Alt

Օծվեց սահմանամերձ Ջանֆիդա գյուղի Ս. Կարապետ եկեղեցին


Թուրքիային սահմանակից Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում տեղացիներն ամեն օր լսում են հարևան բնակավայրից եկող նամազի ձայնը: Անթաքույց դժգոհություն ունեին, որ հայկական եկեղեցու զանգեր այստեղ չեն ղողանջում: Համայնքի բյուջեն սուղ էր, եկեղեցու կառուցման բարերարությունը ստանձնեց համագյուղացի, ռուսաստանաբնակ Արթուր Կարապետյանը: 2010թ. աշնանից սկսվեց սրբավայրի կառուցումը, իսկ այսօր Ս. Կարապետ եկեղեցին օծվեց:
Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական կոնդակով բարերարին պարգևատրել է մեր եկեղեցու Ս. Գր. Լուսավորիչ պատվո բարձրագույն շքանշանով:

Alt

Երկու ոսկե մեդալ և մեկ հատուկ դիպլոմ Դելփյան խաղերից


ԱՊՀ 1-ին երիտասարդական բաց Դելփյան խաղերին արդեն 14 տարի մասնակցում են Նորքի հայորդյաց տան կրկեսի դասարանի սաները: 2014թ. մայիսի 2-7-ը Վոլգոգրադում անցկացված մրցույթից մեր սաները վերադարձել են երկու ոսկե մեդալով և մեկ հատուկ դիպլոմով:

Alt

Հանդիպում արձակագիր Հովհաննես Երանյանի հետ


Ժամանակակից գրողների հետ Հայ գիրք» գրախանութում անցկացվող հանդիպումների շարքում այս անգամ քննարկում էր կազմակերպվել արձակագիր Հովհաննես Երանյանի հետ: Ներկայացվեց նաև Երանյանի նոր գիրքը՝ Այլ ոտնահետքեր» ժողովածուն, որն ամփոփում է գրողի նախորդ գրքերում ընդգրկված պատմվածքները:

Alt

Ազատամարտի գրականություն


Ի՞նչ մեկնաբանություն է ստացել արցախյան ազատամարտն ու հաղթանակը մեր գրական տեքստերում: Ո՞վ է հետանկախության շրջանի մեր գրական հերոսը՝ հաղթության ոգին կրող ազատամարտիկը, թե՞ պատերազմի ու անարդարության ծանր կացության մեջ տառապող մարդը: Թեման քննարկում են արձակագիր Հովհաննես Երանյանը և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Նորքի հայորդյաց տան ձյուդոյի խմբակ


Ձյուդոն սովորեցնում է պարտվել, եթե պարտություն չունենաս, հաղթանակ չես ունենա,- ասում է Նորքի հայորդյաց տան սան Վահեն: Ձյուդոն սովորեցնում է լինել ճկուն, տրամաբանել և համբերել»:
Ձյուդոյի գաղտնիքները բացահայտեք Ներուժ» հաղորդաշարի հետ:

Alt

Դպրոցասեր վարժարանի աշակերտները Մայր Աթոռում


Ամեն տարի Փարիզի հայկական Դպրոցասեր վարժարանի աշակերտները, Հայ եկեղեցու բարերար Սարգիս Պետոյանի ուղեկցությամբ, գալիս են Ս. Էջմիածին՝ ստանալու Ամենայն հայոց հայրապետի օրհնությունը: Շատերն առաջին անգամ են լինում Հայաստանում:

Alt

Կաթոլիկ ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետն ընդունեց մի խումբ կաթոլիկ ուխտավորների: Նրանք Մայր Աթռում էին Միլանի կաթոլիկ եկեղեցու առաջնորդարանի՝ իսլամի հետ երկխոսության հարցերով պատասխանատու Դոն Ջիամպիերո Ալբերտիի գլխավորությամբ: Ուխտավորները Միլանից և հարակից քաղաքներից են, շրջում են միջին Արևելքի երկրներով: Հայաստանյան այցը կօգնի ճանաչել հայ ժողովրդին, նրա ազգային, հոգևոր մշակույթն ու կենցաղավարությունը:

Alt

Ս. Հարության պատկերագրությունը եկեղեցական արվեստում


Քրիստոսի հարության պատկերագրությունը եկեղեցական արվեստում ամենահաճախ հանդիպող թեմաներից է: Հարության թեմայով արված ստեղծագործությունների լավագույն նմուշները պահվում են Մայր Աթոռի թանգարաններում:

Alt

«Սև դառը շոկոլադ»


Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Սև դառը շոկոլադ» ներկայացման պրեմիերան: Պիեսի հեղինակը երգչուհի էմմա Պետրոսյանն է:

Alt

Նոր գրքեր 21.04.2014


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացնում ամերիկացի քաղաքական գործիչ, 1915 թ. հայոց ցեղասպանության ականատես Հենրի Մորգենթաուի հուշերի արևելահայերեն թարգմանությունը:
Լույս է տեսել նաև պատմական գիտությունների դոկտոր Արսեն Ավագյանի աշխատությունը՝ Հայոց ցեղասպանություն. որոշումների ընդունման և իրականացման մեխանիզմները»: Գրքում առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվել փաստաթղթեր թուրքական արխիվներից:

Alt

Հարության շարականներ «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ


Խմբավար, երգիչ Անահիտ Պապայանը և իր հիմնադրած խմբի անդամները հայ հոգևոր երգի հայտնի կատարողներ են: Նրանք երգում են Ս. Գեղարդի վանքում, համերգներ ունենում Հայաստանում և արտասահմանում: Գեղարդ» երգեցիկ խումբն իր երգացանկում Հարությանը նվիրված մի շարք շարականներ ունի:

Alt

Ս. Հարության ճրագալույցի պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագիչը Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն էր: Պատարագի ավարտին Ամենայն հայոց հայրապետը հնչեցրեց Սուրբ Հարության ավետիսը: Մինչև ուշ գիշեր հավատացյալների հոսքը Մայր Աթոռ Ս. Էջմիածին շարունակվում էր: