
Գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը բանավիճում են հայ դասական ու համաշխարհային գրականության ամենահայտնի, սիրված, միաժամանակ, վիճահարույց ստեղծագործությունների շուրջ: Յուրաքանչյուր քննարկում նվիրված է մեկ գրական երկի, գրականագետների բանավեճը ներկայացնում է դրա ավանդական ու նորովի ընկալման հնարավորությունները:
![]() |
Բանաստեղծական աղոթքներՀայ և համաշխարհային գրականության շատ հայտնի հեղինակներ գրական աղոթքներ են հեղինակել, որոնք հաճախ շատ են հեռանում կանոնիկ եկեղեցական աղոթքներից, դառնում այլ ստեղծագործություններ: «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանաստեղծական աղոթքները քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Մեր մանկության գրքերըԱլեքսանդր Դյումա և Ժյուլ Վեռն, Հովհաննես Թումանյան ու Սենտ Էկզյուպերի, Վախթանգ Անանյան և Մարկ Տվեն: Այս և այլ հեղինակների գրքերը մենք կարդում էինք մեր մանկության տարիներին։ Այսօրվա մանուկ ու պատանի ընթերցողն, իհարկե, այլ նախապատվություններ ունի: Ինչպիսի՞ն են դարձրել մեզ մեր մանկության գրքերը և ի՞նչ կարող են տալ դրանք այսօրվա ընթերցողին: «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Հայտնի գրողների հայտնի ու անհայտ կանայքՈվքե՞ր են եղել հայ հայտնի գրողների կանայք, ի՞նչ դեր են խաղացել նրանց կյանքում, արդյո՞ք հատուկ կարգավիճակ է գրողի, առավել ևս՝ հայտնի գրողի կին լինելը: «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Թարգմանական գործը ՀայաստանումՎերջին տասնամյակը Հայաստանում համարվում է գեղարվեստական թարգմանության վերելքի շրջան: Տասնյակ լեզուներից թարգմանվում և հայ ընթերցողին են ներկայացվում համաշխարհային գրականության հայտնի ու անհայտ գործերը: Ի՞նչը նպաստեց թարգմանական գործի զարգացմանը, ի՞նչ է թարգմանվում այսօր, ինչո՞ւ և ինչպե՞ս: Բանավիճում են Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Աղասի Այվազյան. հայն ու աշխարհըԱրձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, ռեժիսոր Աղասի Այվազյանը սովետահայ, ապա նաև անկախության շրջանի հայ արձակի ամենաինքնատիպ դեմքերից է։ Լայն ընթերցողին առաջին հերթին որպես «Հայրիկ» ու «Եռանկյունի» ֆիլմերի սցենարիստ հայտնի Աղասի Այվազյանի ստեղծագործության, մասնավորապես, նրա արձակում հայի ինքնության, աշխարհի հետ հարաբերության թեմաների շուրջ են բանավիճում Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Թե ինչպես անհետացավ բանաստեղծությունը«1960-ականների գրական սերունդ»` Հովհաննես Գրիգորյան, Հենրիկ Էդոյան, Արտեմ Հարությունյան, Դավիթ Հովհաննես, Սամվել Կոսյան, Արմեն Մարտիրոսյան... Ինչպե՞ս ձևավորվեց այս սերունդը, ի՞նչ նորություններ էր բերում, ի՞նչ դեր ունի նրանց ստեղծածը հայ պոեզիայի պատմության համապատկերում: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Հայ գրականության համն ու հոտըԴեռևս հին ծեսերում, առասպելներում, բանահյուսական այլ ստեղծագործություններում ու գրականության մեջ արտացոլվել են ուտելիքի, հացկերույթի ու սննդի նշանակության հետ կապված տարբեր պատկերացումներ ու մոտիվներ: Դրանք դիտարկելի են որպես հանրույթի կենցաղի, մշակույթի սննդային սովորությունների իրողություններ, ինքնության կարևոր ցուցիչներ, իսկ գրականության մեջ ձեռք են բերում գեղարվեստական գործառույթներ: Որո՞նք են հայ գրականության սննդային կամ խոհարարական կոդերը, ի՞նչ համ ու հոտ ունի հայ գրականությունը: Այս հարցերի շուրջ «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Անտեսվածն ու գերագնահատվածը Պ. Սևակի պոեզիայումՊարույր Սևակի ստեղծագործության, մասնավորապես պոեզիայի նկատմամբ կամ գերադրական-պաշտամունքային վերաբերմունք կա, կամ ժխտումի հասնող մերժողականություն: Այստեսակ ընկալումը որոշակի ներդաշնակության է բերվում միայն գրականագիտական սթափ վերլուծումներում: Սևակի պոեզիայի ընկալումներում անտեսումի և գերագնահատության հարաբերակցության հարցերի շուրջ «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Հայ գրողների բառապաշարըԻ՞նչ չափով և ինչպե՞ս են օգտագործում գրողները լեզվի հիմնական բառաֆոնդը, շարքից-շարք, գրքից-գիրք, ըստ բովանդակության, ինչպե՞ս է փոխվում բառապաշարը և կարո՞ղ է բառապաշարի հարստությունը կամ սահմանափակությունը գրականության գնահատման չափանիշ դառնալ: Այս հարցերի շուրջ «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Վարք Հովհաննես ԹումանյանիԻնչո՞ւ ամեն հայ պետք է լավ իմանա Հովհաննես Թումանյանի կենսագրությունը: Ինչո՞վ է ուսանելի «հմուտ, հանճարեղ լոռեցու», մարդու, բանաստեղծի, հայի, մտավորականի, քաղաքացու վարքը: «Զուգահեռ ընթերցումներ»-ում Հովհաննես Թումանյանի վարքը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Անհայտ փաստեր հայտնի գրքերի մասինԳրքերն, ինչպես և մարդիկ, ունեն ճակատագրեր, ստեղծման յուրահատուկ հանգամանքներ, հաճախ նաև՝ անչափ ուշագրավ ու հետաքրքիր դիպվածներ: Դրանք ինչ-որ չափով կարող են օգնել այդ ստեղծագործությունների մեկնաբանությանն ու ընկալմանը, բայց ինքնին հետաքրքիր են, որպես գրապատմական երևույթներ: Հայտնի ստեղծագործությունների մասին անհայտ պատմությունները «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Չարենցի երկերի ակադեմիական հրատարակություն. հնարավո՞ր է այսօր1960-ական թվականներին Ե. Չարենցի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ իրականացվեց նրա երկերի ակադեմիական հրատարակությունը 6 հատորով: Սակայն թաքստոցներից հանվեցել են Չարենցի տարբեր ձեռագրեր, հրատարակվել են Չարենցի ժառանգության անհայտ ու անտիպ նորանոր նմուշներ: Վաղուց հասունացել է Ե. Չարենցի երկերի ակադեմիական հրատարակության պահանջը, հնարավո՞ր է դա իրականացնել այսօր: «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |