Qahana.am կայքը նաև աջակցում է իր ընթերցողներինqahana.am կայքն ընթերցողներ ունի աշխարհի ավելի քան 80 երկրից: Կայքի ակտիվ հետևորդներից մեկը 18-ամյա Հովհաննեսն է, նա հենաշարժողական խնդիր ունի: qahanna.am-ի աշխատակիցները օգնել են բարերարներ գտնել, ովքեր կհոգան տղայի բուժման ծախսերը: |
|
Սերբ կինոռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկը Երևանում վարպետության դաս անցկացրեց«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետահայաց ցուցադրությունների ծրագրում այս տարի սերբ կինոռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկի ֆիլմերն են: Ռեժիսորը Երևանում վարպետության դաս անցկացրեց՝ կիսելով իր կեսդարյա փորձը ֆիլմարտադրությամբ հետաքրքրվողների հետ: |
|
Մեկնարկեց 13-րդ «Ոսկե ծիրանը»Կիրակի`պատարագի ավարտին օրհնվեց ծիրանը, իսկ երեկոյան ազդարարվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը: |
|
Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակային ճամբարի առօրյանՆոր Նորք համայնքի 45 երեխաներ արդեն մեկ ամիս համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակային ճամբարում են. սովորում են հայկական երգեր, պարեր, նկարում են, մասնակցում են հոգևոր դասի: |
|
Ծիրանօրհնեքի արարողություն Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցումԱվանդույթի համաձայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկեց ծիրանի օրհնությամբ: Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում, կիրակնօրյա պատարագի ավարտին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օրհենց կինոփառատոնի ու Հայաստանի խորհրդանիշ պտուղը՝ բաժանելով այն ներկաներին: |
|
Կիթառահար Ռաֆայել Ագիրեի մենահամերգը Գաֆեսճէան արվեստի կենտրոնումHearing Art Seeing Sound փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ իսպանացի կիթառահար Ռաֆայել Ագիրեի մենահամերգը: |
|
Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցու որմնանկարները վերականգնվել ենԻտալիայից ժամանած մասնագետները՝ վերականգնող ճարտարապետ Արա Զարյանն ու որմանկարների վերականգնման մասնագետ Քրիստին Լամուղեն ավարտեցին Աշտարակի Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահպանված որմնանկարների մաքրման ու ամրակայման աշխատանքները: Այժմ տեսանելի է 10 սրբապատկեր: |
|
Պայծառակերպության օրը Մայր Տաճարում տոնական պատարագ մատուցվեցՔրիստոսի Պայծառակերպության տոնի հիմքում Հիսուսի` Թաբոր լեռան վրա իր երեք աշակերտներին Աստվածային փառքով երևալու ավետարանական հիշատակությունն է: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում այդ օրը պատարագիչ էր Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը: |
|
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Հունիսի 28-30-ը, Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Քննարկվեցին միջեկեղեցական հարաբերություններին, ներեկեղեցական կյանքին և եկեղեցական ժողովական կառույցներին վերաբերող հարցեր։
Ժողովի առաջին օրը անդրադարձ կատարվեց Հռոմի պապի՝ Հայաստան կատարած այցին:
|
|
Ավարտաճառերի պաշտպանություն Գևորգյան ճեմարանումԳևորգյան հոգևոր ճեմարանի Ատվածաշնչագիտության և Պատմական աստվածաբանության ամբիոնների տասն ուսանողներ մագիստրոսական ավարտաճառ պաշտպանեցին: |
|
Օծվեց Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի գլխավոր մուտքի դուռըՄայր Աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանն օծեց Սուրբ Գայանե վանքի գլխավոր մուտքի դուռը: Վանքի նոր դուռը Հայաստանի պետական մանկարավարժական համալսարանի երկու ուսանողներ են փորագրել: |
|
«Մշակութային աստղագիտությունը հայկական լեռնաշխարհում» գիտաժողովն ամփոփվեցԵրևանում և Բյուրականում անցկացվեց «Մշակութային աստղագիտությունը հայկական լեռնաշխարհում» քառօրյա գիտաժողովը: Զեկույցներում ներկայացվեց, թե ինչ առնչություններ ունի աստղագիտությունը մշակույթի և հասարակական գիտությունների հետ: Գիտաժողովի վերջին օրը երաժշտական էր: |