Հիմնարկօրհնեքի արարողություն ՍտեփանակերտումԱրցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում օրհնության կարգ կատարվեց: Տնօրհնյաց կարգը կատարվում է նաև հաստատություններում: |
|
Տնօրհնեք ԱրցախումՇուշեցի Անդրեասյանների տանը տարվա մեջ երկու անգամ է տնօրհնեք արվում: Կարգը միշտ նույն քահանան է անում` տեր Անդրեաս քահանա Թավադյանը, որը նույնպես շուշեցի է` Շուշիի Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվը: Հիմա ծառայում է Ասկերանի շրջանի մի քանի եկեղեցիներում: Տիկին Գոհարը ընտանիքի հետ Ստեփանակերտում վարձով է ապրում: |
|
Իրավիճակը պաշարված Արցախում«Եթե մի ընտանիքում համերաշխություն է, եթե բոլորը խոսում են մի լեզվով, նման ընտանիքը չի լինի քանդել». տեսանյութ շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետությունից: |
|
Պատարագ է մատուցվել Արցախի Խաչեն գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցումԴեկտեմբերի 26-ին, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, մարդաշատ էր Արցախի Խաչեն գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցին: Տոնի կապակցությամբ Արցախի թեմի բոլոր սարկավագներին շնորհավորեց թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: |
|
Ձեռնադրություն Արցախի թեմումՆոյեմբերի 13-ին Ստեփանակերտի մայր տաճարում կատարվեց առաջին քահանայական ձեռնադրությունը: Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ քահանայության կոչվեց և Տ. Վաչագան անվանակոչվեց ՊԲ գնդերեց, Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Գոռ սարկավագ Գյուրջյանը: |
|
Արցախի թեմում 860 երեխա է հաճախում կիրակնօրյա դպրոցՀոկտեմբերի 1-ին, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, մի շարք երեխաներ իրենց առաջին դասն են անցկացրել Արցախի թեմի նորաբաց կիրակնօրյա դպրոցներում: |
|
Հոգևորականների նշանակումներ Արցախի պետական կառույցներում․ Տ. Ներսես քահանաՍտեփանակերտի մայր տաճարի հոգևոր հովիվ Ներսես քահանա Ասրյանը նշանակվել է ՆԳՆ սպասավոր և գերատեսչության ղեկավարի հոգևոր խորհրդական: Մինչ այդ տեր Ներսեսը 7 տարի ծառայել է ՊՆ-ում՝ որպես գնդերեց։ |
|
Հոգեգալստյան տոնը Արցախի ՀակոբավանքումՀոգեգալստյան տոնը վերջին հարյուրամյակում առաջին անգամ նշվեց նաև Ս. Հակոբավանքում։ Հունիսի 5-ին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մատուցեց պատարագ, որին ներկա էին ԱՀ նախագահը, տեղի բնակիչները`քոլատակցիները, ուխտավորներ։ |
|
Համբարձման տոնը Բերձորի Ս. Համբարձում եկեղեցումՍուրբ Համբարձման անունը կրող Արցախի թեմի միակ եկեղեցում տոնական պատարագը մատուցեց Ասկերանի շրջանի Պատարայից Խաչեն ընկած ենթաշրջանի հոգևոր հովիվ Բենիամին քահանա Ծատուրյանը: |
|
Մայիսի 9-ը ԱրցախումԿարմիր կիրակիի օրը՝ մայիսի 8-ին, Ստեփանակերտի Սբ. Աստվածածին Մայր Տաճարում Պատարագը մատուցեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանը։ Կատարրվեց Հանրապետական մաղթանք: Մայիսի 9-ին, ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում հայտարարված էր Լռության րոպե՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, արցախյան երեք պատերազմներում հանուն հայրենիքի զոհվածների: Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի Խաչի առաջնորդությամբ մայր տաճարից խաչերթ մեկնարկեց: |
|
Ուխտի պատարագ ԱմարասումԱռաջին եկեղեցու հիշատակի օրը՝ կանաչ կիրակիին, Ամարասի վանքը մարդաշատ էր։ Ուխտավորաբար տոնին մասնակցեցին նաև բազմաթիվ արմավիրցիներ՝ Տաճատ քահանա Ինջիղուլյանի առաջնորդությամբ: Սուրբ պատարագ մատուցեց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը՝ հանդիսապետությամբ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ |
|
Արցախի թեմի առաջնորդը մամլո ասուլիսում պատասխանել է ԶԼՄ-ների հարցերինՎրթանես եպիսկոպոս Աբրահամյանը խոսել է Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրների և Արցախի թեմական կյանքի կազմակերպման մասին երրորդ պատերազմից հետո: |