|
Նվաճել պատմությունըԻնչո՞վ են տարբերվում պատմությունը և անցյալը: Ե՞րբ է պատմությունը դառնում իրավական և քաղաքական կատեգորիա: Ո՞րն է անցյալը մոռացության մատնելու պատճառը: Աննա Սարգսյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Դավիթ Մոսինյանի հետ: |
|
Անտնության ժամանակներՄԱԿ տվյալներով աշխարհում 150 միլիոն մարդ անտուն է: Նրանց մեծ մասը հարկադրված է եղել լքել իր տունը հակամարտությունների, բռնությունների ու մարդու իրավունքների այլ խախտումների հետևանքով: Անտնությունը ոչ միայն իրական-կենցաղային կյանք է, այլև հասկացություն: Արդյո՞ք մտայնություններն ազդում են հասարակական հարաբերությունների, պետությունների վարած քաղաքականությունների վրա: Աննա Սարգսյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: |
|
Մշակույթից՝ պետություն, պետությունից՝ հացՊետությունը լավ կառավարել նշանակում է նաեւ մշակույթը լավ կառավարել, այլապես տեղի է ունենում քայքայման ու տարալուծման գործընթաց։ Տարբեր ոլորտներ դառնում են ինքնահոս, փլուզվում են, քաղաքական գործընթացները կարող են նորմալ գնալ, բայց որոշ ոլորտներ կարող են մեռուկանալ։ Դա կարող է բերել պետության մահվան և քայքայման։ Ի՞նչ է պետությունը, ի՞նչն է ստեղծում պետություն: Ի՞նչ պետք է կարողանա անել անհատը պետության մեջ, որպեսզի արդարացված լինի այդտե՛ղ ապրելու իր որոշումը: Աննա Սարգսյանը զրուցել է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանի հետ: |
|
Մայր տաճարի վերականգնման առանձնահատկություններըՍ. Էջմիածնի մայր տաճարը տևական ու համալիր վերականգնումից հետո բացել է իր դռները: Նման ծավալի հուշարձանի վերականգնման աշխատանք Հայաստանում կատարվել է առաջին անգամ: Տաճարի շինարարական առանձնահատկությունների, նախագծման, ամրակայման գործընթացների մասին Աննա Սարգսյանը զրուցել է «Հորիզոն-95» շինարարական կազմակերպության հիմնադիր Գագիկ Գալստյանի հետ: |
|
Մյուռոնը՝ հաշտության նշանԵկեղեցու հայրերը մյուռոնը անվանում հաշտության յուղ: Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մեկնաբանմամբ եկեղեցին նկատի ունի ներքին՝ ազգային, նաև միջանձնային հաշտություն։ Ըստ նրա՝ հաշտությունը քրիստոնեական իմաստով ներում է։ Ինչպե՞ս կարելի է հաշտության գալ, երբ հանրային կյանքում կան բազմաթիվ անհամաձայնություններ, մինչև իսկ՝ թշնամանք: Աննա Սարգսյանը Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ քննարկել է մյուռոնի, հաշտության և ներման շղթայական կապը։ |
|
Ս. Էջմիածինը հուշարձանների վերականգնման ոլորտը բարձրացրեց նոր մակարդակի. նյութագետ«Այն դեպքում, երբ ավանդական տեխնոլոգիական հնարքները համարվում են անբավարար, հուշարձանի ամրացումը կարող է իրականացվել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնց արդյունավետությունն ապացուցված է գիտական հիմնավորումներով և երաշխավորված է փորձով»,-սահմանում է հուշարձանների վերականգնման միջազգային խարտիան: Վերականգնման բոլոր միջազգային չափանիշները պահպանվել են Սուրբ Էջմիածնի մայր տաճարի վերականգնողական աշխատանքների ընթացքում: Աննա Սարգսյանը զրուցել է Մայր տաճարի վերականգնման գլխավոր նյութագետ, «Հորիզոն-95» փորձարարական լաբորատորիայի տնօրեն Հասմիկ Գևորգյանի հետ: |
|
Մայր տաճարի վերականգնումն ավարտված էՍեպտեմբերի 29-ին կվերաօծվի Ս. Էջմիածնի մայր տաճարը: Այն վերականգնված է հիմնատակներից մինչև գմբեթի խաչը: Սուրբ Էջմիածինը արտառոց կառույց է, այն ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր կենտրոնն է և Հայ առաքելական եկեղեցու աթոռանիստը, այլև համամարդկային նշանակության բացառիկ հուշարձան, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Աննա Սարգսյանը զրուցել է Մայր տաճարի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանի հետ: |
|
Քաղաքական կիսամյակ. մաս 1-ինՏարվա առաջին կեսին քաղաքական օրակարգի գլխավոր թեման Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն էր և այդ համատեքստում, այսպես կոչված, խաղաղության օրակարգը՝ դրանից բխող հետեւանքներով։ |
|
Սողացող խաղաղությունՈւ՞մ պատերազմը առաջ տանելու համար է խաղաղության պայմանագիրը: Աննա Սարգսյանը թեման քննարկել է «Ազգային դիմակայանության հայկական ինստիտուտի» տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանի հետ: |
|
Վանդալիզմը՝ Ադրբեջանի պետական քաղաքականությունՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հրատարակել է «Վանդալիզմի պետական քաղաքականությունն Ադրբեջանում» գրքույկը: Արցախի թեմի նախաձեռնությամբ լույս տեսած անգլերեն գիրքը փաստերով մերկացնում է Ադրբեջանի հակամշակութային բազմամյա գործունեությունը: Աննա Սարգսյանը թեման քննարկել է հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանի հետ: |
|
Ինչպես վայելել կյանքը և պատրաստվել պատերազմիԿառավարության ղեկավարն ասում է՝ մաքառելու ժամանակներն ավարտվել են, եկել է ապրելու ժամանակը: Նույն կառավարության Արտաքին գործերի նախախարությունը հայտարարում է՝ խաղաղությունը վիժեցված է, պատրաստվեք պատերազմի: Ի՞նչ է անում ապրելու առաջարկի հետ համաձայն քաղաքացին: Ի՞նչ է ստանում կառավարող ուժը: Աննա Սարգսյանը թեման քննարկել է պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի հետ։ |
|
Շարժումը՝ պետական ճգնաժամի հետևանքՀայաստանում ներքաղաքական կյանքի խմորումը երբևէ եղե՞լ է պետության անվտանգության կամ ինքնիշխանության համար պայքարի խոսույթով: Ինչո՞վ է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը աննախադեպ: Ու՞մ է ձեռնտու հասարակության սուր բևեռացումը: Աննա Սարգսյանը թեման քննարկել է ազգագրագետ Արսեն Հակոբյանի հետ։ |













