|
Հայկ Թորոսյանը 44-օրյա պատերազմից հետոԱպրիլյան քառօրյայի մասնակից Հայկ Թորոսյանը գանգուղեղային բարդ վնասվածք է ստացել Մարտակերտում: Ինը տարվա հեռավորությունից Հայկը նորովի է նայում իր անցած դժվարին ուղուն, փորձում վերհիշել մանրամասներ այդ չարաբաստիկ օրվանից և հետագա ամիսներից ու տարիներից: Գեղարվեստական լուսանկարչության ու օպերատորի մասնագիտությունը մնաց անցյալում: Երկարատև բուժումներից հետո ընդունվեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ, սովորեց տարբեր ծրագրեր, որպեսզի հոգա իր կարիքներն ու սատարի ընտանիքին: |
|
Բենիամին Պողոսյանը 44-օրյա պատերազմից հետո44-օրյա պատերազմի մասնակից Բենիամին Պողոսյանը ծննդով գյումրեցի է։ Ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՊԲ-ի Մատաղիսի զորամասում էր: Ամիսներ առաջ իրենց զգուշացրել էին վերահաս պատերազմի մասին: Հոգեբանորեն պատրաստ էին: Հոկտեմբերի 2-ին Թալիշում ԱԹՍ-ի հարվածից բեկորային ծանր վիրավորվեց ոտքերի հատվածում: Դեռ չէր հասցրել հասկանալ իր վիճակի լրջությունը, երբ երկրորդ անգամ վիրավորվեց կասետային զենքի հարվածից։ Հետո էր իմացել, որ 12 ընկերները զոհվել են և միայն ինքն է կենդանի մնացել: 13 վիրահատություն է տարել Բենիամինը, երկար վերականգնողական բուժում ստացել Զինվորի տանը։ Իսկ կնոջ հետ ծանոթացել է Այրվածքաբանական կենտրոնում։ Կամավոր հիմունքներով հիվանադանոցում վիրավոր զինվորներին օգնող Լուսինեն նոր կյանք է պարգևել նրան։ |
|
Արթուր Հովհաննիսյանին բաժին հասած փորձությունները44 օրյա պատերազմի մասնակից Արթուր Հովհաննիսյանը ռազմադաշտում կորցրել է ոտքը: Նա համոզված է, որ ոչ մի հանդիպում պատահական չի լինում: Չնայած երիտասարդ տարիքին, մեծ ու դժվար փորձություններ է հաղթահարել, այսօր արդեն ընտանիք ունի, աշխատանք: |
|
Իշխան Ասլանյանը 44-օրյա պատերազմից հետո44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Ասլանյանը հետախույզ է և մարզիկ: Ծանր վիրավորումից ապաքինվելուց հետո իր երկու մասնագիտությունների մասին անցյալով է խոսում: Ծառայության մեջ միշտ գիտակցել է, որ իր կյանքը մազից է կախված: Չի մտածել, թե ոտք կամ ձեռք կկորցնի: Միայն մտածել է եղբոր մասին, եւ 90-ականների պատերազմի ազատամարտիկ հոր առջեւ բաց ճակատով ներկայանա։ |
|
Երկու ձեռքից զրկված զինվորականը օգնում է զինհաշմանդամներինՎարազդատ Սանեյանը մինչեւ 44-օրյա պատերազմը եղբոր հետ պայմանագրով ծառայել են խաղաղապահ ուժերում և պատերազմը սկսվելուն պես մեկնել են ճակատ: Նրանք ծանր վիրավորվել են նույն օրը՝ նոյեմբերի 2-ին: Վարազդատը զրկված է երկու ձեռքերից: Նա հիմնել և ղեկավարում է «Հայրենիքի Պաշտպանության Ինքնազոհ հերոսներ» բարեգործական ՀԿ-ն, որը զբաղվում է զինվորական հաշմանդամների և նրանց ընտանիքների հոգսը թեթևացնելով։ |
|
Լևոն Գևորգյանը 44-օրյա պատերազմից հետոՔարվաճառում 44-օրյա պատերազմում վիրավորված փոխգնդապետ Լեւոն Գեւորգյանը բժիշկների երկարատեւ ու տքնաջան պայքարից հետո սկսել է քայլել։ Ամենասկզբում բժիշկները նույնիսկ քննարկել են նրա երկու ոտքը ամպուտացնելու հարցը։ Հիմա Լեւոնը լիարժեք վերադարձել է կյանք։ Նա հայկական բանակում է 17 տարեկանից։ Քառօրյա պատերազմից հետո թոշակի էր անցել: 44-օրյա պատերազմի առաջին օրերից Աշտարակի մարտական ջոկատով մեկնել է Քարվաճառ, որտեղ մանրամասն ճանաչում էր ամեն թուփ ու ծառ: Մարտական ջոկատը այդ ընթացքում 3 զոհ է տվել ու 4 վիրավոր է տվել՝ հինգերորդը Լեւոնն է եղել։ |
|
Մհեր Լալազարյանը 44-օրյա պատերազմից հետո44-օրյա պատերազմում վիրավորված Մհեր Լալազարյանը բուժման ընթացքում սովորել է ծրագրավորում եւ ստացել է դրամաշնորհ, որով պատրաստվում է Վանաձորում բացել համակարգչային խանութ։ Նա մինչեւ 44-օրյա պատերազմը մասնակցել է Քառօրյա պատերազմին և հունիսյան մարտերին։ Բանակի սպան համարում է, որ պատերազմին մասնակցելն իր դեպքում գիտակցված ընտրություն է։ |
|
Տիգրան Իզրյանը 44-օրյա պատերազմից հետո44 օրյա պատերազմի մասնակից Տիգրան Իզրյանը ավարտել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետը: Պատերազմում դիմածնոտային հատվածում վիրավորվելուց, զինակից ընկերներին կորցնելուց հետո Տիգրանի կյանքը գլխիվայր փոխվել է։ Եզդի Տիգրանի համար Հայաստանը հայրենիք է և նա իր պարտքն է համարում ապրել ու շենացնել իր տունն ու Հայաստանը։ Պատերազմը շատ բան է փոխել նրա կյանքում, և իր խոսքով՝ էլ ավելի լավատեսությամբ ու համառությամբ է լցրել այն: |
|
Կարո Համբարձումյանը 44-օրյա պատերազմից հետոԱնհաղթահարելի դժվարություններ չկան Եթե չլիներ պատերազմը մեխանիզատոր Կարո Համբարձումյանի կյանքը բոլորովին այլ հունով կընթանար: Նա տարվա մեծ մասն անցկացնում էր Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի մեջ: Նա Հայաստան է վերադարձել քառօրյա, ապա՝ 44-օրյա պատերազմին և Տիգրան Մեծ ջոկատով մեկնել է Արցախ: Հոկտեմբերի 3-ին Կարո Համբարձումյանը Մադաղիսում վիրավորվում է։ Նա հիմա պատրաստվում է բարդ վիրահատության և հույս ունի, որ արդյունքում ոտքը կվերականգնվի։ Կարո Համբարձումյանը համարում է, որ կյանքում չկան անհաղթահարելի դժվարություններ և առհասարակ՝ չկա կյանք առանց դժվարությունների։ |
|
Գագիկ Միրզոյանը 44-օրյա պատերազմից հետոԱստծու տված կյանքը չի կարելի վատնել 44-օրյա պատերազմում վիրավորված Գագիկ Միրզոյանը մանրամասնորեն հիշում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ իր վիրավորվելու օրը ռազմադաշտում տեղի ունեցած իրադարձությունները: Պատերազմից քաղած գլխավոր դասը՝ աստվածատուր կյանքը չվատնելն է, և նվիրումով ու սիրով ապրելը։ Երկարատև լուռ և ինքնամփոփ ապրելուց հետո հասկացել է, որ կենդանի է մնացել, որովհետև կարևոր անելիքներ ունի: |
|
Հարություն Մկրտչյանը 44-օրյա պատերազմից հետոՊատերազմով անցած պայմանագրային զինծառայողը առաքելություն ունի |
|
Արտյոմ Սարուխանյանը 44-օրյա պատերազմից հետոՊատերազմի ծանր վիրավորը բոլորին ստիպում է ապրել 44-օրյա պտերազմի ընթացքում ծանր վիրավորվելուց հետո Արտյոմ Սարուխանյանը 17 անգամ վիրահատվել է։ Վիրավորվելուց հետո նրան Մարտակերտի հոսպիտալից տեղափոխել են Գորիս, հետո՝ Երևան: Այդ ամբողջ ընթացքում Արտյոմը կարծել է, որ կորցրել է ոտքը և գուցե բժիշկները չհասցնեն վերականգնել։ Գորիսում նրան հայտնել են, որ առաջին վիրահատությունը բարեհաջող է անցել, բայց արդյո՞ք կվերականգնվեր ոտքը։ |












