Ֆիլմաշարի հերոսները ծանր անցյալ ունեցող մարդիկ են, որոնց կյանքում փրկարար շրջադարձ է եղել: Ճանապարհը բերել է դեպի եկեղեցի:
Անաստասիան12 տարի ազատազրկման դատապարտված Անաստասիան շուրջ երկու տարի շուտ է ազատվել կալանքից: Ազատազրկման վայրում մեծ դժվարությամբ բարձրագույն կրթություն է ստացել, հանձնել պետական քննությունները, պաշտպանել դիպլոմայինը: Նրա կրթության ծախսը հոգացել է Մայր Աթոռ Ս. Էջմիածինը: Հոգևոր հոր խնամատարության շնորհիվ Անաստասիան բանտում անցել է հոգեփոխության կարևոր ուղի, որը նրան վերադարձրել է հասարակական կյանք: |
|
Լիանան ու Ռիտա տատիկըԼիանան և Ռիտա տատիկը Հրազդանի Ս. Մարիամ եկեղեցու համայնքից են: Հաճախել են «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպություն: Տարիներ հետո հասկացել են, որ մոլորության մեջ են... |
|
Լևոն ԱվագյանԹաեքվոնդոյի մարզիչ Լևոն Ավագյանը ծառայության ժամանակ երեք անգամ ազատվել է մահվանից: «Շատերի նման ես էլ էի կարծում՝ կա մի գերբնական ուժ, որ կյանքս պահում է, բայց վստահ չէի, որ Աստված է»: Զինվորական ծառայության ընթացքում ապրած հոգևոր ցնցումներն ու ընկերոջ խորհուրդը ստիպել են նրան վերանայել կյանքն ու քայլերն ուղղել դեպի եկեղեցի: |
|
Իրինա ՍողոմոնյանԻրինա Սողոմոնյանը լսողության խանգարում ունի: 18 տարեկան է: Փոքր տարիքում մայրն արգելում է խոսել ժեստերի լեզվով, Իրինան բարդույթներ է ձեռք բերում, որոնք նրան խանգարում են նաև ուսումնառության ընթացքում: 15 տարեկանում Զեյթունի հատուկ դպրոցում աղջիկն առաջին անգամ ծանոթանում է ժեստերի լեզվով քարոզող քահանայի` Տեր Եսայիին: Երիտասարդ աղջկա առօրյան սկսվում է փոխվել: Ձեռքբերումների ու հուզումների մասին նա մեզ պատմում է արդեն հարազատ ժեստերի լեզվով... |
|
Սարգիս ԳրիգորյանՍարգիս Գրիգորյանի մանկությունն անցել է Օշական գյուղում: Ս.Մեսորպ Մաշտոց եկեղեցուց փող գողանալը նրա պատանեկության տարիների սիրած զբաղմունքն է եղել: Հետագայում չարաճճիությունը վերածվում է սովորույթի, ապա դառնում կենասակերպ... Բանտարկության ժամանակ երդվում է ծնկաչոք եկեղեցի գնալ և ներում հայցել Աստծուց: Դուրս է գալիս բանտից ու քահանայի հետ հանդիպման գնում: Այդ հանդիպումը ամբողջապես փոխում է նրա կյանքը... |
|
Սիրան ԱթաբեկյանՀաղորդման հերոսուհին`Սիրանը, 100 տոկոսանոց կույր է: Հայաստանի անկախությունից հետո ստեղծված տնտեսական կացության պատճառով կորցրել է աշխատանքը և հայտնվել մեկուսացած վիճակում: Ընտանիքում սկսված պարբերական վեճերը հասցրել են նրան հոգեկան ճգնաժամի, Սիրանը հայտնվել է հոգեբուժարանում: Պատմում է, որ հոգևորականի հետ հանդիպելու որոշումը կտրուկ է կայացրել: Հանդիպումը եղել է բախտորոշ: Քահանան օգնել է նրան նոր կյանք սկսել: Սիրանն այսօր Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու համայնքի ակտիվ անդամներից է: |
|
Անուշ ԳևորգյանՀաղորդման երիտասարդ հերոսուհին ընտանիքի հետ մեկնում է Ռուսաստան, ուսանողության տարիներին հայտնվում վատ ազդեցությունների գոտում: Անհաջող ամուսնությունից ու երեխայի կորստից հետո վերադառնում է Հայաստան: Հոգեկան անհավասարակշիռ վիճակ, ինքնասպանության երկու փորձ, առողջական լուրջ խնդիրներ... Անուշը որոշում է դիմել հոգևորականի օգնությանը՝ հուսալով, որ կազատվի անցյալի հետապնդումներից: |