Հին ու նոր Մայր Աթոռը


Մայր Աթոռի տարածքում են հիմնվել Կովկասի առաջին տպարանը՝ 1771թ.-ին, Հայաստանի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ 1874թ.-ին, ամենահին թանգարանը՝ 1868թ.-ին: Դրանք նույն նպատակին ծառայում են առ այսօր: Մայր Աթոռը այն եզակի տարածքներից է, որտեղ իրար կից պահպանվում են տարբեր դարերի բազում շինություններ ու հիշատակներ: Հայ առաքելական եկեղեցու գահակալները իրար են փոխանցել նախորդի գործը շարունակելու պատգամը, անցյալի հիշատակների հանդեպ խնամքի ու հոգատարության հանձնառությունը:

Վատիկանում Գարեգին Բ հայրապետը հանդիպել է Ֆրանցիսկոս Պապի հետ


Հոկտեմբերի 24-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Վատիկանում հանդիպելէ Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ: Հայոց հայրապետը Իտալիա էր ժամանել՝ հանդիսապետելու Միլանի Ս. Քառասուն մանկանց հայկական եկեղեցու կառուցման վաթսունամյակի հանդիսությունները:

Ռազմիկ Դավոյան. ի հավելումն «Ռեքվիեմ»-ի. Մհեր


Ռազմիկ Դավոյան. «Ի հավելումն «Ռեքվիեմ»-ի. Մհեր»: Կարդում է բանաստեղծը:  

Թող քո սրբերը խնդությամբ ցնծան


Ստեղծագործում է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության առիթով ստեղծված Սրբոց Նահատակաց սրբանկարի հեղինակ Տիգրան Բարխանաջյանը:

Հայրապետական պատարագ Միլանի Ս. Քառասուն մանկանց եկեղեցում


Հոկտեմբերի 20-ից Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Միլանում է՝ հանդիսապետելու Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցու կառուցման 60-ամյակի արարողությունները: Հայրապետական պատվիրակության կազմում են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Հոկտեմբերի 21-ին Ս. Քառասուն մանկանց եկեղեցում հայրապետական պատարագ մատուցվեց: 

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց մարտական դիրքեր


Այսօր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց հայ-ադրբեջանական միջպետական սահմանի նախիջևանյան հատվածի մարտական դիրքեր։  Անդրադառնալով բանակ-եկեղեցի կապին՝  Հայոց հայրապետն ընդգծեց. «Տարակույս չունենաք, ինչպես անցյալում, այնպես և այսօր ու ապագայում հայ հոգևորականը լինելու է հայ զինվորի կողքին, լինելու է առաջնագծում»։ 

Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Ծիծեռնակաբերդում և Ս. Էջմիածնում


Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրն է: Վաղ առավոտյան Ամենայն հայոց կաթողիկոսը՝ Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգին ներկա էին երկրի նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայ եկեղեցու բարերարներ, հայոց պետական ավագանին, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Ապրիլի 24-ին բազմամարդ է լինում նաև Մայրավանքը: Երրորդ տարին է՝ ի նշան խոնարհումի դուրս է բերվում սուրբ նահատակների մասունքարանը:

Երդմնակալությունից հետո ՀՀ նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Ապրիլի 14-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և առաջին տիկին Նունե Սարգսյանի հետ: Վեհափառ հայրապետն իր շնորհավորանքները բերեց ՀՀ նախագահին երդմնակալության արարողության առիթով` վստահություն հայտնելով, որ կառավարման ոլորտում նրա հարուստ փորձառությունը պիտի լավագույնս ծառայեցվի երկրի առաջընթացին` արդարացնելով ժողովրդի սպասումները:

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրական այցը Վատիկան


Ավարտվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրական այցը Վատիկան: Մեր երկրի հոգևոր և աշխարհիկ պետերը մասնակցեցին Ս. Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Վեհափառ հայրապետը առանձնազրույց ունեցավ Հռոմի սրբազան քահանայապետի հետ: Ի նշան եղբայրության և տարիների բարեկամության՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գարեգին Բ կաթողիկոսին Սիքստինյան Կապելլայի պատկերներով զարդարված խաչ նվիրեց: Այնուհետև եկեղեցապետերն այցելեցին Ս. Պետրոսի տաճար։ Հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ հայրապետին նվիրված արձանի առջև կատարվեց մասնավոր աղոթք:

Վատիկանում բացվել է Ս. Գրիգոր Նարեկացու արձանը


Ապրիլի 4-5-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորած աշխարհիկ և հոգևոր պատվիրակությունները Վատիկանում էին: Սուրբ Աթոռում բացվեց Կաթոլիկ եկեղեցու կողմից Տիեզերական վարդապետ հռչակված Ս. Գրիգոր Նարեկացու արձանը: 

Ս. Հարության տոնը՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Հայաստանի առաջին հանրապետության հոբելյանական տարվա՝ 2018թ.-ի զատկական պատարագը խորհրդանշական էր. Հայոց հայրապետին ամպհովանիով Մայր տաճար էին ուղեկցում 1918թ.-ի Մայիսյան հերոսամարտերի գյուղերի ու քաղաքների այժմյան ղեկավարները՝ Սարդարապատի գյուղապետը, Ապարանի ու Վանաձորի քաղաքապետերը և Սարդարապատի հերոս հրամանատարներ Դանիել Բեկ Փիրումյանի և Պողոս Բեկ Փիրումյանի տոհմի շառավիղը՝ Ֆելիքս Փիրումյանը:

Վեհափառ հայրապետը հովվապետական այցով գտնվում էր Ուկրաինայում


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը երկօրյա հայրապետական այցով գտնվում էր Ուկրաինայի հայոց թեմում: Այցի նպատակը մարտի 17-ին Դնեպր քաղաքի սուրբ Գրիգոր Լուսավորիչ նորակառույց եկեղեցու օծումն էր: