Ինչպես են երևանցիներն անցկացնում Մեծ Պահքի շրջանը


Մեր նկարահանող խումբը հետաքրքրվել է երևանցիներից, թե ինչպես են անցկացնում Մեծ Պահքի օրերը, ինչ պատկերացումներ ունեն պահքի մասին:

Միջինքը Էջմիածնի հայորդյաց տանը


Էջմիածնի հայորդյաց տան երեխաները անակնկալ էին պատրաստել. հավաքել էին խորհրդանշական գումար, գաթա գնել ու Միջինքի օրը բաժանել հայորդյաց տանը կից գործող բարեգործական ճաշարանից օգտվող տարեցներին:

Խորեն արքեպիսկոպոս Դողրամաջյանին նվիրված «Աղոթարան» գրքի շնորհանդեսը


Մարտի 4-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում տեղի ունեցավ բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի «Աղոթարան» գրքի շնորհանդեսը: «Աղոթարան» պոեմը նվիրված էր անթիլիասցի հոգևորական Խորեն արքեպիսկոպոս Դողրամաջյանին` ծննդյան հիսնամյակի կապակցությամբ:

Լույս է տեսել Ինգեբորգ Բախմանի «Զիմուլտան» գրքի հայերեն թարգմանությունը


«Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել կրթությամբ փիլիսոփա, կոչումով գրող, հոգեկերտվածքով ` մտածող ու բանաստեղծ Ինգեբորգ Բախմանի առաջին հայերեն թարգմանությունը: «Զիմուլտանը» պատմվածքների ժողովածու է, Բախմանի կենդանության օրոք լույս տեսած վերջին գիրքը: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում:

«Արիկ Բամբիռ» նախագիծը և «Թումո» կենտրոնի սաները


«Բամբիռ» խմբի անդամները համատեղ համերգներից բացի հանդես են գալիս նաև անհատական նախագծերով: Արիկ Գրիգորյանի նախագծում ընդգրկված են նաև երիտասարդ վոկալիստներ՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «Թմբա-թա» խմբի սաները: 

Ինչը փոխեց իմ կյանքը


Արմինեն ծնվում է տեսղության խնդիրներով: Հետագայում լիովին կորցնում է տեսողությունը: Չնայած դրան, նա իրականացնում է իր մեծագույն երազանքը՝ կրթություն է ստանում: Դա փոխում է Արմինեի ողջ կյանքը... 

Գրիգոր Աճեմյան


«Ազգի թշնամու որդի» պիտակով է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: Գրիգոր Աճեմյանը ուշ է հասկացել, թե ով է իրականում հայրը՝ Գուրգեն Մահարին: Հոր մահից հետո, երբ արդեն բացահայտել էր Մահարի գրողին, իրեն ամբողջությամբ նվիրում է մահարիագիտությանը: Չնայած առաջացած տարիքին՝ մինչ օրս ժամեր շարունակ գրասեղանի առջև է, գրադարանում կամ հրատարակչությունում. ապրում է Մահարու աշխարհում...

Այս տարին հոբելյանական է հայկական բալետի երախտավոր Վիլեն Գալստյանի համար


Փետրվարի 12-ին Վիլեն Գալստյանը դարձավ 75 տարեկան: Ալ. Սպենդիրյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը փետրվարի 13-ին կայացած «Գայանե» բալետի ներկայացումը նվիրեց անվանի խորեոգրաֆի հոբելյանին:

Սաշուր Քալաշյան


Նրա շնորհիվ 80-ական թվականներին Գյումրիում կորստից փրկվեցին տասնյակ պատմամշակութային շենքեր ու շինություններ, ձևավորվեց «Կումայրի» արգելոց-թանգարանը: Սաշուր Քալաշյանի և նրա թիմակից ընկերների նախագծով այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում վեր է խոյանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրն ու թանգարանը:
Ճարտարապետն այսօր ցավով է նշում մայրաքաղաքի պատմամշակութային շենքերի ոչնչացման ու միջավայրի աղավաղման մասին: 
 

Գևորգյան ճեմարանն էլէկտրոնային պարբերական ունի


Ճեմարանցիները հավաքում, գրառում ու նորաստեղծ էլէկտրոնային երկշաբաթաթերթում ներկայացնում են բոլոր կարևոր իրադարձությունները, որ տեղի են ունենում Ճեմարանում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Պարբերականը նաև գիտական ու քարոզչական նյութեր է ներկայացնում: Այն ընթերցողներին հասնում է էլէկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև տարածվում է սոցցանցերում:

Կոմպոզիտոր Վալերի Սարգսյանն այս տարի կդառնար 70 տարեկան


Կոմպոզիտոր, ջութակահար և մանկավարժ Վալերի Սարգսյանը շուրջ 20 տարի ղեկավարել է Սևանի երաժշտական դպրոցը, որն այսօր կոմպոզիտորի անունն է կրում: Մայրաքաղաքից հեռու էլ կոմպոզիտորը կարողացել է երաժշտական մթնոլորտ ձևավորել: Իր և Վալերի Սարգսյանի ստեղծագործական համագործակցության մասին է հիշում դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: 

Մայր Աթոռում ընթանում են մանկավարժական ժողովներ


Արդեն երկու օր է` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի են ունենում հոգևոր-կրթական հաստատությունների մանկավարժական ժողովներ: Շուտով կավելանա Մայր Աթոռի ավագ դպրոցների թիվը: Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանից բացի ավագ դպրոցներ կբացվեն Սյունիքում, Լոռիում կամ Տավուշում, հնարավոր է նաև` Երևանում: