|
Նոյեմբերի 5Ամեն մեկս մեր կյանքում ունենք մեր խաչը Այն հաղթանակի, փրկության նշանն է խաչը։ Ամեն մեկս պետք է վերցնենք մեր խաչն ու գնանք Քրիստոսի հետեւից, աղոթքով ու ապաշխարհությամբ։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը։ |
|
Նոյեմբերի 4Փնտրեք եւ գտեք բարի հովվին Հիսուս Քրիստոսն է ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը։ Նա գիտի թե ուր է առաջնորդում իր հոտին։ Մենք պետք է նմանվենք Քրիստոսին։Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը։ |
|
Նոյեմբերի 3Աղոթեք, որ Աստված բացի ձեր սրտերը Մենք կոչված ենք քրիստոնյա լինելու ոչ միայն անվամբ, այլեւ պիտի ապրենք որպես քրիստոնյա՝ կատարելով Աստծո խոսքը։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը: |
|
Նոյեմբերի 2Վախեցեք Աստծու դատաստանից Հիսուսն ասում է՝ ձեր գլխի մազերը հաշված են։ Այսինքն՝ Աստված հոգ է տանում, որպեսզի դուք արժանանաք հավիտենական կյանքի։ Մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը: |
|
Նոյեմբերի 1Մենք պետք է բարեբեր հող լինենք Տիրոջ խոսքի համար Ինչի էլ մենք կոչված լինենք, ինչ գործով էլ զբաղվենք, պիտի բարեբեր սերմ լինենք մեր Տիրոջ խոսքի համար։ Պետք է սիրո պտուղ տանք և պատասխանատու լինենք այն բոլոր հանձնառություններին, որ Տերը շնորհել է մեզ։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը։ |
|
Հոկտեմբերի 31Կյանքում առաջին հերթին Քրիստոսին ունեցեք Նրան փարվելով պետք է առաջնորդվենք այս կյանքում։ Յուրաքանչյուր դժվարություն պետք է հաղթահարենք Քրիստոսով։ Նրա լույսով առաջնորդվելով կտեսնենք այն հաղթանակը, որ Տերն է մեզ պարգեւել։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը։ (31 Եշ. ԴՁ. Սրբոյն Յովհաննու Ոսկեբերան Հայրապետին: Ես. 49.1-6: Գործ. 20.25-38: Յովհ. 15.17-25:): |
|
Հոկտեմբերի 29Բնավ էական չէ, թե մեր կյանքում ինչ աստիճանի է խավարը Հիսուս Քրիստոսի կենսաբեր լույսը կարող է փարատել յուրաքանչյուր խավար, մեր կյանքը լցնել սիրով ու հոգատարությամբ։ Հնազանդվեք ու հավատացեք Տիրոջ զորությանը և նախախնամությանը։Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը: |
|
Հոկտեմբերի 30Յուրաքանչյուր մարդ կարող է փոխվել Աստված հույս ունի եւ հավատում է մեզ և միայն մեր հավատը Աստծուն փոխադարձ կերպով կարող է փրկել մեզ։ Աստված հրաշքներ է գործում։ Եթե ունես Աստծուն, ուրեմն ունես նաեւ փրկություն։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: |
|
Հոկտեմբերի 28Տերը հարյուրապատիկ կվերադարձնի Ով Տիրոջ անունի համար թողել է ամեն բան պիտի շահի հավիտենական կյանք։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք այդ կյանքին։ Թե՞ կոչվում ենք Քրիստոնյա, որպեսզի այստեղ լավ ապրենք։Մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը: |
|
Հոկտեմբերի 27Մենք պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալուստին Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Հիսուսի խոսքերը չեն անցնի։ Աստծո խոստումները հավիտենական են։ Աստված խոստացել է, որ կվերադառնա։ Իրականացրեք Աստծո կամքը, որ Հիսուսի երկրորդ գալուստին ուրախությամբ նայեք նրան։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը: (27 † Կիր. ԲՁ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի: Իմս. 14.1-8: Ես. 33.22-34.1: Ա Կորնթ. 1.18-24: Մատթ. 24.27-36: ) |
|
Հոկտեմբերի 26Ճիշտ ընտրություն կատարեք Աստծու խոսքը որպես կերակուր առաջին տեղում պետք է լինի։ Տերը մյուս կերակուրները մեզ կապահովի, մի անհանգստացեք։ Ընդունելով Տիրոջ խոսքը, ընդունում ենք նաեւ Տիրոջ շնորհը։ Մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը։ |
|
Հոկտեմբերի 25Գնա Սուրբ Պատարագ և հաղորդվիր Հիսուս Քրիստոսի մարմնին եւ արյանը Փրկությունը, քավությունը եւ մեղքերի թողությունը Հիսուս Քրիստոսի միջոցով է։ Նրա հետ ամենօրյա շփումը հնարավոր է միայն Սուրբ Հաղորդությամբ և Տիրոջը հպվելով։Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: |



