
Գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը բանավիճում են հայ դասական ու համաշխարհային գրականության ամենահայտնի, սիրված, միաժամանակ, վիճահարույց ստեղծագործությունների շուրջ: Յուրաքանչյուր քննարկում նվիրված է մեկ գրական երկի, գրականագետների բանավեճը ներկայացնում է դրա ավանդական ու նորովի ընկալման հնարավորությունները:
![]() |
Հայտնին ու անհայտը Պարույր Սևակի մասին. մաս 2-րդՍևակի կենսագրության ու ստեղծագործության շատ հարցեր մինչ օրս էլ վեճեր են հարուցում: Ինչպե՞ս կփոխվեր Սևակի գրականությունը, եթե չլիներ ողբերգական մահը, արդյո՞ք Սևակը ընդդիմանում էր խորհրդային հասարակարգին ու կոդավորում ասելիքը, ո՞վ է Սևակի ընթերցողն այսօր, որքանո՞վ է գնահատված ու հասկացված բանաստեղծը: Քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Սևակ Ղազարյանը: |
![]() |
Հայտնին ու անհայտը Պարույր Սևակի մասին. մաս 1-ին2024թ.-ին կլրանա Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակը: Սա լավ առիթ է կրկին անդրադառնալու Պ. Սևակի ստեղծագործությանը, քննարկելու նրա կյանքի ու գրականության խնդիրները, գուցե նաև՝ առեղծվածները: Պ. Սևակի կենսագրության մշտապես քննարկվող հարցերի շուրջ զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Սևակ Ղազարյանը: |
![]() |
Մեկ պատմվածքի շուրջ. Ա. Պաչյան, «Թափանցիկ շշեր»Արամ Պաչյանի «Թափանցիկ շշեր» պատմվածքը անկախության շրջանի արձակի ամենահյատնի գործերից է: Սոցիալական խնդրի ներկայացում, տպավորիչ դիպաշար ու կերպարներ, բարձրացվող կարևոր հարցեր: Ինչի՞ շնորհիվ սիրվեց այս պատմվածքը և որքանո՞վ է արդիական այսօր: «Թափանցիկ շշերը» քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Հայ գրողների բանաստեղծական առաջին գրքերըԱռաջին գիրքը, դրա հրատարակության ու ընդունելության հանգամանքները կարևորագույն նշանակություն ունեն բանաստեղծների հետագա գրական ճակատագրի վրա: Հայ գրականության պատմությունը գիտի առաջին գրքերի և՛ հաջողված, և՛ անհաջող օրինակներ: Հայ բանաստեղծների առաջին գրքերի ֆենոմենը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Ո՞ւմ համար է Գրքի երևանյան փառատոնըԵրևանում արդեն 6-րդ անգամ կմեկնարկի Գրքի երևանյան փառատոնը: Փառատոնը գրքասեր հանրության սիրելի միջոցառումներից է դարձել, սակայն մշտապես նաև վեճեր է հարուցում. ու՞մ համար է գրքի փառատոնը և ի՞նչ նպատակով է կազմակերպվում: Քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը: |
![]() |
Հայ գրականության սիրունները. մաս 2-րդՌոմանտիկական ու ռեալիստական, ապա նաև նոր ժամանակների գրականության մեջ փոխվում է արտաքին գեղեցկության ընկալումն ու նշանակությունը: Արտաքնի նկարագրությունը գրականության մեջ գրեթե վերանում է, սակայն գրական սիրուններ, այդուհանդերձ, կան: Հայ գրականության սիրուններին շարունակում են քննարկել գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։ |
![]() |
Հայ գրականության սիրունները, մաս 1-ինՀայ գրականությունը դիմանկարնների բազմազան ու հետաքրքիր պատկերասրահ ունի: Հին գրականությունից սկսյալ, մինչ նոր ժամանակներ գեղեցկության տարբեր պատկերացումներով ու չափանիշներով ներկայացվել ու գովերգվել է կնոջ գեղեցկությունը, բայց կան նաև գեղեցիկ տղամարդկանց պատկերներ: Գեղեցկության ի՞նչ չափանիշներով են միջնադարյան ու նոր գրականության մեջ պատկերվում հերսներն ու հերոսուհիները, ինչ գեղարվեստական միջոցներ են օգտագործվում: Քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։ |
![]() |
Մեկ պատմվածքի շուրջ. «Իմ անուշ փոքրիկ»Ո՞վ է պատմվածքի հերոսուհին և ո՞ւր է նա կորել: Ինչպե՞ս են մեկ կերպարում համատեղվում քնքշությունն ու առնականությունը: Ինչի՞ շնորհիվ է հեղինակը հասնում այդպիսի մեծ ազդեցության: Վիլյամ Սարոյանի ամենհայտնի ու սիրված պատմվածքներից մեկը՝ «Իմ անուշ փոքրիկը», քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը ։ |
![]() |
Հայ գրականության միջազգայնացումըԻնչպե՞ս հայ ժամանակակից հեղինակը կարող է հայտնի դառնալ արտասահմանում, ո՞վ պետք է օգնի գրողին, արդյո՞ք միայն լավ գիրք գրելը բավարար է։ «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանը։ |
![]() |
Ինչո՞ւ են ճամփորդում գրական հերոսները և ո՞ր են հասնում. մաս 2-րդԳրական ճանապարհորդությունների ու ճամփորդական պատումի գրական հնարքների մասին «Զուգահեռ ընթերցումներ»-ում շարունակում են զրուցել գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Ինչո՞ւ են ճամփորդում գրական հերոսները և ո՞ւր են հասնում. մաս 1-ինԲանահյուսության ու գրականության թերևս ամենահին ու մնայուն դիպաշարերը կառուցվել են՝ առանցքում ունենալով ճամփորդությունը։ Մեկ վայրից մյուս վայր տեղափոխությունը բերում էր նոր տպավորություններ, վտանգներ, անծանոթ աշխարհների բացահայտման բերկրանք, ապա նաև՝ կարոտ ու վերադարձի իղձեր։ Այս մոտիվներն ամենաբազմազան դրսևորումներ են գտել հայ և համաշխարհային գրականության մեջ։ Գրական ճանապարհորդությունները «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Գրականությունը պատկերապատումներումՊատկերապատումը կամ կոմիքսը գեղարվեստական գրականությունը ներկայացնելու յուրօրինակ ձևաչափ է, ունի իր կանոններն ու արտահատության միջոցները: Կոմիքսն ամբողջ աշխարհում սիրված ու տարածված է, սակայն հայ իրականության մեջ դժվարությամբ է ճանապարհ հարթում: Ո՞րն է պատճառը, որքանո՞վ են հայ գրականությունը կամ բանահյուսությունը հարմար պատկերապատումի ձևով ներկայացվելու համար: «Զուգահեռ ընթերցումներ»-ում գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը հյուրընկալել են Նարեկ Վան Աշուղաթոյանին: |