Հոկտեմբերի 20-ից Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Միլանում է՝ հանդիսապետելու Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցու կառուցման 60-ամյակի արարողությունները: Հայրապետական պատվիրակության կազմում են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Հոկտեմբերի 21-ին Ս. Քառասուն մանկանց եկեղեցում հայրապետական պատարագ մատուցվեց:
Ստեղծագործական խմբի անդամներ: Օպերատոր Սուրեն Տեր-Գրիգորյան
2018-10-22
Telecast type: Լուր Ռեպորտաժ