Alt

Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի չորրորդ համերգը


Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում նույն բեմում հանդես եկան հանարճանաչ երաժիշտներ Բարի Դուգլասը, Վենցել Ֆուքսը, Լևոն Չիլինկիրյանն ու Ալեքսանդր Չաուշյանը: Ծրագրում Բրամսի երկու տրիոներն էին:

Անցյալի հետքերով


Անդրանիկ Կանթարջյանին և Դավիթ սարկավագ Սարիբեկյանին կարելի է հանդիպել Հայաստանի ամենահեռավոր ու ծածուկ հնավայրերում: Հնագիտությունն ու ազգագրությունը մասնագիտությամբ մարզիչ-մանկավարժ Անդրանիկ Կանթարջյանի յուրատեսակ նախասիրությունն է, որով նա վարակել է նաև Դավիթ սարկավագին, ում ճանապարհի լավագույն ընկեր է համարում: Ընկերները շատ հնավայրեր ու հնագիտական նյութեր փրկում են գանձագողերից. Անդրանիկն ունի մոտ 300 արժեքավոր իրերից բաղկացած հավաքածու, որ խնամում է երեխայի պես»:

Alt

Ասեղնագործության հայկական ավանդույթները վերածնվում են «Արտ և լեգենդ» ցուցասրահում


Հայ-գերմանական համագործակցության արդյունքում 2 տարի առաջ Երևանում բացված Արտ և լեգենդ» ցուցասրահը նոր հնարավորություն է ստեղծել վերականգնելու ասեղնագործության հայկական մոռացված զարդանաշերն ու դրանց խորհրդաբանությունը:

Alt

«Դոգմա» ռոք-խմբի համերգային շրջագայությունը Հայաստանում և Արցախում


11 օր կենդանի համերգներ Հայաստանի և Արցախի 7 քաղաքներում` Ստեփանակերտում, Կապանում, Գորիսում, Սիսիանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում: Դոգմա» ռոք-խմբի երաժիշտները նոր են վերադարձել շրջագայությունից և իրենց տպավորություններն են կիսում մեզ հետ:

Alt

Մայր Աթոռի թանգարաններում պահվող մյուռոնաթափ աղավնիները


Սեպտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ   ավանդական սրբություններով կօրհնվի սրբալույս մյուռոնը: Հայ առաքելական եկեղեցում արարողությունների ժամանակ սրբալույս մյուռոնը աղավնակերպ անոթից է հեղվում: Տեսանյութը պատմում է Մայր Աթոռի թանգարաններում պահվող մյուռոնաթափ աղավնիների մասին, որոնք գործածվում են եկեղեցական արարողությունների ժամանակ: 

Alt

Ննջեցյալների հիշատակության պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Հայ առաքելական եկեղեցին երեկ նշեց Աստվածածնի վերափոխման տոնը: Մեր եկեղեցու ծիսակարգի համաձայն տաղավար տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակության օր: Բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ, որի ընթացքում հոգեհանգստյան կարգ է կատարվում: Մայր Աթոռում պատարագ մատուցեց Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը:

Alt

Արաբկիրի հայորդյաց տան գորգագործության դասարան


Հանգույցները կապում ես իրար, հետո` թելերը կտրում ու պատմում քո հեքիաթը… Արաբկիրի հայորդյաց տան գորգագործության դասրանում երեխաները ոչ միայն սովորում են գորգ գործել, այլև խաղիկների ու ազգային երգերի միջոցով բացահայտում են  հայկական գորգագործության գաղտնիքները:

Alt

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի մրցանակն այս տարի կիսվեց երկու նախագծերի միջև


Հուլիսի 13-14-ը Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի այս տարվա աշխատաժողովը: Ժյուրին ուսումնասիրեց ու գնահատեց ընտրված10 նախագծերը: Գլխավոր մրցանակը` 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհը, կիսեցին թուրք ռեժիսոր Սենեմ Գոկչեի Ք’աՐ» և հայ ռեժսորներ Սոնա և Մարինե Քոչարյանների Մուրատ» նախագծերը:

Alt

Զինվորների մկրտություն Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում


Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցում Զաքարիա քահանա Անանյանի ձեռքով Հայոց բանակում ծառայող զինվորներ մկրտության և դրոշմի խորհրդին արժանացան: Մկրտվող զինվորների կնքահայրերը նրանց ծառայակից ընկերներն էին:

Հռիփսիմյանց կույսեր


Հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Գնունին ներկայացնում է Հռիփսիմյանց սուրբ կույսերի վարքը: Ներկայացվում է պատմական իրավիճակը, երբ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունվեց ու հաստատվեց Հայաստանում:

Alt

Արաբկիրի հայորդյաց տան կարատեի դասարան


Եթե ուզում ես ստանալ սև գոտի, եթե ուզում ես հաղթահարել քո վախերն ու բարդույթները, եթե ուզում ես  ունենալ լավ ընկերներ, ուրեմն պիտի գաս Արաբկիրի հայորդյաց տուն»,-ասում են կարատեի դասարան հաճախող տղաներն ու աղջիկները:

Մալաթիայի հայորդյաց տան ավիամոդելավորման դասարան


Եթե ուզում ես զգալ թռիչքի ազատությունը, ուրեմն քո ձեռքով պիտի ինքնաթիռ սարքես ու թռցնես: Եթե ուզում ես ինքնաթիռ հավաքել, ուրեմն պիտի մանրամասն ու համբերատար հաշվարկես ամեն դետալ ու կպցնես իրար: Մալաթյայի հայորդյաց տանը` ավիամոդելավորման դասարանում պատանիները բացահայտում են թռիչքի գաղտնիքներն ու ուրախությունը: