|
Երևանում է հանրահայտ ջազ վոկալիստ Շարոն Քլարկը
Երևանում էր աֆրոամերիկյան երաժշտության հանրաճանաչ կատարողներից մեկը՝ Շարոն Քլարկը: Հանրահայտ ջազ վոկալիստին նվագակցում էր Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:
|
|
Արցախյան պատերազմում անհայտ կորած անձանց հիշատակության օրը` Տաթևի վանական համալիրում
Անհայտ կորած և նահատակված անձանց հիշատակի ազգային օրը՝ հունիսի 29-ին, Տաթևի վանական համալիրում ցուցադրվեցին Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորածների կանանց գոբելեն աշխատանքները:
Գոբելենի մեջ թաքնված նամակներ. այսպես են անվանել իրենց ձեռագործ աշխատանքները անհայտ կորածների կանայք:
|
|
hayrenadardz.org կայքի շնորհանդեսը և «Օ, հայրենիք, սառն ու անուշ» ֆիլմի ցուցադրությունըԱյս շաբաթ հայրենադարձությանը նվիրված մշակութային իրադարձությունների շարքում առանձնացավ hayrenadardz.org կայքի շնորհանդեսը, որին հաջորդեց «Օ՜, հայրենիք, սառն ու անուշ» ֆիլմի ցուցադրությունը (հեղինակ՝ Տիգրան Պասկևիչյան, ռեժիսոր՝ Արա Շիրինյան): |
|
Մեծ ներգաղթի 70-ամյակին նվիրված ցուցահանդես ՆՓԱԿ-ում«Լույսի հոսք». այսպես է կոչվում Մեծ հայրենադարձության 70-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Նորարար փորձառական արվեստի կենտրոնի ցուցասրահներում 1946թ.-ին սկսված հայրենադարձութան ընթացքն արտացոլող փաստագրական նյութեր են ներկայացված: |
|
«Մարիան Բուենոս Այրեսից»՝ Աստոր Պիացոլլայի 95-ամյակինՕպերիտա. հայ հանդիսատեսին քիչ ծանոթ այս ժանրով ներկայացան «Աստոր Արտ» համույթի երաժիշտները և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Կնյազևը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանրահայտ Աստոր Պիացոլլայի «Մարիան Բուենոս Այրեսից» տանգո-օպերան էր՝ բոլորովին նոր մեկնաբանությամբ: |
|
Լոս Անջելեսի հեռուստամարաթոնին հանգանակված 380 000 ԱՄՆ դոլարը հասել է հասցեատերերին
Ի հիշատակ Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված զինվորների, Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կիրակնօրյա պատարագին հոգեհանգստյան կարգ հետևեց: Արարողությանը ներկա էին զոհված զինծառայողների ընտանիքների անդամները:
Պատարագին ներկա էին նաև ԱՄՆ-ից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնք եկել էին` զոհված ու վիրավոր զինծառայողների, նաև՝ կամավորների ընտանիքներին հեռուստամարաթոնի միջոցով հանգանակված 380 000 ԱՄՆ դոլարը փոխանցելու նպատակով: Լոս Անջելեսի հեռուստամարաթոնը մեկնարկել էր ապրիլյան պատերազմից անմիջապես հետո:
|
|
Տավուշի Պառավաքար գյուղում և Դիլիջան քաղաքում բացվել են կիրակնօրյա դպրոցներՏավուշի թեմում տարեսկզբից մեկնարկել է «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը, որով նախատեսվում է թեմի բոլոր համայնքներում ունենալ առնվազն մեկ կիրակնօրյա դպրոց: Դիլիջան քաղաքում և սահմանամերջ Պառավաքար գյուղում կիրակնօրյաները բացվեցին: |
|
Ստորագրվել է «Լույս մանկանց» ծրագրի աշխատանքների հուշագիրը«Դանիական-հայկական առաքելություն» կազմակերպության և Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի թեմի 10 համայնքներում հոգևոր կյանքի վերաշխուժացմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն: |
|
Տավուշի թեմի սահմանային հենակետերից մեկում զինվորները մատուռ են կառուցելՀյուսիս-արևելյան սահմանագոտու ամենավտանգավոր հենակետերից մեկում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը օծեց զինվորների ուժերով կառուցված Սուրբ Տրդատ մատուռը: |
|
Ակտ Ալիանսի ներկայացուցիչները Հայաստանում ենԱյս օրերին Հայաստանում է «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության՝ Ակտ Ալիանսի կառավարող խորհուրդը: Աշխարհի բոլոր մայրցամաքներից Հայաստան է ժամանել 19 ներկայացուցիչներից բաղկացած կառավարող խորհուրդը: |
|
Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման 14-րդ տարինԱյս տարի Համբարձման տոնին զուգադիպեց ևս մեկ տոն. լրացավ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման 14-րդ տարին: Այդ առիթով մատուցվեց ուխտի պատարագ: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից թափորի ուղեկցությամբ եկեղեցի բերվեց Քրիստոսի խաչափայտի սրբազան մասունքը: |
|
Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանն այս տարի նշում է հիմնադրման 195-ամյակըԿալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը Հնդկաստանի հայ գաղութի հնագույն կրթօջախներից է: Հիմնադրվել է 1821թ.-ին, հայազգի բարերարներ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի նախաձեռնությամբ: Այս տարի նշվում է դպրոցի 195-ամյակը: |