Լևոն Շանթ գրողն ու քաղաքական գործիչըԱյս տարի լրանում է հայ գրող, հասարակական ու քաղաքական գործիչ Լևոն Շանթի ծննդյան 150-ամյակը: Ի՞նչ առանձնահատկություններով է բնութագրվում Լևոն Շանթի ստեղծագործությունը: Ինչպե՞ս և ինչո՞ւ գրողը դարձավ քաղաքական գործիչ, որքանո՞վ են այսօր արդիական Լևոն Շանթի դրամաները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ: |
|
Հայկական ցանցի տատանումներըԹավշյա հեղափոխության ընթացքում և դրանից հետո հանրային և քաղաքական խոսույթում ակտիվացել է Հայաստան-սփյուռք թեման: Հայկական ցանցում նկատվում է «ՀՀ», «հայ», «հայկական համայնք» բառերի ակտիվացում: Ի՞նչ է ընած այս բառերի հետևում, ինչպե՞ս ինքնության խոսույթը դարձնել գործնական քաղաքականության հենք: Թեման քննարկում են ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի մասնագետներ, իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը և արաբագետ Տաթևիկ Մկրտչյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Նաիրի ԶատիկյանՆաիրին ծնվել է Բրազիլիայում, 1 տարի է՝ արդեն Հայաստանում է, վերջերս քույրն է վերադարձել, սպասում են նաև մյուս քրոջ վերադարձին: Համոզված են, որ Հայաստանում ավելի շատ գործ ունեն անելու, քան Բրազիլիայում էին անում: |
|
Հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստ. խնդիրներ ու լուծումներԻնչպե՞ս է հնարավոր հանրայնացնել հայ ժամանակակից երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ո՞վ պետք է զբաղվի այդ գործով՝ ստեղծագործո՞ղը, Միությո՞ւնը, Մշակույթի նախարարությո՞ւնը: Ի՞նչը կարելի է համարել ժամանակակից կամ արդիական երաժշտություն և ի՞նչ վերաբերմունք ունեն նվագախմբերը այդ երաժշտության նկատմամբ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կոմպոզիտոր, դաշնակահար Դավիթ Բալասանյանի հետ: |
|
Սոցցանց. կապի մեջ, թե՞ կապերի ցանցումԻ՞նչ աղբյուրներ ենք նախընտրում մենք տեղեկություններ ստանալու համար: Ումի՞ց ենք գերադասում լսել, ի՞նչ ենք ուզում իմանալ, ու՞մ ենք վստահում պատմել: Ի՞նչ մեդիաարտադրանք է սպառում հայաստանյան հասարակությունը հեղափոխությունից հետո: Քննարկում են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը և ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, սոցիոլոգ Սյուզաննա Բարսեղյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Ամառային ընթերցանությունԻ՞նչ և ինչպե՞ս կարդան երեխաները ամռանը: Ի՞նչ ծրագրերով է հնարավոր խթանել մանկապատանեական ընթերցանությունը, ինչպե՞ս ապահովել ընթերցասերների միջավայր, որտեղ երեխաներն ու պատանիները կկարողանան դրսևորվել, քննակումներ անցկացնել, ներակայացնել իրենց տպավորություններն ու գիտելիքները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Ամառային ընթերցանություն» ծրագրի համակարգող Մարիաննա Աճեմյանի հետ: |
|
Ինքնորոշում` հեղափոխությունից հետոՀայաստանի անկախացումից ի վեր ինքնիշխանության խոսույթը տարբեր առիթներով արդիականանում է: Հատկապես քաղաքական- հասարակական զարգացումների ու անկումների ֆոնին ինքնիշխանության սահմանի հստակեցումը դառնում է կարևոր և հուզիչ: Թավշյա հեղափոխության հույզերում ինքնորոշված լինելու զգացողությունը կարևոր դեր ուներ: Ի՞նչ հանգրվանի վրա է այսօր քաղաքացու ինքնորոշման և պետության ինքնիշխանության խնդիրը: Քննարկում են մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը և գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Բուհ, որակ, տնտեսական հեղափոխությունԵրկրի վարչապետը հայտարարել է տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին: Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը կարո՞ղ է մասնակցել տնտեսական հեղափոխությանը: Ինչպե՞ս են աշխատում կրթության որակի ապահովման մեխանիզմները հայաստանյան բուհերում: Քննարկում են բարձրագույն կրթության փորձագետներ Աննա Գևորգյանը և Քրիստինա Ծատուրյանը: |
|
«Խակ պտուղ». պատերազմն ու նկարչի ճակատագիրը պատկերապատումի լեզվովԻնչպե՞ս է հնարավոր պատկերապատումի լեզվով և գրաֆիկական նովելի ձևով ներկայացնել ողբերգական պատմություններ, որտե՞ղ է ավարտվում վավերագրությունն ու սկսվում գեղարվեստական հորինվածքը: Ինչպիսի՞ն էր ստեղծագործող անհատի ճակատագիրը ստալինյան բռնապետության մամլիչի տակ և ի՞նչ կորցրեցին նկարիչները սովետական երկրում ապրելով: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ Տիգրան Մանգասարյանի հետ: |
|
Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Սուրբ Տրդատ բաց խորանում մատուցված հայրապետական պատարագի ընթացքում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը եպիսոպոսության աստիճան շնորհեց Գերմանիայի և ԱՄՆ հայոց արևելյան թեմերի առաջնորդները Սերովբե վարդապետ Իսախանյանին և Դանիել վարդապետ Ֆընտըգյանին, Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանին:
|
|
Հրանտի դասերը. գիրը որպես պետությունԻնչո՞ւ Հրանտ Մաթևոսյանը գեղարվեստական նոր գործեր չէր հրատարակում անկախությունից հետո, ինչպե՞ս անդրադարձավ նրա ստեղծագործության վրա Խորհրդային Միության փլուզումն ու իր հասարակական-քաղաքական գործունեությունը: Ի՞նչ հարաբերություն ունի վեպը պետականաշինության հետ: Հայկ Համբարձումյանը զրուցել է գրող, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ: |
|
Բախում և համերաշխություն
Ինչպե՞ս քաղաքացու տոնի օրը արթնանալ որպես քաղաքացի, կամ՝ հերոսամարտի տոնի օրը՝ որպես հերոս: Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս ապրել դրանց հաջորդող օրերին: Հնարավո՞ր է ունենալ արժեքային դավանանքի առումով միատարր, միասնական հասարակություն: Ո՞րն է հասարակական համերաշխությունը: Արժեքների բախման կամ համերաշխության ճանապարհը թեմայի շուրջ զրուցում են ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը և արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:
|