Դեկտեմբերի 12


Նեղությունների եւ դժվարությունների մեջ փառաբանեք Տիրոջը

Մեր սրտում ունենալով Տիրոջ քաջալերանքն ու հույսը մենք կկարողանանք հաղթահարել ամեն տեսակ փորձություններն ու նեղությունները։ Այդ նեղությունները հաղթահարելով մենք կարժանանանք Քրիստոսի հավիտենական փառքին։Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը: (Եշ. ԱԿ. Սրբոց հարցն եգիպտացւոց՝ Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գբնեցւոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արսէնի, Սիսիանու, Դանիէլի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմէնի եւ այլոց սրբոց հարցն: Առ. 21.15-24: Ես. 19.19-21: Եբր. 11.32-40: Մատթ. 10.37-42:   )
 

Դեկտեմբերի 11


Ճանաչի՛ր մեղքն ու անվանիր այն իր անունով

Մի արդարացրու մեղավորին եւ այդ ճանապարհով մի արդարացրու նաեւ մեղքը։ Հիսուս Քրիստոսն անաչառության կոչ է անում։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը:
(Դշ. ԱՁ. Պահք: Ա Թեսաղ. 5.1-11: Ղուկ. 13.10-17:  )
 

Դեկտեմբերի 10


Փորձեք խոսել Տիրոջ մասին և վկայեք Քրիստոսին, եթե նույնիսկ չցանկանան ձեզ լսել հոգ չէ, որովհետեւ յուրաքանչյուր մարդ ունի Աստծո հետ հանդիպելու իր օրն ու ժամը։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը։ (10 Գշ. ԴՁ. Պահք: Սրբոցն Կուռնէլիոսի հարիւրապետին, Շմաւօնի՝ ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ յԵրուսաղէմ, Պօղիկարպոսի՝ հայրապետին Զմիւոնիոյ եւ վկայիցն, որք յԱրեւելս կատարեցան: Իմս. 1.1-7: Երեմ. 16.16-21: Գործ. 1.12-14: Մրկ. 6.6-13: ):

Դեկտեմբերի 9


Թոթափեք ձեզնից ավելորդությունները

Հաղորդակցվեք մարդկանց հետ այնպես, ինչպես կհաղորդակցվեիք ձեր քույրերի եւ եղբայրների հետ։ Մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը: († Բշ. ԳԿ. Պահք: Յղութիւն Ս. Աստուածածնի յԱննայէ: Երգ. 6.3-8: Մաղաք. 3.1-2: Գաղ. 3.24-29: Ղուկ. 1.39-56:  )

Դեկտեմբերի 8


Եթե Աստված սիրում է մեզ ծնողի պես, մենք էլ պետք է Աստծուն սիրենք հավատարիմ զավակի պես։ Մենք պետք է իրականացնենք նրա նպատակները, որոնք սահմանափակվում են մեկ իրականության մեջ՝ մեր կատարելագործման, մեր սրբության մեջ։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը։

(† Կիր. ԳՁ. Գ կիր. Յիսնակի: Ես. 37.14-38: Բ Թեսաղ. 1.1-12: Ղուկ. 14.12-24: ):
 

Դեկտեմբերի 7


Քրիատոնեությունը դժվարություն է

Այդ դժվարությունը քրիստոնյային դարձնում է ավելի մարտական, ավելի հմուտ, ավելի զինվորյալ  ու կոփված Աստծու հետ հավիտենությունը վայելելու։ Մենք արդեն ընտրել ենք Հիսուս քրիստոսին։ Մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը:
(Շբ. ԲԿ. Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին: Եզեկ. 3.16- 19: Բ Տիմ. 3.10-15: Յովհ. 10.11-16:    )
 

Դեկտեմբերի 6


Եթե ուզում ես բարձրանալ, ուրեմն պետք է խոնարհվես։ Ինքնաքննադատությամբ ու ինքնաճանաչմամբ պետք է հասնես Հիսուս Քրիստոսի սուրբ սեղանին։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: (Ուր. ԲՁ. Պահք: Ա Թեսաղ. 5.12-28: Ղուկ. 14.1-11)

Դեկտեմբերի 5


Սիրեք Աստծուն ամեն ինչից առաջ

Ծնողի ներկայությունը յուրաքանչյուրիս կյանքում Տիրոջից պարգեւ է եւ օրհնություն։ Մենք մինչեւ պարգեւը սիրելը, պետք է գնահատենք պարգեւատուին։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը: (Եշ. ԱԿ. Սրբոց հարցն եգիպտացւոց՝ Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գբնեցւոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արսէնի, Սիսիանու, Դանիէլի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմէնի եւ այլոց սրբոց հարցն: Առ. 21.15-24: Ես. 19.19-21: Եբր. 11.32-40: Մատթ. 10.37-42:)
 

Դեկտեմբերի 4


Աստծո սիրո կատարյալ ապրումն այս կյանքում սկսվում է այն պահից, երբ սովորում ենք ու կարողանում ենք դիմացինին օգնել առանց մեր բարեպաշտությանը նայելու եւ առանց վեր դասելու այդ ամենը դիմացի մարդու փրկությունից

Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը:
(Դշ. ԱՁ. Պահք: Ա Թեսաղ. 5.1-11: Ղուկ. 13.10-17:)
 

Դեկտեմբերի 3


Մտածեք ոչ միայն ձեր մասին, այլեւ դիմացինի

Ուշադիր եղեք, անտարբեր մի եղեք իրար հանդեպ։ Ինչպես հոգեգալստյան ժամանակ առաքյալները միասին էին, այնպես էլ մենք որպես եկեղեցու անդամներ պետք է լինենք միատեղ ու միախորհուրդ։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը:
(Գշ. ԴԿ. Սրբոցն Մինասայ, Երմոգինեայ, Գրաբոսի եւ կամաւոր աղքատացն՝ Յովհաննու եւ Աղէքսիանոսի: Առ. 15.33-16.7: Ես. 18.7: Փիլիպ. 1.27-2.4: Մատթ. 10.37-42: )
 

Դեկտեմբերի 2


Ձեր ամեն քայլը կապեք Քրիստոսի հետ

Այնտեղ, որտեղ ներկայանում եք որպես քրիստոնյաներ, այդտեղ Քրիստոսն է ձեր փոխարեն բոլոր հարցերը լուծելու։ Անգամ ձեր հակառակորդները ոչինչ չեն կարող անել։
Մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը:
(Բշ. ԴՁ. Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ: Ես. 35.4-8: Բ Կորնթ. 3.18-4.6: Ղուկ. 21.12-19: )
 

Դեկտեմբերի 1


Աստված ողորմած է, բայց արդար Եթե մենք ակնկալում ենք Աստծո կողմից օգնությւոն, ներում, կամ ողորմություն, ապա մենք եւս պետք է պատրաստ լինենք եւ քայլեր գործադրենք դրանց հասնելու համար։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը: († Կիր. ԳԿ. Բ կիր. Յիսնակի: Ես. 36.22-37.11: Ա Թեսաղ. 4.1-11: Ղուկ. 13.1-9:)