիրությամբ: Այսօր գիրքը նաև արխիվային մեծ արժեք ունի, մի քանի նմուշ է հասել Հայաստան՝ 2023թ. արցախահայության բռնի տեղահանությունից հետո: Աննա Սարգսյանը հյուրընկալել է գրքի հեղինակ Վահրամ Բալայանին: |
![]() |
Արցախցիների լավակեցությունը՝ հանձնառություն2024 թվականի հունվարի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված 115 հազար քաղաքացու տվյալ է հաշվառվել։ 2023թ. արցախահայության բռնի տեղահանությունը նաև մշակութային իրավունքի կոպիտ խախտում էր: Մշակույթի իրավունքը մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, իրենց բնականոն կյանքը իրենց պատկերցումներին և մշակութային պրակտիկաներին համապատասխան ապրելու իրավունքն է: Այն որպես հիմնարար իրավունք հաստատված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» հռչակագրի 27-րդ հոդվածով։ Արցախահայերի՝ Հայաստանում ինտեգրման խնդիրների մասին Աննա Սարգսյանը զրուցել է մշակութային մարդաբան Գոհար Ստեփանյանի հետ: |
![]() |
Ինքնություն և պատմությունԿան արժեքներ, որոնց շուրջ հասարակությունը պետք է համախմբվի։ Դրանցից մեկը մեր քրիստոնեական ինքնությունն է, որի շոշափելի արտահայտությունը մյուռոնն է։ Սկզբունքային անհամաձայնությունը կարելի է քննարկումների միջոցով լուծել։ Եկեղեցին ուշադրություն է հրավիրում այն կարեւոր արժեքների վրա, որոնցով հայ ժողովուրդը պետք է համախմբվի։ Ինչու է ժամանակակից մարդը համարվում հոգևոր թափառական: Ինչպե՞ս չկորցնել տունը: Աննա Սարգսյանի պատմության վերաբերյալ զրույցների լավագույն մտքերը ամփոփվել են մեկ թողարկման մեջ։ |
![]() |
Մարդ և կրթությունՈ՞րն է կրթության արժեբանությունը: Արդյո՞ք կրթված լինելը բավարար է լավ մարդ լինելու համար: Իսկ լավ մարդ լինելը լավ ապրելու երաշխի՞ք է: Աննա Սարգսյանը զրուցել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի հետ: |
![]() |
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բարձրաձայնումը ՄԱԿ համաշխարհային ֆորումումԱրցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Գարեգին վարդապետ Համբարձումյանը մասնակցել են ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումին: Հայ հոգևորականների ելույթի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը խախտել է բարեվարքության նորմերը: Կատարվածը պատշաճ գնահատականի չի արժանացել ֆորումի կազմակերպիչների կողմից: Աննա Սարգսյանը հյուրընկալել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և Գարեգին վարդապետ Համբարձումյանին: |
![]() |
Ի՞նչ է լեզվաբանական կրթությունըՈ՞րն է լեզվաբանության ուսումնասիրության առարկան։ Ի՞նչ թյուրըմբռնումներ կան «լեզվաբանություն» մասնագիտության հետ կապված։ Արդյո՞ք հայաստանյան բուհերում տրվում է լեզվաբանական կրթույթուն։ Աննա Սարգսյանը զրուցել բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան Անդրանիկ Այվազյանի հետ: |
![]() |
Ս. Էջմիածնի մայր տաճարի վերականգնումըԻնչպե՞ս վերականգնվեց Մայր տաճարը։ Աննա Սարգսյանը Մայր տաճարի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանի, Մայր տաճարի վերականգնման գլխավոր նյութագետ Հասմիկ Գևորգյանի և «Հորիզոն-95» շինարարական կազմակերպության հիմնադիր Գագիկ Գալստյանի զրուցել է այդ ահռելի աշխատանքի մասին։ Ահա՝ այդ զրույցների համահավաքը։ |
![]() |
Բարձրագույն կրթությունը սկսել զրո կետիցԳիտական աստիճանը պետք է շնորհվի միայն գիտական նորույթի համար, բայց ամբողջ աշխարհում շնորհվող գիտական աստիճանների ճնշող մեծամասնությունը չի շնորհվում գիտական նորույթի համար։ Հակոբ Մադոյանը կարծում է, որ մեր բարձրագույն կրթությանը պակասում է բովանդակության ներքին տրամաբանությունից ելնելը։ Եթե մենք ելնենք բովանդակությունից, կազմակերպչական եղանակը ինքն իրեն կգա։ Բայց հակառակ կողմից մատենալով կսպանենք բովանդակությունը։ Բարձրագույն կրթության բովանդակության և կառուցվածքի մասին Աննա Սարգսյանը շարունակում է զրուցել փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հակոբ Մադոյանի հետ: |
![]() |
Ինչ է բարձրագույն կրթությունըԱնհրաժեշտ է տարբերակել այն մասնագիտությունները որոնք հիմնարար են և այն մասնագիտությունները, որոնք օժանդակ են։ Հակոբ Մադոյանը համարում է, որ հիմա՝ փոփոխված աշխարհում, 3 կամ 4 տարի բակալավրիատի, 1 կամ 2 տարի մագիստրատուրայի ժամկետներն արդեն հնացած են։ Մասնագիտություններ կան, որոնց բակալավրիատը պետք է լինի 5, 6, 7 տարի։ Մասնագիտություններ կան, որոնց մագիստրատուրան պետք է լինի 2, 3, 4 տարի, որովհետեւ գիտական տեղեկատվությունն այնքան է ընդլայնվել, որ դրան տիրապետելու համար ավելի շատ ժամանակ է հարկավոր։ Բարձրագույն կրթության բովանդակության և կառուցվածքի մասին Աննա Սարգսյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հակոբ Մադոյանի հետ: |
![]() |
Նվաճել պատմությունըԻնչո՞վ են տարբերվում պատմությունը և անցյալը: Ե՞րբ է պատմությունը դառնում իրավական և քաղաքական կատեգորիա: Ո՞րն է անցյալը մոռացության մատնելու պատճառը: Աննա Սարգսյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Դավիթ Մոսինյանի հետ: |