Հաղպատի ավետարան. Ծաղկող Մարգարե


Հաղպատ-Անի-Գետաշեն-Էջմիածին և Երևան. հայկական շատ նշանավոր ձեռագրերի նման Հաղպատի ավետարանը» երկար ու չարչարանաց ճանապարհ է անցել: Ստեղծվել է 13-րդ դարում՝ Հաղպատի վանքում, նկարազարդվել Անիում, հայտնվել Արցախում, որտեղից էլ 1920-ական թվականներին Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը այն տեղափոխել է Էջմիածին: Այսօր Ավետարանը ցուցադրվում է Մաշտոցի անվան Մատենադարանում և ներկայացնում հայ ձեռագրական արվեստի յուրահատուկ մի էջ` Մարգարե Ծաղկողի անունով:

Alt

Մարիամ և Եղիսաբեթ


Ղուկաս Ավետարանիչը նկարագրում է, որ Գաբրիել հրեշատակապետի ավետումից հետո Մարիամը վեր կացավ և շտապով գնաց Զաքարիայի տուն ու Եղիսաբեթին ողջույն տվեց: Երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում»:
Մարիամի այցելությունը Եղիսաբեթին հայ և համաշխարհային արվեստում անվանվում է Մարիամի և Եղիսաբեթի ողջագուրումը»: Նկարիչներն առաջին հերթին աշխատում են փոխանցել այն ուրախությունն ու բերկրանքը, որն ապրում են մայրացող Եղիսաբեթն ու Մարիամը: Միջնադարյան մեկնիչներն այս հանդիպումը համարում են Տիրոջ մարդեղացման խորհրդի մասին առաջին հայտնությունը...

Alt

Տասը կույսերի առակը


Տասը կույսերի մասին ավետարանական առակի խորհրդաբանությունը հայ մանրանկարչության մեջ:

Թորոս Տարոնացի


Բուսական ու երկրաչափական զարդեր: Կենդանիների իրական ու հրաշապատում պատկերներ: Ժողովրդական արվեստի ու բանահյուսության արձագանքներ: Մանրանկարիչ Թորոս Տարոնացին լսում է արտաքին աշխարհից եկող ձայները, ձգտում արձանագրել դրանք: Ժողովրդական ավանդապատումները հետաքրքրում են նրան և թարմ վերաիմաստավորումներով հայտնվում ձեռագրի էջերին:
Թորոս Տարոնացին ապրել և ստեղծագործել է 13-րդ դարի վերջից մինչ 14-րդ դարի կեսերը: Սկզբում սովորել է ծննդավայրում` Մուշում, ապա Գլաձորի համալսարանում աշակերտել է ուսուցչապետ Եսայի Նշեցուն: Համալսարանին կից գրչատան մանրանկարչական դպրոցում էլ կատարել է առաջին նկարազարդումները:

 

Թորոս Ռոսլին


Նոր հայացք ավանդական թեմաներին, ընդգծված դրամատիզմ ու կերպարների հոգեբանական լարվածություն, ապրումների արտահայտչականություն ու յուրահատուկ գունապնակ: Սրանք են Կիլիկյան մանրանկարչական դպրոցի յուրահատուկ բարձրակետ` Թորոս Ռոսլինի ստեղծագործության բնորոշիչները:
Հռոմկլայում ապրած ու ստեղծագործած մանրանկարչի ծննդյան մոտավոր տարեթիվը 13-րդ դար 20-ական թվականներն են, մահվան թիվն անհայտ է: Աշակերտել է իր նշանավոր ժամանակակիցներին` Կիրակոսին և Հովհաննեսին

 

Սարգիս Պիծակ


Հայ գրքարվեստի խոշորագույն ներկայացուցիչ է Սարգիս Պիծակը: Նրա գեղարվեստական լեզվի վարպետությնն անգերազանցելի է: Խորհրդանիշի ուժ ստացած նրա պատկերների շնորհիվ Աստվածաշունչն ու ծիսական գրականությունը մոտեցել ու հասկանալի են դարձել ընթերցողին, իսկ կարդալ չիմացող հավատացյալն հենց այդ նկարների միջոցով է առնչվել Սուրբ Գրքի խորհուրդներին:
Մանրանկարչի ծննդյան և մահվան թվերն անհայտ են: Հայտնի է միայն, որ ապրել և ստեղծագործել է 14-րդ դարում, Կիլիկյան Հայաստանի նշանավոր կենտրոններում

 

Մոմիկ


Գլաձորի մանրանկարչական դպրոցի երեք հայտնի ներկայացուցիչներից մեկն է Մոմիկը: Ծնվել է Վայոց ձորում, ամենայն հավանակությամբ` 13-րդ դարի 60-ական թվականներին: Ապրել ու ստեղծագործել է Սյունիքում: Մինչև կյանքի վերջը ապրել է Վայոց Ձորում, զավակներ ու թոռներ է ունեցել: Գեղեցիկ առասպելներով է հյուսվել Մոմիկ Վարդպետի կենսագրությունը: Մանրանկարչություն, խաչքարագործություն, ճարտարապետություն. բազմաշնորհ վարդպետը գեղեցկացրել ու ծաղկեցրել է այն ամենն ինչին դիպչել է. ոգի է հաղորդել մագաղաթին ու քարին, կենդանացրել ու վեհացրել ճարտարապետական կառույցը` այն որպես քարեղեն աղոթք փոխան-ցելով սերունդներին:

Մանուել Ճարտարապետ


Ճարտարապետություն, քանդակագործություն, նկարչություն. արվեստների համադրությամբ ստեղծված հոյակերտ տաճարներ, համալիրներ, թագավորական պալատներ ու ամրոցներ: 10-րդ դար, քաղաքական ու հոգևոր վերելք և այդ վերելքի խորհրդանիշ Աղթամարի Ոստան ավան, Սբ. Խաչ եկեղեցի ու դարերի մեջ հավերժացած անուն` Մանուել ճարտարապետ:
Ենթադրվում է, որ Մանուել ճարտարապետը ծնվել է 9-րդ դարի վերջերին և ապրել մինչև 10-րդ դարի կեսերը: Անհայտ են վարպետի ծննդյան ու մահվան ստույգ թվերը: Հայտնի է միայն, որ Մանուելը Արծրունյաց իշխանական, ապա և թագավորական տան գլխավոր ճարտարապետն է եղել, և Արծունիների պատվերով ու մեկենասությամբ Վասպուրականում կառուցել է հոյակերտ շինություններ:
Եկեղեցի և արվեստ» շարքի հերթական հաղորդումը նվիրված է 10-րդ դարի ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ Մանուելի կյանքին ու ստեղծագործությանը:

 

Ղազարոս


Հիսուս ասաց նրանց՝ մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, բայց ես գնում եմ, որ արթնացնեմ նրան»: Ղազարոսի հարության մասին հիշատակվում է Ավետարաններում, սակայն նրա և քույրերի հետագա կյանքի մասին Ավետարանիչները լռում են...