Գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը բանավիճում են հայ դասական ու համաշխարհային գրականության ամենահայտնի, սիրված, միաժամանակ, վիճահարույց ստեղծագործությունների շուրջ: Յուրաքանչյուր քննարկում նվիրված է մեկ գրական երկի, գրականագետների բանավեճը ներկայացնում է դրա ավանդական ու նորովի ընկալման  հնարավորությունները:

Գրական 2021. ի՞նչ կարդալ


2021 թվականը, չնայած բազմաթիվ դժվարությունների, գրահրատարակչական տեսանկյունից կարելի է արգասաբեր համարել, հրատարալվել է մոտ 600 գիրք: Գեղարվեստական ի՞նչ գրքեր են լույս տեսել, ի՞նչ խորհուրդ կտայինք կարդալ, ի՞նչ չափով է գրահրատարակչական դաշտն արձագանքում մեր երկրում ու աշխարհում ստեղծված իրավիճակին: Այս հարցերի շուրջ «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Տոնական գրականություն


Հատկապես խորհրդահայ գրականության թողած տպավորությամբ՝ թյուր կարծիք է ձևավորվել, թե որևէ տոնի, հոբելյանի առիթով գրված բանաստեղծությունը կամ պատմվածքը անպայման տուրք է իշխող գաղափարախոսությանն ու օրվա իշխանություններին դուր գալու հետին նպատակ ունի: Սակայն «տոնական» կամ «օրացուցային» գրականությունը մեր իրականության մեջ շատ հին արմատներ ու ավանդույթներ ունի՝ հասնելով մինչև ծիսական աղոթքներ և հմայություններ: Ի՞նչ է տոնական գրականությունը, ի՞նչ դրսևորումներ ունի և արդյո՞ք այդ համատեքստում ստեղծվել են գրական արժեքավոր գործեր: Այս հարցերի շուրջ բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Վարք Միսաք Մեծարենցի


Հայ պոեզիայի ամենանշանավոր ու սիրված հեղինակներից մեկը՝ Միսաք Մեծարենցը, թեև կարճ կյանք է ունեցել, սակայն իր խոր հետքն ու ազդեցությունն է թողել հայ գրականության պատմության մեջ: Ինչպե՞ս ընկալել ու գնահատել արևմտահայ այս բանաստեղծի պոեզիան, ինչպիսի՞ն է նրա գործերում կյանքի ու բանաստեղծության հարաբերությունը: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Մեկ գործով հայտնի գրողները


Կան գրողներ, որոնք հայտնի են դարձել ընդամենը մեկ ստեղծագործությամբ: Ինչպե՞ս ու ինչո՞ւ է այդպես ստացվում, ինչպե՞ս պետք է գնահատել այդ հեղինակների ամբողջական ստեղծագործությունը: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Գրականությունը թանգարանում


Գրականությունը ներկայանում է ոչ միայն գրքերի էջերում, այլ նաև գրողներին նվիրված թանգարաններում: Երևանում և մարզերում բազմաթիվ տուն-թանգարաններ կան, որտեղ ներկայացվում են հեղինակների կյանքն ու ստեղծագործությունը: Ո՞ւմ են ուղղված գրական թանգարանները, արդյո՞ք այսօր չի հնացել թանգարանների ընդունված մոդելը: Քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Վարք Եղիշե Չարենցի. մաս 2-րդ


Ինչպիսի՞ն էր Չարենցի կյանքի ու ստեղծագործության վերջին ու ողբերգական շրջանը, ի՞նչ ուղերձներ ուներ նրա վերջին՝ «Գիրք ճանապարհի» ժողովածուն, կարո՞ղ էր արդյոք Չարենցը ողջ մնալ այն պայմաններում, որում վախճանվեց: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Վարք Եղիշե Չարենցի


Հեղաբեկումներով լի կյանք, հանճարեղ ստեղծագործություն, դժվար ժամանակներ ու մեծ ողբերգություններ։ Եղիշե Չարենցի կյանքն ու ստեղծագործությունը շատ դժվար է ամփոփել մեկ կամ երկու զրույցի մեջ։ Սակայն կարելի է փորձել ուրվագծել Չարենցի վարքի հիմնական դրվագները։ Հենց դա էլ անում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Գրականության կինոն


Հայ կինոն սկսվեց գրական երկի էկրանավորմամբ՝ 1925 թվականին էկրան բարձրացավ «Նամուս» ֆիլմը՝ Շիրվանզադեի համանուն վեպի մոտիվներով: Հայերեն առաջին հնչյունային ֆիլմը կրկին գրական հենք ուներ՝ 1935 թվականին Համո Բեկ-Նազարյանն էկրանավորեց Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն»: Հետաքրքրական է, որ վերջերս էկրան բարձրացած Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը կրկին ներշնչված է գրականությունից: Ի՞նչ յուրահատկություններ ունի գրականության կինոն, ի՞նչ է կորցնում կամ ձեռք բերում երկը էկրանավորվելիս, գի՞րքն է պայմանավորում կինոյի փառքը, թե՞ հակառակը: Այս հարցերը զուգահեռ քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։

Ինչպե՞ս ենք բանավիճում


Բանավիճային տարերքը մեր գրականությանն ուղեկցել է գրեթե բոլոր շրջափուլերում: Հայալեզու մամուլի երևան գալն արդեն 18-րդ դարի վերջից նախադրյալներ ստեղծեց բանավեճերի, մասնավորապես, գրական բանավեճի՝ որպես երևույթի, ձևավորման համար: Ի՞նչ է գրական բանավեճը, ինչո՞ւ և ինչպե՞ս պետք է բանավիճել, արդյո՞ք միշտ է հաջողվում պահպանել բանավեճի մշակույթը: Այս հարցերը զուգահեռ քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։

Ո՞ր բնագրով կարդալ էպոսը


Բոլորս էլ ինչ-որ տարիքում ծանոթացել ենք «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգությանը, կարդացել ենք հատվածներ, ծանոթ ենք էպոսի հերոսներին: Սակայն քչերը կարող են ասել, թե ո՞ր բնագրով են կարդացել էպոսը, ընդհանրապես ո՞րն է էպոսի բնագիրը, որքանո՞վ են եղած հրատարակությունները ներկայացնում էպոսի էությունը։ Այս հարցերրը զուգահեռ քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։

Արդյո՞ք մեծ տպաքանակներն ընթերցանության ցուցիչ են


Այսօր, երբ Հայաստանում գրքերը հրատարակվում են առավելապես 100-500 տպաքանակով, դժվար է պատկերացնել, որ ինչ-որ ժամանակ, օրինակ, խորհրդային շրջանում, գրքերը հրատարակվում էին հազարավոր և տասնյակ հազարավոր տպաքանակներով: Որքանո՞վ են մեծ տպաքանակներն ու վաճառքները երաշխավորում դրանց ընթերցանությունը, ինչո՞վ են պայմանավորված գրքերի մեծ տպաքանակներն աշխարհում: Այս հարցերը զուգահեռ քննում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։

Վարք Ավետիք Իսահակյանի


Հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը փոթորկուն կյանք է ունեցել. մասնակցել է հեղափոխական շարժումների, բանտարկվել, ապրել տարագրության մեջ, ապա վերադարձել հայրենիք, ակտիվորեն մասնակցել գրական-հասարակական կյանքին: Ինչպե՞ս են մեկ անհատի մեջ մեկտեղվում ակտիվ հասարակական գործիչն ու քնարական բանաստեղծը, որո՞նք են Ավ. Իսահակյանի կյանքի ու ստեղծագործության առանցքային դրվագները: Ավետիք Իսահակյանի վարքը զուգահեռ ընթերցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։