Էրեբունի համայնքի կիսակառույց եկեղեցու շուրջ համայնք է ձևավորվում


էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Զգոն քահանա Աբրահամյանի և երեցկնոջ՝ Իրինա Աղաջանյանի նախաձեռնությամբ համայնքում բացվել է «Ոսկե հատիկ» մանկապատանեկան դպրոցը, որը գործում է կիսակառույց եկեղեցու տարածքում:

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում Արևագալի ժամերգությանը մասնակցում են նաև սիրիահայեր


Հալեպի մի փոքրիկ պատառիկ է դարձել Երևանի Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին: Ամեն ուրբաթ այստեղ են հավաքվում Հայաստան տեղափոխված սիրիահայեր` մասնակցելու Արևագալի ժամերգությանը, շփվելու միմյանց հետ և, ինչպես իրենք են ասում՝ մի փոքր թեթևացնելու ծանրացած հոգիները: 

Խաչի ճանապարհ


«Ինչքան գեղեցիկ է մեր բնությունը, այդքան էլ գեղեցիկ է տավուշեցին. աշխատանքի պատրաստ, հյուրընկալ, քրիստոնեական բոլոր առաքինությունների կրող»: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը թեմի հոգևոր ու սոցիալական զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնությունների ունի: Մեր նկարահանող խումբը Վարագա Սուրբ Խաչի տոնին այցելել է Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Կողբ, Նոյեմբերյան, Բերդ բնակավայրեր, երբ թեմի առաջնորդը Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքի օրհնությունը բաշխում էր ժողովրդին:  

Տավուշի թեմում կհիմնադրվեն կիրակնօրյա դպրոցներ


Տավուշի թեմում 2016-2019 թվականներին կհիմնվի 70 կիրակնօրյա դպրոց: Դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներն արդեն սկսվել են: Թեմի նախաձեռնությամբ սկսված ծրագիրը կոչվում է «Մեկ համայնք, մեկ դպրոց»: Արդեն սկսվել են ուսուցիչների պատրաստման  դասընթացները: 

Alt

Գրաբարի դասավանդումը դպրոցներում. քննարկում Արարատյան թեմի առաջնորդարանում


Արարատյան հայրապետական թեմում հրավիրված քննարկումն ամփոփեց Գրաբարյան օրեր» ծրագրի մեկ տարվա արդյունքները:

Alt

Գրաբարի բաց դաս Երևանի թիվ 2 ավագ դպրոցում


Նոյեմբերի 11-ին Երևանի թիվ 2 ավագ դպրոցում աննախադեպ միջոցառում էր. առաջին անգամ Երրորդ հանրապետության պատմության մեջ գրաբարի բաց դաս անցկացվեց: Երևանի թիվ 2 ավագ դպրոցում գրաբարը ծրագրային առարկա է:

Alt

Մեկնարկեց հոգևոր թեմայով առաջին հեռավար դասընթացը Հայաստանում


Երևանի Ս. Սարգիս եկեղեցում ամեն կիրակի հնչող քարոզն այսուհետ հասանելի կլինի ոչ միայն Հայաստանի ցանկացած մարզում, այլև Սփյուռքում: Արարատյան թեմը հեռավար դասընթացների նոր ծրագիր է սկսում: Ավետարանների սերտողություն» խորագրով աստվածաշնչյան առաջին հեռավար դասընթացին մասնակցելու հայտ են ներկայացրել բազմաթիվ դիմորդներ: Նրանց թիվը համալրվում է:

Alt

Վարագա Սուրբ Խաչի տոնը Տավուշում


Ուխտավորների թափորի ուղեկցությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից դեպի Նոր Վարագավանք էր ճամփորդում Տիրոջ Խաչափայտի մասունքը: Ուխտավորներին երգուպարով էին դիմավորում Տավուշի բոլոր քաղաքներում՝ Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Բերդում, Կողբում:

Alt

Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի տոնական միջոցառումները` Նոր Մուսալեռում


Աշխարհի տարբեր կողմերից Հայաստան ժամանած մուսալեռցիները վերջին չորս օրերին տոնում էին Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա հոբելյանը: Հարյուր տարեկան Հովհաննես Բալասանյանը պատմում էիր գլխով անցածը, հիշում՝ ինչ ապրումներով են գաղթել Հայաստան 1939թ.-ին:

Բանաստեղծ հողագործը


Գիտակ ու աշխատասեր գյուղատնտես է Թովմաս պապը: Նրա օրը սկսվում ու ավարտվում է աշխատանքով. կամ հողի հետ կռիվ է տալիս, կամ մի գործ ստեղծում, կամ օգնում համագյուղացիներին: Նեղսրտում է, երբ տղաներն ու թոռները հորդորում են հանգստանալ: Փոքր տարիքում ընտանիքի հետ Պարսկաստանից տեղափոխվել է Խորհրդային Հայաստան, բազում դժվարություններ հաղթահարել և միակ ապրելու տեղը Հայաստանի իր գյուղն է համարում:

 

Դեռ 86 տարեկան եմ


Հանքավանը՝ երբեմնի հունական շեն գյուղը, այժմ 15 տնտեսություն ունի, որոնցից միայն երեքն են հույներինը: Հիմնականում հայեր են` փախստականներ: Ամռանը գյուղը լցվում է զբոսաշրջիկներով ու հանգստացողներով: Իսկ ձմռանը, երբ աշխարհի հետ ճամփաները փակվում են, ծխում է ընդամենը մի քանի տուն: Արգենիկ տատը գյուղի ծուխը պահողներից մեկն է. ողջ տարին կորացած շալակով ցախ է ամբարում, մշակում իր փոքրիկ տնամերձը, դեղաբույսեր պատրաստում: 86-ամյա տատը գիտի նաև ինչով օգնել համագյուղացիներին... 

Աշուղ բանահավաքը


Ժորա Գրիգորյանը շուրջ 40 տարի ազգագրական երգուպարով սերունդներ է կրթել: Այսօր էլ հայրենի Արագածում և շրջակա գյուղերում ազգային երգ ու պար դասավանդողները նրա խորհուրդներն են լսում: Ժորա պապը նաև բազմաթիվ խաղիկներ, բանահյուսության նմուշներ է վերծանել և վերամշակել: Հեղինակել է մի շարք երգեր:
Ժորա Գրիգորյանի քաղաքականությունը երգն է, մտահոգությունը՝ մշակութային արժեքների պահպանումը, զտումն ու փոխանցումը գալիք սերունդներին: