Նորին սրբության հանդիսապետությամբ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը մատուցել է Սուրբ Պատարագ։ Ամեն տարի Հայոց բանակի կազմավորման տոնին մոտ կիրակի օրը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվում է Սուրբ պատարագ, ապա կատարվում Հանրապետական մաղթանք: Պատարագիչ քահանան հորդորել է միասին աղոթել զինված ուժերի համար, խորհրդածել բանակում ծառայող նվիրյալ սպաների, զինծառայողների անձնազոհ սիրո և առաքելության մասին:

2025-01-26
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ