|
Ս. Հարության տոնը՝ Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումՀայաստանի առաջին հանրապետության հոբելյանական տարվա՝ 2018թ.-ի զատկական պատարագը խորհրդանշական էր. Հայոց հայրապետին ամպհովանիով Մայր տաճար էին ուղեկցում 1918թ.-ի Մայիսյան հերոսամարտերի գյուղերի ու քաղաքների այժմյան ղեկավարները՝ Սարդարապատի գյուղապետը, Ապարանի ու Վանաձորի քաղաքապետերը և Սարդարապատի հերոս հրամանատարներ Դանիել Բեկ Փիրումյանի և Պողոս Բեկ Փիրումյանի տոհմի շառավիղը՝ Ֆելիքս Փիրումյանը: |
|
Վեհափառ հայրապետը հովվապետական այցով գտնվում էր ՈւկրաինայումԳարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը երկօրյա հայրապետական այցով գտնվում էր Ուկրաինայի հայոց թեմում: Այցի նպատակը մարտի 17-ին Դնեպր քաղաքի սուրբ Գրիգոր Լուսավորիչ նորակառույց եկեղեցու օծումն էր: |
![]() |
Սբ. Ծննդյան պատարագի հայրապետական թափորի ամպհովանակիրները գնդերեցներն էին2018թ. Սուրբ Ծննդյան պատարագի հայրապետական թափորի ամպհովանակիրները ԶՈՒ հոգևոր սպասավորներն էին: Մայր Տաճարում Ջրօրհնեքի խաչի կնաքահայրը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր: |
|
Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումԱմենայն հայոց հայրապետի տնօրինությամբ՝ ավանդույթ է դարձել տարեմուտի գիշերը նռնօրհնեքի կարգ կատարելը: Այս տարի էլ գոհաբանական մաղթանքից հետո Մայր Աթոռում և Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում տեղի ունեցավ նռան օրհնության կարգ: |
|
«Հայաստան համահայկական հիմնադրամի» ծրագրերն ու Հայ եկեղեցինՀայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի տվյալներով, Հայ առաքելական եկեղեցին «Հայաստան համահայկական հիմնադրամի» խոշորագույն նվիրատուների ցանկում է: Այդ ցանկում հայտնվել են այն անհատներն ու կազմակերպությունները, որոնց կատարած նվիրաբերությունները անցնում են մեկ միլիոն դոլարը: |
|
Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի արտագնա նիստը ԱՄՆ հայոց Արևմտյան թեմումՆոյեմբերի 1-ից 3-ը Բըրբենքում, ԱՄՆ-ի հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում ընթանում էր Ս. Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի հերթական արտագնա նիստը: Օրակարգում ընդգրկված էր ԳՀԽ կանոնադրության նախագծի քննարկումը, Հայ եկեղեցու վարչակազմակերպական գործունեության բարելավմանն ուղղված ծրագիրը, որը կյանքի է կոչելու «Դավիդյան» հիմնադրամի նախագահ Ասո Դավիդյանը՝ համաշխարհային հեղինակություն ունեցող «Մըկքենզի» ընկերության հետ համատեղ: |
|
Լոս Անջելեսում ԳՀԽ նիստն անդրադարձել է երիտասարդության տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերինՆոյեմբերի 1-ից Լոս Անջելեսում, ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդարանում աշխատանքն սկսեց Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի հերթական նիստը: Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2016թ նոյեմբերին ԱՄՆ արևելյան թեմում կայացած Գերագույն Հոգևոր խորհրդի նիստում Նորին Սրբության օրհնությամբ որոշվեց 2018 թվականը հռչակել երիտասարդության տարի: ԳՀԽ անդամները անդրադարձան երիտասարդության տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերին, դրանց ժամանակացույցին և կազմակերպչական խնդիրներին: |
|
Ամենայն հայոց հայրապետի հովվապետական այցը ՄեխիկոՀոկտեմբերի 30-ին Ամենայն հայոց հայրապետը հովվապետական այցելությամբ մեկնեց Մեխիկո: Նորին Սրբությանն ու նրա գլխավորած պատվիրակությանն ուղեցկում էին պաշտոնատար անձինք, բարձրաստիճան հոգևորականներ և տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ: Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց Գուադալուպեի եկեղեցի, հանդիպիպեց Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսեռայի հետ: |
|
Ամենայն հայոց կաթողիկոսի հովվապետական այցը Միացյալ Նահանգներ
Հոկտեմբերի 25-ին սկսվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հնգօրյա հովվապետական այցը ԱՄՆ հայոց Արևմտյան թեմ: Հայրապետը Լոս Անջելես ժամանեց առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հրավերով՝ հանդիսապետելու թեմի 90-ամյակի արարողություններին:
Վեհափառ հայրապետը այցելեց «Վաչե և Թամար Մանուկյան» հայկական վարժարան, տարեցների խնամքի «Արարատ» տուն։ Ամերիկաբնակ հայ հավատացյալները Ամենայն հայոց հայրապետին դիմավորեցին Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում, տեղի ունեցավ Հրաշափառի արարողություն։ Հայոց հայրապետը հանդիպեց նաև շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների, հայկական վարժարանների աշակերտների, թեմի երիտասարդների հետ:
Սուրբ Խաչի գյուտի տոնի օրը՝ հոկտեմբերի 29-ին Ամենայն հայոց կաթողիկոսը պատարագ մատուցեց թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում:
Հնգօրյա այցի ընթացքում Վեհափառ հայրապետը մեկ օրով կմեկնի Մեքսիկա, կհանդիպի հայ համայնքի հետ, ինչպես նաև կմասնակցի միջեկեղեցական հատուկ արարողության Մեխիկոյի մայր տաճարում։
Նոյեմբերի 1-ից 3-ը ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում տեղի կունենա նաև Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։
|
|
Եկեղեցական-ներկայայցուցչական ժողովի մասնակիցները հարցեր են ուղղել ՀՀ նախագահինԱրդեն երեք օր է` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթանում է Եկեղեցական-ներկայայցուցչական վեցերորդ ժողովը: Հունիսի 8-ի նիստին ժողովին մասնակցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկաները իրենց հուզող հարցերն ուղղեցին երկրի նախագահին: Ժողովի երկրորդ հատվածում քննվեց Հայաստանում ծնելիության իրավիճակը: Բանախոսը ՀՀ գլխավոր մանկաբույժ Ռազմիկ Աբրահամյանն էր: Ժողովականներին հուզող հարցերից էր սեռով պայմանավորված հղիություն արհեստական ընդհատումների բարձր ցուցանիշը մեր երկրում: |
|
Եկեղեցական-ներկայացուցչական ժողովն ընտրել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներՀունիսի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը շարունակվում է: Հունիսի 7-ին ժողովն ընտրեց Գերագույն հոգևոր խորհրդի նոր կազմ: |
|
Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը մեկնարկեցՀունիսի 6-ին, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնակեց Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը: Քառօրյա ժողովին մասնակցելու համար Մայր Աթոռ են ժամանել նվիրապետական աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներ, առաջնորդական տեղապահներ, Հայրապետական պատվիրակներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Ժողովի՝ ընտրված հոգևորական և աշխարհական ներկայացուցիչներ: Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովի ընթաքում կանոնադրական հարցերի քննարկումից բացի կընտրվի նաև Գերագույն հոգևոր խորհրդի նոր կազմ: Ժողովի աշխատանքը կավարտվի հունիսի 9-ին: |