![]() |
Անտնության ժամանակներՄԱԿ տվյալներով աշխարհում 150 միլիոն մարդ անտուն է: Նրանց մեծ մասը հարկադրված է եղել լքել իր տունը հակամարտությունների, բռնությունների ու մարդու իրավունքների այլ խախտումների հետևանքով: Անտնությունը ոչ միայն իրական-կենցաղային կյանք է, այլև հասկացություն: Արդյո՞ք մտայնություններն ազդում են հասարակական հարաբերությունների, պետությունների վարած քաղաքականությունների վրա: Աննա Սարգսյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: |
![]() |
Մշակույթից՝ պետություն, պետությունից՝ հացՊետությունը լավ կառավարել նշանակում է նաեւ մշակույթը լավ կառավարել, այլապես տեղի է ունենում քայքայման ու տարալուծման գործընթաց։ Տարբեր ոլորտներ դառնում են ինքնահոս, փլուզվում են, քաղաքական գործընթացները կարող են նորմալ գնալ, բայց որոշ ոլորտներ կարող են մեռուկանալ։ Դա կարող է բերել պետության մահվան և քայքայման։ Ի՞նչ է պետությունը, ի՞նչն է ստեղծում պետություն: Ի՞նչ պետք է կարողանա անել անհատը պետության մեջ, որպեսզի արդարացված լինի այդտե՛ղ ապրելու իր որոշումը: Աննա Սարգսյանը զրուցել է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանի հետ: |
![]() |
Մայր տաճարի վերականգնման առանձնահատկություններըՍ. Էջմիածնի մայր տաճարը տևական ու համալիր վերականգնումից հետո բացել է իր դռները: Նման ծավալի հուշարձանի վերականգնման աշխատանք Հայաստանում կատարվել է առաջին անգամ: Տաճարի շինարարական առանձնահատկությունների, նախագծման, ամրակայման գործընթացների մասին Աննա Սարգսյանը զրուցել է «Հորիզոն-95» շինարարական կազմակերպության հիմնադիր Գագիկ Գալստյանի հետ: |
![]() |
Մյուռոնը՝ հաշտության նշանԵկեղեցու հայրերը մյուռոնը անվանում հաշտության յուղ: Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մեկնաբանմամբ եկեղեցին նկատի ունի ներքին՝ ազգային, նաև միջանձնային հաշտություն։ Ըստ նրա՝ հաշտությունը քրիստոնեական իմաստով ներում է։ Ինչպե՞ս կարելի է հաշտության գալ, երբ հանրային կյանքում կան բազմաթիվ անհամաձայնություններ, մինչև իսկ՝ թշնամանք: Աննա Սարգսյանը Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ քննարկել է մյուռոնի, հաշտության և ներման շղթայական կապը։ |
![]() |
Ս. Էջմիածինը հուշարձանների վերականգնման ոլորտը բարձրացրեց նոր մակարդակի. նյութագետ«Այն դեպքում, երբ ավանդական տեխնոլոգիական հնարքները համարվում են անբավարար, հուշարձանի ամրացումը կարող է իրականացվել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնց արդյունավետությունն ապացուցված է գիտական հիմնավորումներով և երաշխավորված է փորձով»,-սահմանում է հուշարձանների վերականգնման միջազգային խարտիան: Վերականգնման բոլոր միջազգային չափանիշները պահպանվել են Սուրբ Էջմիածնի մայր տաճարի վերականգնողական աշխատանքների ընթացքում: Աննա Սարգսյանը զրուցել է Մայր տաճարի վերականգնման գլխավոր նյութագետ, «Հորիզոն-95» փորձարարական լաբորատորիայի տնօրեն Հասմիկ Գևորգյանի հետ: |
![]() |
Մայր տաճարի վերականգնումն ավարտված էՍեպտեմբերի 29-ին կվերաօծվի Ս. Էջմիածնի մայր տաճարը: Այն վերականգնված է հիմնատակներից մինչև գմբեթի խաչը: Սուրբ Էջմիածինը արտառոց կառույց է, այն ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր կենտրոնն է և Հայ առաքելական եկեղեցու աթոռանիստը, այլև համամարդկային նշանակության բացառիկ հուշարձան, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Աննա Սարգսյանը զրուցել է Մայր տաճարի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանի հետ: |
![]() |
Քաղաքական կիսամյակ. մաս 1-ինՏարվա առաջին կեսին քաղաքական օրակարգի գլխավոր թեման Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն էր և այդ համատեքստում, այսպես կոչված, խաղաղության օրակարգը՝ դրանից բխող հետեւանքներով։ |
![]() |
Սողացող խաղաղությունՈւ՞մ պատերազմը առաջ տանելու համար է խաղաղության պայմանագիրը: Աննա Սարգսյանը թեման քննարկել է «Ազգային դիմակայանության հայկական ինստիտուտի» տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանի հետ: |
![]() |
Վանդալիզմը՝ Ադրբեջանի պետական քաղաքականությունՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հրատարակել է «Վանդալիզմի պետական քաղաքականությունն Ադրբեջանում» գրքույկը: Արցախի թեմի նախաձեռնությամբ լույս տեսած անգլերեն գիրքը փաստերով մերկացնում է Ադրբեջանի հակամշակութային բազմամյա գործունեությունը: Աննա Սարգսյանը թեման քննարկել է հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանի հետ: |
![]() |
Ինչպես վայելել կյանքը և պատրաստվել պատերազմիԿառավարության ղեկավարն ասում է՝ մաքառելու ժամանակներն ավարտվել են, եկել է ապրելու ժամանակը: Նույն կառավարության Արտաքին գործերի նախախարությունը հայտարարում է՝ խաղաղությունը վիժեցված է, պատրաստվեք պատերազմի: Ի՞նչ է անում ապրելու առաջարկի հետ համաձայն քաղաքացին: Ի՞նչ է ստանում կառավարող ուժը: Աննա Սարգսյանը թեման քննարկել է պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի հետ։ |
![]() |
Շարժումը՝ պետական ճգնաժամի հետևանքՀայաստանում ներքաղաքական կյանքի խմորումը երբևէ եղե՞լ է պետության անվտանգության կամ ինքնիշխանության համար պայքարի խոսույթով: Ինչո՞վ է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը աննախադեպ: Ու՞մ է ձեռնտու հասարակության սուր բևեռացումը: Աննա Սարգսյանը թեման քննարկել է ազգագրագետ Արսեն Հակոբյանի հետ։ |
![]() |
Արցախցիներն անցնում են հոգեբանական ծանր շրջափուլովԱդրբեջանի կողմից Արցախը շրջափակելը ռազմական գործողության տեսակ էր։ Երբ հնարավոր չէ ամրոցը գրավել, փակում են մուտքերը և հյուծում, սովի ու հուսահատության մատնում ներսում գտնվողներին։ Նույնիսկ 10 ամիս այդ ծանր իրավիճակում գտնվելուց հետո մարդիկ պատրաստ էին դիմանալ ու ապրել իրենց հողում։ Բայց սեպտեմբերի 19-ին թշնամին ժամանակակից բոլոր զինատեսակների կիրառմամբ ու մեծ թվաքանակով հարձակում իրականացրեց անզեն ու շրջափակված Արցախի դեմ։ Ռազմական տեխնիայի եւ թվաքանակի առումով Ադրբեջանը անգամներով գերազանցում էր Արցախին, որը դիմադրեց մի ամբողջ օր։ Դրան գումարվեց Ստեփանակերտի մերձակայքի պայթյունը, որը հարյուրավոր մարդկանց կյանք խլեց։ Այս ամենով անցած մարդիկ ապրում են կոլեկտիվ և անհատական տրավմատիկ շոկ, հետտրավմատիկ հոգեխանգարումներ, բռնի վերաբնակեցման և ադապտացիայի բարդ հոգեբանական, սոցիալ-մշակութայի փուլեր: Աննա Սարգսյանը թեման քննարկել է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանի հետ։ |