Կարմիր կիրակիի օրը՝ մայիսի 8-ին, Ստեփանակերտի Սբ. Աստվածածին Մայր Տաճարում Պատարագը մատուցեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանը։ Կատարրվեց Հանրապետական մաղթանք: Մայիսի 9-ին, ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում հայտարարված էր Լռության րոպե՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, արցախյան երեք պատերազմներում հանուն հայրենիքի զոհվածների: Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի Խաչի առաջնորդությամբ մայր տաճարից խաչերթ մեկնարկեց:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
,
Հեղինակ Վարդուհի Բաղդասարյան,
Օպերատոր Տիգրան Գասպարյան2022-05-09
Telecast type: Լուր Ռեպորտաժ