
Գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը բանավիճում են հայ դասական ու համաշխարհային գրականության ամենահայտնի, սիրված, միաժամանակ, վիճահարույց ստեղծագործությունների շուրջ: Յուրաքանչյուր քննարկում նվիրված է մեկ գրական երկի, գրականագետների բանավեճը ներկայացնում է դրա ավանդական ու նորովի ընկալման հնարավորությունները:
![]() |
Ինչո՞ւ և ո՞ւմ են ձոնված գրական գործերըՀայ և համաշխարհային գրականության մեջ հազարավոր ստեղծագործություններ կան, որոնք ձոնված կամ նվիրված են կոնկրետ մարդկանց: Ընդ որում, դրանց մեծ մասը սոսկ նվեր չէ, այլ կարող է պարունակել գեղագիտական խորքեր, ինտիմ գաղտնիքներ, ակնարկներ կամ նույնիսկ՝ վեճեր ու անհամաձայնություններ: Ինչո՞ւ և ո՞ւմ են ձոնվում գրական գործերը, հնարավո՞ր է արդյոք այդ ձոների ու նվիրումների հենքով գիտական ու հետազոտական բացահայտումներ անել: «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Հայ գրականության ազգափրկիչ հերոսները. մաս 2-րդՈվքե՞ր են հայ գրականության ազգափրկիչ հերոսները և ի՞նչ ծրագրեր ունեն: Շարունակում են բանավիճել գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Հայ գրականության ազգափրկիչ հերոսները. մաս 1-ինՄեր գրեթե բոլոր հեղինակները ձգտել են ստեղծել ազգափրկիչ կերպարներ, ունեցել են տեսիլներ այդպիսի հերոսների մասին։ Ովքե՞ր են այդ հերոսները, ի՞նչ ծրագրով և նպատակով են ստեղծվել: «Զուգահեռ ընթերցումներ»-ում հայ գրականության ազգափրկիչ հերոսների մասին բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Լրագրողների գրականությունըԻ՞նչ յուրահատկություններ ունի լրագրողների գրականությունը, արդյո՞ք այն ենթադրում է հայացքի և մոտեցումների առանձին համակարգ, չի՞ տուժում արդյոք գրականությունը լրագրողական «հետաքննական» սևեռումից կամ տեղեկատվության արագ փոխանցման գայթակղությունից: «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Վահան Տերյանի Երկիր Նաիրիի տեսլականըԻնչո՞ւ է Վահան Տերյանը հնության փոշիներից 20-րդ դարի իրականություն բերում Երկիր Նաիրին, սա անզորության արտահայտությո՞ւն է, փախուստ իրականությունի՞ց, հմայական գործողությու՞ն։ «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Հայրենաճանաչություն՝ ըստ գրականությանԺամանակակից աշխարհում տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս «ճամփորդել» ամենուր: Իսկ ինչպե՞ս է գրականությու՛նն օգնում ճանաչել հայրենիքը, ի՞նչ կարևոր շեշտադրումներ է անում, որ չես հանդիպի, ասենք, լուսանկարներում կամ տեսանյութերում: «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Անավարտ վեպերԿարող է զարմանալի թվալ, բայց հայ ու եվրոպական գրականությունից հայտնի շատ նշանակալի վեպեր, տարբեր պատճառներով, անավարտ են մնացել։ Սակայն սա չի խանգարել, որ դրանք հրատարակվեն, ընթերցվեն ու սիրվեն։ Ինչո՞ւ են անվարտ մնում վեպերը, ի՞նչ գեղարվեստական արժեք ունեն դրանք և ինչպե՞ս պետք է ընթերցվեն: «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Պետության ու պետականության հարցերը խորհրդային շրջանի հայ գրականության մեջՀայ գրականության մեջ մշտապես գերակայող Հայաստանի անկախության գաղափարը 1918 թվականին իրականություն դարձավ և շատ արագ փլուզվեց: Առաջին հանրապետության անկումից հետո ձևավորված խորհրդային հանրապետությունը գրականության մեջ ձևավորեց իր պահանջներն ու խնդիրները: Արդյո՞ք անկախ պետականության գաղափարը որևէ կերպ արծարծվեց խորհրդահայ գրականության մեջ, արդյո՞ք արժևորվեց Առաջին հանրապետության գոյությունը որպես իրականացած դարավոր երազանք, և, ընդհանրապես, ի՞նչ տեղ ու դեր ունեն պետության և պետականության հարցերը խորհրդահայ գրականության մեջ: «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Ինչպե՞ս և ինչո՞ւ կարդալ պիեսներԴրամատիկական ստեղծագործությունները՝ կատակերգություն, ողբերգություն, դրամա և հարակից այլ ժանրեր, մեծ մասամբ նախատեսված են բեմում ներկայացվելու համար: Այս հանգամանքն էլ հաճախ պայմանավորում է նրանց գեղարվեստական շատ առանձնահատկություններ և դժվարացնում դրանց ընթերցումը որպես գրական բնագրեր: Ինչո՞ւ և ինչպե՞ս պետք է ընթերցվեն պիեսները։ «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Հայ գրականության վատ տղերքըԲացասական հերոս, հակահերոս, չարագործ, անտագոնիստ, հակառակորդ, թշնամի. այս հասկացություններով են գրականության տեսության մեջ բնութագրվում հերոսներին հակադրվող կերպարները։ Այս կերպարները, սակայն, իրականում բավական բազմազան են, բազմաշերտ: Ինչպիսի՞ն են հայ գրականության հակահերոսները կամ բացասական կերպարները։ «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Պետականության ըմբռնումը Խորենացու «Հայոց պատմության» մեջՊետականության ըմբռնումը Խորենացու «Հայոց պատմության» մեջ |
![]() |
Կենսագրական վեպի սահմանները1930-ական թվականներին հայ գրականության մեջ ինքնակենսագրական վեպերը մեծ տարածում գտան: Լույս տեսան Ստեփան Զորյանի «Մի կյանքի պատմություն», Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», Գուրգեն Մահարու «Մանկություն» և «Պատանեկություն», Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները» վեպերն ու վիպակները: Միևնույն ժամանակ՝ սկսեցին գրվել մշակութային, հասարակական֊-քաղաքական և այլ նշանավոր դեմքերի մասին կենսագրական վեպեր: Ինչո՞վ են հատկանշվում ինքնակենսագրական գործերը, կա՞ն էական տարբերություններ և սահմաններ կենսագրական-փաստագրական վեպերի և պարզապես որևէ նշանավոր անհատի մասին գործերի միջև: «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |