|
Հանրապետութան տոնը Սարդարապատի հուշահամալիրումՄայիսի 28-ի տոնին Սարդարապատի հուշահամալիր այցելեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Այս տարի տոնակատարությանը ներկա էր նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Նախագահ Սերժ Սարգսյանը Մովսես Խորենացի» շքանշանով պարգևատրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանին, ում պատասխանատվության ներքո է հանրակրթական դպրոցներում հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման վերահսկողությունը: |
|
|
Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների հանձնախմբերի ներկայացուցիչների հավաքըՄայիսի 26-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող տարածքային հանձնախմբերի ներկայացուցիչների հավաք-հանդիպումն էր: Մոտ 80 անդամ` հոգևորականներ, հասարակական, քաղաքական և դիվանագիտական գործիչներ, ներկայացրեցին արդեն կատարված և առաջիկա ծրագրերը: |
|
ԶինվորիկըԵրբ խորանի վրա եմ, ինձ Աստծո զինվորիկ եմ զգում», -ասում է 12-ամյա Լևոնը:
|
|
|
Օլիվեր Վեդեր, Ռամմոն Յաֆֆե. գերմանացի դիրիժորն ու թավջութակահարը Հայֆիլհարմոնիայի բեմումԱյս երեկո Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարում էր Թյուրինգիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Օլիվեր Վեդերը: Մենակատարը թավջութակահար Ռամմոն Յաֆֆեն էր: Համերգը սկսվեց Վաչե Շարաֆյանի Երկրորդ լուսինը» բալետի հատվածներով: Ես խնդրեցի, որ մենք անպայման կատարենք ժամանակակից հայ դասական երաժշտություն, ուզում էի նոր բան սովորել»,-ասում է գերմանացի դիրիժորը: |
|
|
Դանիել Բարենբոյմը և Բեռլինի պետական նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահումԵրևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում մայիսի 13-ին Երևանում էր Բեռլինի պետական նվագախումբը` աշխարհահռչակ դիրիժոր և դաշնակահար Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ: Աշխարհի ամենահեղինակավոր երաժիշտները կատարեցին Շուբերտի Անավարտ» և Բեթհովենի յոթերորդ սիմֆոնիաները: |
|
Նոր Նորքի հայորդյաց տան ըմբշամարտի խմբակի սաները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանըՀայաստանի ըմբշամարտի պատանեկան առաջնությունում Նոր Նորքի հայորդյաց տան մարզիկները տարբեր տարիքային խմբերում գրավեցին առաջին տեղեր: Հունիսին մեր մարզիկները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: |
|
Գիտաժողով Հայ եկեղեցու սոցիալական հայեցակարգի ձևավորման շուրջՄայր Աթոռի նորաստեղծ հայեցակարգային հարցերի գրասենյակը սկսել է քննարկումների շարք` ուղղված մեր եկեղեցու սոցիալական հայեցակարգի ձևավորման գործընթացին: Առաջին քննարկումն անդրադառնում է կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներին: |
|
|
ՋրահարսըՋրում ինձ ավելի ազատ եմ զգում, քան ցամաքում»,-ասում է լողորդ Մարգարիտա Հովակիմյանը: Վերականգնողական նպատակով լողի հաճախող Մարգարիտան երբեք չէր մտածում, որ լողորդ կդառնա. 2010 թ. Ռուսաստանի Տյումեն քաղաքում տեղի ունեցած լողի՝ սահմանափակ հնարավորություններով մարզիկների ՌԴ առաջնությունում նվաճել է երկու արծաթե մեդալ` լրացնելով Ռուսաստանի լողի առաջին նորման: Այնուհետև մասնակցել է Լոնդոնի պարալիմպիկ խաղերին: Այսօր ֆինանսական խնդիրների պատճառով Մարգարիտան այլևս լողի մարզումներին չի հաճախում… |
|
|
Ընտանիք. խնդիրներ և ձևափոխումներՄայիսի 15-ը ՄԱԿ-ը հռչակում է ընտանիքնի միջազգային օր: Դրա նպատակը առաջին հերթին ընտանիքի խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրության բևեռումն է: Ի՞նչ խնդիրներ կարող ենք առանձնացնել մենք ընտանիքի՝ որպես ինստիտուտի և որպես կենսամիջավայրի գործունեության վերաբերյալ: Թեման քննարկում են ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը և հոգեբան Խաչատուր Գասպարյանը:
|
|
|
Մեկշաբաթյա այցով Մայր Աթոռում էր հին լեզուների մասնագետ Օլգա ՉեվելանԳևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի հրավերով մեկշաբաթյա այցով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էր Կազանի հոգևոր ակադեմիայի դասախոս, դոցենտ Օլգա Չեվելան: Նա ուսումնասիրում է Ս. Գրքի առաջին թարգմանություները հին լեզուներով, այդ թվում և՝ գրաբարով: |
|
Հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդես ԵրևանումՄեր երկրում գտնվող ճապոնացի արվեստագետները ցուցահանդեսներ և հանդիպումներ կունենան Երևանում և Գյումրիում, կշրջեն Հայաստանի տարբեր մարզերում: Հայաստանի և Ճապոնիայի ժամանակակից արվեստագետների երևանյան համատեղ ցուցահանդեսը
|
|
|
ԹուֆայաններԱմերիկաբնակ Թուֆայան ընտանիքը բարեգործական խոշոր ծրագրեր է իրականացնում Հայաստանում և Սփյուռքում: Թուֆայանների հովանավորությամբ է աշխատում Մայր Աթոռի հովանու ներքո գործող Էջմիածնի Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տունը: Նույն հարկի տակ սոցիալապես անահապհով ընտանիքները օգտվում են բարեգործական ճաշարանի ծառայությունից: Թուֆայան ընտանիքի բարերարությամբ հիմնանորոգվել և գույքով է համարլրվել Արարատի մարզի Զանգակատուն համայնքի մանկապարտեզը: Թուֆայան ընտանիքի հովանավորությամբ հատկացվում են նաև ուսանողական կրթրաթոշակներ: Ընտանիքի անդամները ակտիվ ներգրավված են եկեղեցական ու համայնքային կյանքում: Հրաչ Թուֆայանի բարերարությամբ Ֆլորիդայում կառուցվել է Ս. Հարություն եկեղեցին: Թուֆայանները մի շարք ծրագրեր են իրագործել ԱՄՆ արևելյան թեմի ՀՕՖ-ի հետ գործակցությամբ:
|




