«Խաչի քարոզ»՝ ակցիա մայրաքաղաքի հանրային վայրերում


Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները, Պետրոս քահանա Մալյանի առաջնորդությամբ,  «Խաչի քարոզ» հերթական ակցիան են իրականացրել Երևանի փողոցներում: 

Հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ հնչեցին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում


Հայ ժամանակակից երաժշտության «Պրեմիերա» երրորդ փառատոնի համերգին հնչեցին Էմմա Միհրանյանի, Էդվարդ Միրզոյանի և Արեգ Լուսինյանի ստեղծագործությունները: 

Ինչու այս օրերին շատ հոգևորականներ գտնվում են երկրի սահմանապահ դիրքերում՝ պարզաբանում է քահանան


Արարատյան հայրապետական թեմում յուրաքանչյուր կիրակի անցկացվող քարոզխոսությանն այս անգամ մասնակցում էին լսողության խանգարում ունեցող երիտասարդները: Անդրադառնալով Հայաստանի և Արցախի սահմանին տիրող լարված իրավիճակին՝ Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ քրիստոնեությունը քաջության կրոն է, ոչ թե խեղճության: Եվ ամենևին տարօրինակ չէ, որ այս օրերին շատ հոգևորականներ գտնվում են երկրի սահմանապահ դիրքերում:

Կորած զինվորի հայրը


Երվանդ Գեղամյանը Արցախյան ազատամարտի առաջին օրերից մեկնում է ճակատ: 1993 թվականի սեպտեմբերի 4-ին շրջափակման մեջ է ընկնում Կուբաթլուի տարածքում և անհայտ կորչում: 23 տարի է անցել, սակայն հայրը՝ շատինցի մանկավարժ Կարլեն Գեղամյանը, սպասում է...

«Էդվինի աչքերով». ստեղծագործում են աուտիզմով հիվանդ երեխաները


Էդվինը 12 տարեկան է: Աուտիզմը նրան չի խանգարում ստեղծագործել: «Թերլեմեզյան» ցուցասրահում բացված Էդվինի անհատական ցուցահանդեսը նվիրված էր աուտիզմի իրազեկման միջազգային օրվան: 

Տավուշի թեմում կիրականացվի հայ-դանիական «Լույս մանկանց» ծրագիրը


2012թ.-ից «Դանիական-հայկական առաքելություն» հասարակական կազմակերպությունն այս ծրագիրն իրականացնում էր Արագածոտնի թեմում: Այժմ այն կծառայի նաև Տավուշի թեմի երեխաներին:

Երևանի Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցում Հարության տոնին հատուկ էին պատրաստվել


Հոգևոր երաժշտության համերգ-երեկոներն ավանդույթ են այս դպրոցում: Կոմիտաս ու Եկմալյան` շարականներ, հոգևոր երգեր, պատարագից հատվածներ հնչեցին դպրոցի սաների և ուսուցիչների մասնակցությամբ: Կային նաև հրավիրյալ երգիչներ:

Ս. Զատկի Ճրագալույցի պատարագը Երևանի Մայր եկեղեցում


Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում Ճրագալույցի պատարագը  հանդիսապետեց Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Տարածաշրջանի տարբեր երկրներից՝ Վրաստանից, Պարսկաստանից, Իսպանիայից, հավատացյալներ էին այցելել Հայաստան՝ Սուրբ Հարության տոնը հայրենիքում նշելու համար: Պատարագին ներկա էին մեծ թվով սիրիահայեր:

Հիսուս Քրիստոսի Խաչելության և թաղման կարգ` Մայր Աթոռում


Ավագ ուրբաթ օրը Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում նշվում է Հիսուս Քրիստոսի Խաչելության և Թաղման հիշատակը: Ընթերցվում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` Գողգոթայում խաչվելը, արեգակի խավարումը, մահը: Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, եկեղեցականները, շարականների երգեցողությամբ, Հիսուսի գերեզմանը հանդիսավոր թափորով պտտեցնում են եկեղեցու շուրջ: Քրիստոսի խորհրդանշական ծաղկահյուս գերեզմանի առջև հնչում է «Խաչի Քո Քրիստոս» շարականը: 

Խավարման կարգ Ս. Էջմիածնի Մայր տաճարում


Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո, Հայ Առաքելական եկեղեցիներում Խավարման կարգ է կատարվում, որը  խորհրդանշում է Հիսուսի  աղոթքը Գեթսեմանիի այգում, մատնությունը, ձերբակալությունը, դատավարությունը, չարչարանքը, Պետրոսի ուրացումն ու զղջումը, և ապա` Տիրոջ խաչելությունը: Ավետարանական յուրաքանչյուր պատմության ընթերցումից հետո հոգևորականը հաջորդաբար հանգցնում է աշակերտներին խորհրդանշող մոմերը` ի նշան այն բանի, որ նրանք հերթով լքում են Հիսուսին: Մնում է միայն կենտրոնի աշտանակը՝ Հիսուսին խորհրդանշող  վառվող մոմով: 

Ծաղկազարդի տոնի ավանդույթները


Ծաղկազարդի տոնին  բացվեցին եկեղեցիների խորանները և մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ: Եկեղեցիները զարդարվեցին առատության, բարեբերության խորհրդանշող ուռենու ճյուղերով: Առավոտյան ժամերգությունից և Անդաստանի կարգից հետո օրհնված ճյուղերը բաժանվեցին մարդկանց:

Ի՞նչ է Մեծ պահքը քրիստոնյաների համար


Պահքի շրջանում Հայ առաքելական եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո տեղի է ունենում խոկման արարողություն: Մեր նկարահանող խումբը այս առիթով զրուցել է հավատացյալների հետ: