Սրբերի վկայաբանությունը


Պատարագի ընթացքում սրբերը հիշատակվում են տարբեր հատվածներում: Հավատացյալը նրանց բարեխոսությունն է հայցում: Ո՞ր սրբերն են վկայաբանվում պատարագի մեջ, ինչո՞ւ են այդ շարքը համալրում նաև թագավորները: Մեկնաբանում է Ներսես աբեղա Հարությունյանը: 

Հրեշտակների մասնակցությունը սուրբ պատարագին


Ովքեր են հրեշտակները, ինչպիսի անուններ և տեսք ունեն, ինչպես ենք մենք ճանաչում երկնային այդ արարածներին ու ինչու ենք նրանց բարեխոսությունը հայցում:
Պատարագի ընթացքում պատարագիչ հոգևորականն ու սուրբ Սեղանի սպասավորները 2 տարբեր հատվածներում կրկին դիմում են հրեշտակներին: Ինչպես են երկնային արարածները հիշատակվում մեր պատարագի մեջ: Մեկնաբանում է Ներսես աբեղա Հարությունյանը: 
 
Alt

Ծիսական պարագաներ. մաս 2-րդ


Խաչը, բուրվառն ու տապանակը, քշոցն ու խաչվառը Ս. Պատարագի արարողության կարևոր պարագաներ են: Ծիսական պարագաների խորհրդաբանությունն ու գործածության իմաստը մեկնում է Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:

Ծիսական պարագաներ. մաս 1-ին


Ս. Պատարագի արարողության ընթացքում գործածվում են ծիսական մի շարք պարագաներ: Սկիհը, մաղզման, ծածկոցը, մարմնակալը և նույնիսկ ամենասովորական թվացող մոմակալը առանձնահատուկ նշանակություն և խորհրդաբանություն ունեն:
Ծիսական պարագաների պատրաստման նյութերն ու դրանց վրա կատարված պատկերագրությունները նույնպես պատահական չեն: Ի՞չն են դրանք խորհրդաշնում, ինչպե՞ս են օրհնվում և սրբագործվում, ու՞մ է վերապահված այդ պարագաները կրելու կամ դրանց դիպչելու իրավունք: Մեկնում է Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:

 

Տաճարի խորհրդաբանությունը. մաս 1-ին


Ինչու՞ է Քրիստոնեական եկեղեցու կարևորագույն ծեսը` Ս. պատարագը, մատուցվում տաճարում, ինչպե՞ս պետք է հավատացյալը պատրաստվի Պատարագին: Եկեղեցական շինությունների կառուցման պատմությունը, աղոթավայրի խորհրդաբանությունն ու նշանակությունն է մեկնում Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:

Ծիսական զգեստներ. մաս 2-րդ


Պատարագիչ քահանայի ծիսական զգեստը առօրյա հագուստից տարբերվում է ոչ միայն շքեղությամբ: Ծիսական զգեստը բաղկացած է մեկ տասնյակից ավելի հանդերձից, յուրաքանչյուր մաս առանձին խորհուրդ ունի: Պատարագից առաջ ծիսակատար քահանայի զգեստափոխությունը ավանդատանը կատարվող արարողություն է, որ պատարագչին նախապատրաստում է խորհրդակատարության: Ինչ հանդերձներից է բաղկացած ծիսական զգեստը, ինչ աղոթքներ ու սուրբգրային հատվածներ են ընթերցվում զգեստավորվելիս, ինչպես պիտի հավատացյալները պատրաստվեն Պատարագի մասնակցությանը՝ ներկայացնում է Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: