|
Ինչ է կարելի և ինչ չի կարելի հնչեցնել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում. պարզաբանում է Մհեր ՆավոյանըԿոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ թանգարան-ինստիտուտի դահլիճում Կոմիտասի ստեղծագործությունները կարող են հնչել միայն բնագրային տարբերակով: «Ձայնագրի» տաղավարում թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը պարզաբանում է մամուլում և սոցցանցերում բազմաթիվ քննարկումների առիթ դարձած և ոմանց կողմից որպես գրաքննություն որակված գիտական խորհրդի որոշումը: |
|
«Բեռլինում բարձրակարգ հրեա մասնագետների երաժշտական մաֆիա կա». Լիոր ՇամբադալՄշակութային Հայաստանի առանձնահատկությունների, երաժշտական Իսրայելի հաջողության պատմության, հրեական երաժշտական մաֆիայի, Իսրայելի բանակում երաժիշտների պարտադիր ծառայության և այլ հարցերի շուրջ Անահիտ Մարգարյանը զրուցել է աշխարհահռչակ հրեա դիրիժոր Լիոր Շամբադալի հետ։ |
|
Մշակութային 2016 թվականը․ հյուրը՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան
Մշակութային ցենզուրա, հեռուստաեթերում ռեստորանային ցածրորակ երաժշտության, երիտասարդ, տաղանդավոր երաժիշտների արտագաղթ, երաժշտական դպրոցների ուսուցիչների վարձատրություն:
«Ձայնագրի» հյուրը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է։
|
|
Նրա ձայնասկավառակները վաճառվել են 5 միլիոն օրինակով․ լեգենդար դիրիժոր Էնթոնի Վիթ200-ից ավելի երաժշտական ալբոմներ, «Գրեմմի», «Էմմի», տասնյակ շքանշաններ և պարգևներ․ նա դասական երաժշտության քիչ կատարողներից է, որի ալբոմները վաճառվել են ավելի քան 5 միլիոն օրինակով: Հայաստանում է Էնթոնի Վիթը։ |
|
Ջեյմս Փենգ Լիու՝ ասիական ամենահեղիանակավոր նվագախմբերից մեկի գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժորՉինաստանում դասական ակադեմիական երաժշտության տարածված լինելու, երաժշտությամբ զբաղվող միլիոնավոր չինացի երիտասարդների, չին ժամանակակից կոմպոզիտորների և ասիացի երաժիշտների վիրտուոզության գաղտնիքների մասին «Ձայնագրի» տաղավարում պատմում է Վուհանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ջեյմս Փենգ Լիուն: |
|
Մեր հյուրը Արտո Թունջբոյաջյանն է«Ձայնագրի» հյուրը մուլտիինստրումենտալիստ, վոկալիստ Արտո Թունջբոյաջյանն է։ |
![]() |
Մեր հյուրը Ռիշար Գալիանոն է«Ջազի սրբազան մոնստր», Նոր մյուզետ երաժշտական ոճի հիմնադիր Ռիշար Գալիանոն «Ձայնագրի» տաղավարում պատմում է իր անցած ստեղծագործական ուղու, բազմապրոֆիլ երաժիշտ լինելու կարևորության, իր ընկեր՝ Աստոր Պիացոլլայի արվեստի և իրենց փոխհարաբերությունների մասին: |
|
Մեր հյուրը Երվանդ Երզնկյանն է45 տարի նա աշխատում է Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում, 1986 թվականից ղեկավարում է այն: Երվանդ Երզնկյանը պատմում է նվագախմբի անցած ճանապարհի, ծրագրերի և հեռանկարների մասին: |
|
«Ձայնագրի» տաղավարում Ռուբեն Ահարոնյանն է«Ձայնագրի» տաղավարում հյուրընկալվել է 70-րդ տարեդարձը բոլորած հայազգի մեծանուն ջութակահար Ռուբեն Ահարոնյանը: |
|
«Ձայնագրի» տաղավարում Հասմիկ Բաղրամյանն էՈրքանո ՞վ է ազգային երգն ու պարը ճանաչելի երիտասարդ սերնդի համար, ինչպե ՞ս են ֆինանասվորվում ավանդական արվեստը ներկայացնող խմբերը, ինչպե ՞ս պայքարել հարսանիքներին, ծննդյան և այլ տոնախմբություններին հնչող անորակ երաշտության դեմ: «Ձայնագրի» տաղավարում հյուրընկալվել է «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային ՀԿ նախագահ, «Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանը։ |
|
«Ձայնագրի» հյուրը Բարսեղ Թումանյանն է«Ձայնագրի» հյուրը օպերային հայտնի երգիչ Բարսեղ Թումանյանն է։ |
|
Հարցազրույց դիրիժոր Դմիտրի Յուրովսկու հետՌուս դիրիժոր Դմիտրի Յուրովսկին օրերս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրն էր: Նա հատուկ հարցազրույց է տվել մեր երաժշտական թողարկմանը: |
«Ձայնագրի» հյուրը
«Ձայնագիր» երաժշտական-լրատվական հաղորդաշարի տաղավարն առաջարկում է հանդիպում հայ և համաշխարհային արվեստի ինքնատիպ ներկայացուցիչների հետ: Մեզ հյուր են գալիս հայտնի և բազմաժանր երաժիշտներ, արվեստաբաններ և արվեստասերներ: Նրանք պատմում են իրենց ստեղծագործական կյանքի վառ դրվագների մասին, քննարկում ժամանակակից արվեստի առջև ծառացած հարցեր:
Հեղինակ և վարող՝ Անահիտ Մարգարյան
Ռեժիսոր՝ Վարդգես Մանուկյան
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին